Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ազգային արխիվի Արարատի մասնաճյուղի պայմանները կբարելավվեն Անցած գիշեր Հորմուզի նեղուցում երկու լցանավ է պայթել Ուսման Նուրմագոմեդովը Աբու Դաբիում ձերբակալվել է Nvidia-ի տնօրենների խորհուրդը քննարկում է Ջենսեն Հուանգի պաշտոնանկության հարցը. WSJ Կաղնեփայտե տարաների ձեռքբերման համար աջակցություն կտրամադրվի լիզինգի պետական ծրագրով Բոլորը բարձր լռում էին, երբ մեզ համերաշխորեն սպանում էին. Ալեն Սիմոնյանը՝ ՀԱՊԿ-ում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու մասին ԵՄ-ն Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կսահմանի COP31 համաժողովի շրջանակում հանդիպել են Թուրքիայի և Իրանի նախագահները Համայնքային ոստիկանությանը կազատեն անհարկի ծանրաբեռնվածությունից Այս երկու կազմակերպություններին անդամակցելը անհամատեղելի է Մինչև 28 տարեկան՝ դիաբետով բուժառուների համար ձեռք կբերվի նոր սերնդի ինսուլին Երևանի մաքսային և լոգիստիկ կենտրոնի կառուցման համար ՀՀ-ին 45 մլն եվրո կհատկացվի

Ազգային արխիվի Արարատի մասնաճյուղի պայմանները կբարելավվենԱնցած գիշեր Հորմուզի նեղուցում երկու լցանավ է պայթելՈւսման Նուրմագոմեդովը Աբու Դաբիում ձերբակալվել էNvidia-ի տնօրենների խորհուրդը քննարկում է Ջենսեն Հուանգի պաշտոնանկության հարցը. WSJԿաղնեփայտե տարաների ձեռքբերման համար աջակցություն կտրամադրվի լիզինգի պետական ծրագրովԲոլորը բարձր լռում էին, երբ մեզ համերաշխորեն սպանում էին. Ալեն Սիմոնյանը՝ ՀԱՊԿ-ում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու մասինԵՄ-ն Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կսահմանիCOP31 համաժողովի շրջանակում հանդիպել են Թուրքիայի և Իրանի նախագահներըՀամայնքային ոստիկանությանը կազատեն անհարկի ծանրաբեռնվածությունիցԱյս երկու կազմակերպություններին անդամակցելը անհամատեղելի էՄինչև 28 տարեկան՝ դիաբետով բուժառուների համար ձեռք կբերվի նոր սերնդի ինսուլինԵրևանի մաքսային և լոգիստիկ կենտրոնի կառուցման համար ՀՀ-ին 45 մլն եվրո կհատկացվիՇատ դրական հանդիպում ունեցանք Էրդողանի հետ. ՓաշինյանԺամանակավորապես կդադարեցվի «Հաղթանակ» կամրջի երթևեկությունըԱռաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՈրոշ դրվագներով անհամաձայնություն ունեմ. Սոնա Ղազարյանը՝ Արմեն Գրիգորյանի հոդվածի մասինTRIPP ընկերության ստեղծման համար անհրաժեշտ օրենսդրական փոփոխությունների փաթեթն ընդունվեց երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբԱրքայազն Ջորջի ստեղծած նկարը տեղ է գտել Country Life ամսագրի հատուկ համարումԿձևավորվի անշարժ գույքի հասցեների պաշտոնական էլեկտրոնային տեղեկատվական բազաԱդրբեջանի և Թուրքիայի միջև եղբայրությունը հավերժ է. Յըլմազ2027 թվականի հունվարի 2-ից սիգի ձկնկիթի՝ 6 ամսով արտահանման արգելք կսահմանվիՄանչեսթեր Յունայթեդի խնդիրները թիմին ուղեկցում են նաև խաղադաշտից դուրսԶանգվածային ծեծկռտուք Աբու ԴաբիումԲալիստիկ հրթիռներ են արտադրվում լեռներում և գետնի տակ գտնվող օբյեկտներումԳվարդիոլան կարող է նշանակվել ԱՄՆ ազգային հավաքականի գլխավոր մարզիչԱյդ միավորումը միայն արագացնելու է նրանց տապալումըՉինաստանը հերքել է լրտեսության մասին ԱՄՆ-ի մեղադրանքներըԿլիմայական փոփոխություններն արագանում ենԴոնովան Փարիզյանը իմ և գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանի դիտակետում էԻսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը կարող է փոխարինել Ֆլորենտինո Պերեսին Ռեալի նախագահի պաշտոնումՀայաստանի բռնցքամարտի տղամարդկանց հավաքականն ուսումնամարզական հավաք է անցկացնում Ուզբեկստանում173 մլն դրամի աջակցություն` Արենի տեսակի խաղողի մթերմանն օժանդակած ընկերությանըՀայաստանի և Ռուսաստանի արդարադատության նախարարները քննարկել են մի շարք հարցերԳազանջատում` Նոր Հաճնում և Նոր Գեղի բնակավայրում Մարդու մահը քաղաքական շահարկման առարկա մի՛ սարքեք. Տարոն Չախոյանը՝ Արսեն Գևորգյանի մասինՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստ 12.11.2026 (տեսանյութ)Խցանում առաջացնող իրավախախտումների մասով Ոստիկանությունը էականորեն խստացրել է վարչարարությունը. ՆԳՆ խոսնակՎենսը դիտարկում է Իրանի ուժային կառույցների հետ ուղղակի բանակցություններ անցկացնելու հնարավորությունը. Wall Street JournalՄաշտոցի պողոտայի որոշ հատվածներում կարգելվի կանգառըԿանադան կարգելի ռուս և բելառուս մարզիկների մուտքը երկիրՆաիրիի համայնքային ոստիկանները ավտոմեքենայից գողության դեպքեր են բացահայտել (տեսանյութ)Այն դիրքորոշումը, որ ՀԱՊԿ-ն ունի տարածաշրջանային պետությունների նկատմամբ, անընդունելի էՄատենադարանի հարակից տարածքը ավտոկայանատեղիի չի վերածվիի՞նչ գնային փոխոխություն կա Հայաստանի սպառողական զամբյուղումԵրևանի պարեկները հայտնաբերել են հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդին (տեսանյութ)Սա այն խաղն է, որը կորոշի մեզ համար գուցե և 1-ին տեղի ճակատագիրըՄայրաքաղաքում աշխատանքային օրերին արտաքին լուսավորությունը կմիանա 06:30-իցՆոր Զովքի մի շարք արտադրամասերի արտադրությունը կասեցվել էԽորհրդարանը առաջին ընթերցմամբ ընդունեց TRIPP ընկերության ստեղծման համար անհրաժեշտ օրենսդրական փոփոխությունների փաթեթըԷջմիածին-Երևան ավտոբուսների վերջնակետը Երևանում մնում է Կիլիկիա ավտոկայանը
Մամուլ

