Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Անցած գիշեր Հորմուզի նեղուցում երկու լցանավ է պայթել Ուսման Նուրմագոմեդովը Աբու Դաբիում ձերբակալվել է Nvidia-ի տնօրենների խորհուրդը քննարկում է Ջենսեն Հուանգի պաշտոնանկության հարցը. WSJ Կաղնեփայտե տարաների ձեռքբերման համար աջակցություն կտրամադրվի լիզինգի պետական ծրագրով Բոլորը բարձր լռում էին, երբ մեզ համերաշխորեն սպանում էին. Ալեն Սիմոնյանը՝ ՀԱՊԿ-ում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու մասին ԵՄ-ն Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կսահմանի COP31 համաժողովի շրջանակում հանդիպել են Թուրքիայի և Իրանի նախագահները Համայնքային ոստիկանությանը կազատեն անհարկի ծանրաբեռնվածությունից Այս երկու կազմակերպություններին անդամակցելը անհամատեղելի է Մինչև 28 տարեկան՝ դիաբետով բուժառուների համար ձեռք կբերվի նոր սերնդի ինսուլին Երևանի մաքսային և լոգիստիկ կենտրոնի կառուցման համար ՀՀ-ին 45 մլն եվրո կհատկացվի Շատ դրական հանդիպում ունեցանք Էրդողանի հետ. Փաշինյան

Անցած գիշեր Հորմուզի նեղուցում երկու լցանավ է պայթելՈւսման Նուրմագոմեդովը Աբու Դաբիում ձերբակալվել էNvidia-ի տնօրենների խորհուրդը քննարկում է Ջենսեն Հուանգի պաշտոնանկության հարցը. WSJԿաղնեփայտե տարաների ձեռքբերման համար աջակցություն կտրամադրվի լիզինգի պետական ծրագրովԲոլորը բարձր լռում էին, երբ մեզ համերաշխորեն սպանում էին. Ալեն Սիմոնյանը՝ ՀԱՊԿ-ում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու մասինԵՄ-ն Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կսահմանիCOP31 համաժողովի շրջանակում հանդիպել են Թուրքիայի և Իրանի նախագահներըՀամայնքային ոստիկանությանը կազատեն անհարկի ծանրաբեռնվածությունիցԱյս երկու կազմակերպություններին անդամակցելը անհամատեղելի էՄինչև 28 տարեկան՝ դիաբետով բուժառուների համար ձեռք կբերվի նոր սերնդի ինսուլինԵրևանի մաքսային և լոգիստիկ կենտրոնի կառուցման համար ՀՀ-ին 45 մլն եվրո կհատկացվիՇատ դրական հանդիպում ունեցանք Էրդողանի հետ. ՓաշինյանԺամանակավորապես կդադարեցվի «Հաղթանակ» կամրջի երթևեկությունըԱռաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՈրոշ դրվագներով անհամաձայնություն ունեմ. Սոնա Ղազարյանը՝ Արմեն Գրիգորյանի հոդվածի մասինTRIPP ընկերության ստեղծման համար անհրաժեշտ օրենսդրական փոփոխությունների փաթեթն ընդունվեց երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբԱրքայազն Ջորջի ստեղծած նկարը տեղ է գտել Country Life ամսագրի հատուկ համարումԿձևավորվի անշարժ գույքի հասցեների պաշտոնական էլեկտրոնային տեղեկատվական բազաԱդրբեջանի և Թուրքիայի միջև եղբայրությունը հավերժ է. Յըլմազ2027 թվականի հունվարի 2-ից սիգի ձկնկիթի՝ 6 ամսով արտահանման արգելք կսահմանվիՄանչեսթեր Յունայթեդի խնդիրները թիմին ուղեկցում են նաև խաղադաշտից դուրսԶանգվածային ծեծկռտուք Աբու ԴաբիումԲալիստիկ հրթիռներ են արտադրվում լեռներում և գետնի տակ գտնվող օբյեկտներումԳվարդիոլան կարող է նշանակվել ԱՄՆ ազգային հավաքականի գլխավոր մարզիչԱյդ միավորումը միայն արագացնելու է նրանց տապալումըՉինաստանը հերքել է լրտեսության մասին ԱՄՆ-ի մեղադրանքներըԿլիմայական փոփոխություններն արագանում ենԴոնովան Փարիզյանը իմ և գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանի դիտակետում էԻսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը կարող է փոխարինել Ֆլորենտինո Պերեսին Ռեալի նախագահի պաշտոնումՀայաստանի բռնցքամարտի տղամարդկանց հավաքականն ուսումնամարզական հավաք է անցկացնում Ուզբեկստանում173 մլն դրամի աջակցություն` Արենի տեսակի խաղողի մթերմանն օժանդակած ընկերությանըՀայաստանի և Ռուսաստանի արդարադատության նախարարները քննարկել են մի շարք հարցերԳազանջատում` Նոր Հաճնում և Նոր Գեղի բնակավայրում Մարդու մահը քաղաքական շահարկման առարկա մի՛ սարքեք. Տարոն Չախոյանը՝ Արսեն Գևորգյանի մասինՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստ 12.11.2026 (տեսանյութ)Խցանում առաջացնող իրավախախտումների մասով Ոստիկանությունը էականորեն խստացրել է վարչարարությունը. ՆԳՆ խոսնակՎենսը դիտարկում է Իրանի ուժային կառույցների հետ ուղղակի բանակցություններ անցկացնելու հնարավորությունը. Wall Street JournalՄաշտոցի պողոտայի որոշ հատվածներում կարգելվի կանգառըԿանադան կարգելի ռուս և բելառուս մարզիկների մուտքը երկիրՆաիրիի համայնքային ոստիկանները ավտոմեքենայից գողության դեպքեր են բացահայտել (տեսանյութ)Այն դիրքորոշումը, որ ՀԱՊԿ-ն ունի տարածաշրջանային պետությունների նկատմամբ, անընդունելի էՄատենադարանի հարակից տարածքը ավտոկայանատեղիի չի վերածվիի՞նչ գնային փոխոխություն կա Հայաստանի սպառողական զամբյուղումԵրևանի պարեկները հայտնաբերել են հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդին (տեսանյութ)Սա այն խաղն է, որը կորոշի մեզ համար գուցե և 1-ին տեղի ճակատագիրըՄայրաքաղաքում աշխատանքային օրերին արտաքին լուսավորությունը կմիանա 06:30-իցՆոր Զովքի մի շարք արտադրամասերի արտադրությունը կասեցվել էԽորհրդարանը առաջին ընթերցմամբ ընդունեց TRIPP ընկերության ստեղծման համար անհրաժեշտ օրենսդրական փոփոխությունների փաթեթըԷջմիածին-Երևան ավտոբուսների վերջնակետը Երևանում մնում է Կիլիկիա ավտոկայանըԱնահիտ Ավանեսյանը ԱՆ խորհրդատուների հետ քննարկել է բուժաշխատողների անհատական լիցենզավորման գործընթացը
Հայաստան

