Ստրատոսֆերա ուղարկված գունդը 30 կիլոմետր բարձրությունից նկարահանել է Երկիրը (Տեսանյութ)
Համացանցում սիրողական տեսանյութ է հայտնվել, որում Երկրի մակերեւույթը նկարահանվել է 30 կիլոմետր բարձրությունից, հաղորդում է Mirror-ը:
ԱՄՆ Կոլորադո նահանգի Դենվեր քաղաքի բնակիչը հելիումով օդերեւութաբանական գունդ է ուղարկել ստրատոսֆերա եւ նրա վրա ամրացրել GoPro տեսախցիկ եւ GPS տրեկեր: 30 կիլոմետր բարձրության հասնելով՝ սարքը կոտրվել է, նկարահանումը դադարեցվել:
Օդերեւութաբանական գնդերը սովորաբար օգտագործվում են եղանակային կանխատեսումների, ինչպես նաեւ ռազմական նպատակների համար: Նրանց վրա կցվում են տարբեր սարքավորումները, որոնք ֆիքսում են օդի ճնշումը, ջերմաստիճանը, խոնավությունը եւ քամու արագությունը: Նման սարքերը կարող են մինչեւ 40 կիլոմետր բարձրանալ, սակայն գնդերը կարող են չդիմանալ ուժեղ ճնշումներին եւ օդում մասերի բաժանվել:


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հոդվածը հրապարակվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի մասնագիտա...
Նարեկ Նալբանդյանի և Դավիթ Ղազարյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
Նիդերլանդները հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2027»-ին
Հայաստանի ըմբշամարտի հավաքականը նվաճեց առաջին մեդալը
Արդար չէ մեզ մեղադրել քաղաքական բռնաճնշման համար
Բրազիլիայի նախագահի թեկնածուն լքել է երկիրը ընտրություններում պարտվելուց հետո
Եթե օրենքի ընդունումը թույլ տա փրկել ընտանեկան բռնության թեկուզ մեկ զոհի կյանք, ուրեմն միանշանակ պետ...
Ռոբոտը զբոսայգում երգել է երեխաների համար, պարել այցելուների հետ և լուսանկարվել
ՔԿ նախագահը ԱՄՆ-ում մասնակցել է Ոստիկանության պետերի միջազգային ասոցիացիայի համաժողովին