Ըստ չհերքված լուրերի, ավելի քան 300 համայնքապետի նկատմամբ կա հարուցված քրեական գործ

«Հրապարակ» -ը գրում է. 2018-ի իշխանափոխությունից հետո Նիկոլ Փաշինյանը քրեական հետապնդումներ սկսեց ընդդիմախոսների, նախկինների, այդ թվում հատկապես՝ տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարների նկատմամբ։ Այդ հետապնդումները գագաթնակետին հասան 2020-ի պատերազմից հետո եւ հատկապես 2021-ին, երբ պարզվեց, որ ՔՊ-ական իշխանությունը ՏԻՄ-երում չի կարողանում հաղթել։ Պատերազմից հետո շատ համայնքապետեր պահանջեցին Նիկոլ Փաշինյանի հրաժարականը եւ հայտնվեցին նրա սեւ ցուցակում։

Առաջին պլանում, իհարկե, Սյունիքի համայնքապետերն էին, որոնք Փաշինյանին դիմավորել էին սյունյաց ողջույններով։ Փաշինյանը ում կարողացավ, կալանավորեց, ում էլ չկարողացավ, սկսեց համայնքների խոշորացման նոր ծրագիր իրականացնել, որի իրական նպատակն ընդդիմադիր համայնքապետերից ազատվելն էր ու ՏԻՄ-երի ՔՊ-ացումը։ Անհավանական շինծու քրեական գործեր «կարվեցին» հարյուրավոր համայնքապետերի դեմ, որ նրանք չհամարձակվեն մասնակցել ՏԻՄ ընտրություններին, ոմանց անորոշ ժամանակով մեկուսացրին՝ կալանք տվեցին ընտրություններից առաջ, ոմանց՝ ընտրություններից հետո։

Ինչ-որ պահի Սյունիքի գրեթե բոլոր համայնքապետերը հայտնվեցին բանտում՝ Առուշ Առուշանյան, Մխիթար Զաքարյան, Մանվել Փարամազյան, Արթուր Սարգսյան։ Նրանցից մի քանիսը չմասնակցեցին ընտրություններին, իսկ Առուշանյանը բերդից հաղթեց ՔՊ-ին։ Ըստ չհերքված լուրերի, ավելի քան 300 համայնքապետի նկատմամբ կա հարուցված քրեական գործ։ Ընտրություններն անցել են, կարելի է ասել՝ վտանգն անցյալում է, սակայն որոշ համայնքապետեր շարունակում են մնալ կալանքի տակ՝ կարելի է կարծել, թե ծանր հանցագործություններ են արել։ Մինչդեռ մեղադրանքները ծիծաղելի են, եւ օրենսդրությունն էլ պահանջում է, որ նախնական կալանք կիրառվի միայն կոնկրետ դեպքերում, երբ վտանգ կա, որ մարդը կարող է նոր հանցագործություն կատարել կամ ազդել վկաների վրա: Իսկ համայնքապետերին առաջադրված մեղադրանքները կա՛մ արդեն կատարված, ավարտված են, դիցուք՝ ընտրական հանցագործություններ, կա՛մ տնտեսական մեղադրանքներ են, պաշտոնի չարաշահման հոդվածներով, որոնք հիմնականում անհիմն են, քաղաքական ենթատեքստ պարունակող։