Ընդդիմությանը հաջողվեց արձանագրել, որ երկրում բավականին խոր քաղաքական ճգնաժամ կա. Վիգեն Հակոբյան

«Փաստ» օրաթերթը գրում է. Ընդդիմությանը հաջողվեց արձանագրել, որ երկրում բավականին խոր քաղաքական ճգնաժամ կա: Արդեն ավելի քան մեկ ամիս է՝ ընդդիմությունը ոչ թե խորհրդարանում, այլ փողոցում է, որի կոչով փողոցում է նաև մարդկանց բավականին լուրջ ու ստվար զանգված, և ամենօրյա ռեժիմով տարբեր բողոքի ակցիաներ են իրականացվում: Այս մասին «Փաստի» հետ զրույցում նշել է քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը, որի հետ զրույցում անդրադարձել ենք երկրում առկա ներքաղաքական իրավիճակին, խոսել նաև արտաքին ազդակների մասին:

«Անկախ նրանից, թե իշխանավորներն այս ճգնաժամը տեսնելու են տալիս, թե ոչ, ամեն դեպքում, ԱՄՆ Պետդեպի, ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչների և այլ պաշտոնյաների արձագանքները ցույց են տալիս, որ համաշխարհային ուժային կենտրոններում արձանագրել են մեր երկրում ներքաղաքական խոր ճգնաժամի առկայությունը, և որ այն կարող է ազդել այսօրվա գործող իշխանությունների ստանձնած միջազգային պարտավորությունների կատարման վրա: Խոսքն առաջին հերթին հայ-ադրբեջանական հարաբերություններում ստանձնած պարտավորությունների և, իհարկե, Արցախյան հարցի շուրջ ընթացող գործընթացների ընթացքի վրա ազդեցության հնարավորության մասին է: Եվ այն, որ իշխանությունն, ի վերջո, ստիպված եղավ ամենաբռնի ուժը կիրառել ցուցարարների հանդեպ, ու, ըստ էության, արյուն թափվեց, ցույց է տալիս, որ իշխանության նյարդերը սկսեցին տեղի տալ: Արտաքնապես իրենց անվրդով վարքագիծը բոլորովին չի համընկնում ուժայիններին օգտագործելու առումով դրսևորած վարքագծի հետ»,-ասաց մեր զրուցակիցը:

Նրա խոսքով, «Դիմադրություն» շարժումը փողոցում համեմատաբար կայուն ու լուրջ զանգված ունի, որը բավականին վճռական է տրամադրված և չի ընկրկում. «Ամենատհաճ անակնկալն իշխանությունների համար հենց այն էր, որ շարժումը «մինչև քոքը չի մաշվում», ինչպես Փաշինյանն էր հայտարարում: Զանգվածը կարող է մի քիչ շատ, կամ մի փոքր քիչ լինել, բայց դա, մեծ հաշվով, կախված է նրանից, թե այդ օրվա համար ինչ խնդիր է դրվում կազմակերպիչների կողմից: Եթե ընդդիմության ներկայացուցիչները փորձում են հերթական պիկի վրա հանել շարժումը, համապատասխան գործիքակազմով առավել շատ զանգվածներ են փողոց հանում: Համենայն դեպս, կա պատկառելի զանգված, որը միշտ պատրաստ է ընկալելի կոչի ու նպատակի պարագայում փողոց դուրս գալ: Ապրիլի 17-ից աստիճանաբար թափ առնող «Դիմադրություն» շարժումը չի մարում: Այդ պոտենցիալը մի օր փոքր-ինչ քիչ, մի օր շատ կարող է լինել, բայց եթե ընդդիմությունը ինչ-որ մի հարց արմատապես լուծելու հստակ խնդիր ունենա ու դրա համար 100 հազար մարդու անհրաժեշտություն լինի, համապատասխան գործիքակազմով, մեսիջներով հնարավոր կլինի նրանց առնվազն մեկ անգամ մի վայրում հավաքել ու հարց լուծել: Ընդհանուր առմամբ, սա այն զանգվածն է, որը կոնսոլիդացված է ազգային թեմայի՝ Արցախի փրկության և Հայաստանի անվտանգության հարցերի շուրջ: Միևնույն ժամանակ, «Դիմադրություն» շարժումը հասարակությանը հուզող այլ թեմաների շուրջ իր քաղաքական ու սոցիալական հենարանը ընդլայնելու տեսանկյունից մեծ ռեզերվ ունի: Այդ պարագայում կարող են փողոց դուրս գալ հանրության այն շերտերը, որոնք այս կամ այն չափով անտարբեր են ազգային թեմաների նկատմամբ»:

Մեր զրուցակիցը շեշտեց՝ իշխանությունը միայն ցույց է տալիս, թե որևէ խնդիր չի տեսնում՝ շարժման գործողությունները դիտարկելով որպես զուտ «լոգիստիկ խնդիրներ»: «Իսկ զուգահեռ՝ անվտանգության համակարգի ահռելի քանակով աշխատողներ, տարբեր բերետավորներ լցված են փողոցներում ու փորձում են ապահովել մայրաքաղաքի բնականոն ընթացքը: Նույնիսկ փոքր քանակով հնարավոր է բլոկավորել նախագահական նստավայրը, ԱԺ-ն, ամիսներով փակել մայրաքաղաքի առանցքային հանգույցներից մեկը: Իշխանությունը սկզբից փորձեց ժամանակ շահել՝ մտածելով, թե կհոգնեն, կգնան, բայց չեն հոգնում, չեն գնում: Եվ այս պարագայում պարզ է, որ այդ ամենից հետո ամեն ինչ նյարդերի պայքարի է վերածվում, որի արտացոլումներից մեկը Պռոշյան-Դեմիրճյան հատվածում տեղի ունեցած բախումն էր՝ հատուկ միջոցների կիրառմամբ: Այն ավելի ցայտուն էր, քան մինչ այդ եղած բախումները: Սա նշանակում է, որ իշխանությանը մտահոգում է այս ամենը: Մենք արդեն, երևի թե, բոլորս լավ գիտենք Փաշինյանի խառնվածքը: Նա շատ է սիրում զանգվածի դեմ զանգված ցույց տալ, ինչին մի քանի անգամ արդեն ականատես ենք եղել հատկապես նոյեմբերի 9-ից հետո»,-ասաց նա՝ հիշեցնելով, որ այդ շրջանում Փաշինյանը փորձում էր այլընտրանքային զանգված հավաքել, և տարբեր հրապարակներում միաժամանակ հանրահավաքներ էին անցկացվում:

«Կարծում եմ՝ եթե հիմա նման շանս լիներ, գոնե մի քանի անգամ նման հավաք ցույց կտար: Մեկ-երկու անգամ փորձեր եղան, բայց չստացվեց՝ զանգվածային այլընտրանք չէր կարողանում ձևավորել: Հիմա կարող ենք տեսնել օրեր, երբ երկու զուգահեռ աշխարհներ կան քաղաքում: Օրինակ՝ մի տեղ իրար ծեծում են, ուժայինները կրակում են, մի քիչ ներքև գինու փառատոն է, խմում են, պարում: Իշխանությունը փորձում է ցույց տալ, թե կյանքը իր հունով է գնում, և քաղաքում առանձնապես ոչինչ չի կատարվում, այսօր գինու փառատոն է, վաղը կլինի խորովածի փառատոն ու այդպես շարունակ: Այսինքն, քանի քաղաքական ակցիային այլընտրանքային զանգված հավաքել չի հաջողվում, փորձ է արվում այլընտրանք ցույց տալ ժամանցի միջոցով, թե, տեսեք, մի այդքան զանգված էլ գինի է խմում և պարում է: Սա տեխնոլոգիա է: Այստեղ պետք է ընդգծել ընդդիմության դերը, որն ամեն ինչ արեց, որ քաղաքական ըմբոստ և ուտող-խմող զանգվածներն իրար չհանդիպեն»:

Անդրադառնալով արտաքին ազդակներին՝ քաղտեխնոլոգը նախ շեշտեց, որ այսօր ՀՀ-ն և Արցախի Հանրապետությունը կոլեկտիվ Արևմուտք-ՌԴ խոր հակամարտության կիզակետերից մեկն են դարձել:

«Սա, թերևս, ամենաբարդ խնդիրն է, որը կանգնած է Հայաստանի, ներառյալ՝ ԱՀ-ի առջև: Նշված հանգամանքն ամենամեծ գլխացավանքն է Նիկոլ Փաշինյանի ու իր քաղաքական թիմի համար, որովհետև Փաշինյանը փորձում է մանևրել, միաժամանակ մի քանի աթոռների վրա նստել: Բրյուսելում մի բան է խոսք տրվում, և շատ դեպքերում միևնույն բանը խոստանում է նաև Մոսկվայում: Էլ չեմ ասում Վաշինգտոնի մասին. Փաշինյանը յուրաքանչյուր էտապից՝ սովորաբար Բրյուսելից առաջ և հետո հաշվետվություններ է տալիս Բլինկենին: ԱՄՆ-ն ու Արևմուտքը հայաստանյան ներքաղաքական իրավիճակի շուրջ իրենց հստակ դիրքորոշումը փաստացի հայտնել են, խնդիրը հետևյալն է. այսօրվա իշխանություններին օգտագործելով՝ Հայաստանին փորձել քաշել Ռուսաստանի տակից»,-ասաց քաղտեխնոլոգը՝ շեշտելով, որ Արցախյան հարցի ու հայ-ադրբեջանական հարաբերությունների ձևավորման շուրջ գործընթացները նշված համատեքստում են:

Բայց, ըստ Վ. Հակոբյանի, նշված համատեքստում իրականում Հայաստանին ոչ թե դեպի Արևմուտք, այլ դեպի Թուրքիա տանելու նպատակ կա. «Արևմուտքը շատ լավ հասկանում է, որ այս տարածաշրջանում դասական առումով Արևմուտքի ներկայությունը տեսական է, առավելագույնը՝ ֆինանսատնտեսական: Գետնի վրա այստեղ գործող կարող են լինել կա՛մ Ռուսաստանը, կա՛մ Թուրքիան: Եվ այս տեսանկյունից ամեն ինչ արվում է, որ հայաստանյան իշխանությունների միջոցով ՌԴ-ի համար խնդիր ստեղծվի, և այստեղ ուժեղանա Թուրքիայի ազդեցությունը, ինչին Հայաստանի իշխանություններն առանձնապես դեմ չեն: Իսկ Ռուսաստանը շատ լավ հասկանում է սա, և Հայաստանից չէ, որ Ռուսաստանին պետք է բացատրեն իր շահը: Միևնույն ժամանակ, ռուսների մոտ հստակ հաշվարկ կա: Հիմա ՌԴ-ն պրոքսի պատերազմ է վարում Արևմուտքի հետ և Թուրքիային իր համար շփման միջանցք է դիտարկում: Եվ այս տեսանկյունից փորձում է բոլոր կողմնակի թեմաներից խուսափել՝ Թուրքիայի համար սակարկության նոր առիթներ չստեղծելու համար:

Փորձում է խուսափել այն թեմաներից, որոնք Թուրքիայի համար կարող են Ռուսաստանի հանդեպ որոշակի խնդիրներ ստեղծելու առիթ հանդիսանալ: Կարծում եմ՝ Ռուսաստանը թե՛ Ալիևին, թե՛ Փաշինյանին հստակ հասկացրել է, որ Արևմուտքի հովանու ներքո «բրյուսելներում» կարող են խոսել ցանկացած խնդրի՝ դելիմիտացիայի, դեմարկացիայի, խաղաղության պայմանագրի, անկլավների շուրջ, բայց Արցախի կարգավիճակի մասին խոսելու որևէ բան չունեն, որովհետև այնտեղ՝ հողի վրա, ռուս խաղաղապահ ուժերն են: Այսինքն, կա որոշակի կարգավիճակ, որը ՌԴ-ն որևէ ձևով վերանայելու ցանկություն չունի, և չեմ կարծում, թե մոտակա տասնամյակներում այդ առումով որևէ բան վերանայելու նպատակ կունենա, որովհետև այդ դեպքում իր ներկայությունն Արցախում հարցականի տակ կդրվի: Մինչդեռ Արևմուտքը փորձում է հնարավորինս շուտ վերանայել կարգավիճակի հարցը, որովհետև այդ հարցը հստակեցնելը նշանակում է հետագայում «ճամփու դնել» ռուսական խաղաղապահ ուժերին»:

Ըստ Վիգեն Հակոբյանի, նշված հանգամանքներով է պայմանավորված նաև այն արձանագրումը, որը Ռուսաստանը ֆիքսել է ՀՀ ներքաղաքական ճգնաժամի տեսանկյունից: Ըստ քաղտեխնոլոգի, ՌԴ-ն ֆիքսում է, որ Փաշինյանն անձեռնմխելի չէ, ոչ ոքի չպաշտպանելու ազդակներ է տալիս: «Միաժամանակ ասում են՝ եթե կարողանաք լուծել հարցը, եթե ինչ-որ բան փոխվի, կաշխատենք: Ռուսաստանի տոլերանտ մոտեցումը նաև ընդդիմության նկատմամբ, ընդհանուր առմամբ, ավելի շատ ընդդիմությանն է ձեռք տալիս: Իշխանական քարոզչամեքենան ասում է՝ ընդդիմությունը, ձևավորված շարժումը Ռուսաստանից որևէ աջակցություն չունեն: Միևնույն ժամանակ նույն քարոզչամեքենան և դրա ոչ ֆորմալ հատվածները խոսում են «Պուտինի հրահանգների» մասին: Իրականում այս պահին այս շարժումն իր արմատներով հայաստանակենտրոն է, որի հանդեպ կարող են բավականին լուրջ հետաքրքրություններ ունենալ արտաքին ուժային կենտրոնները»,- եզրափակեց մեր զրուցակիցը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում