Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ազգային արխիվի Արարատի մասնաճյուղի պայմանները կբարելավվեն Անցած գիշեր Հորմուզի նեղուցում երկու լցանավ է պայթել Ուսման Նուրմագոմեդովը Աբու Դաբիում ձերբակալվել է Nvidia-ի տնօրենների խորհուրդը քննարկում է Ջենսեն Հուանգի պաշտոնանկության հարցը. WSJ Կաղնեփայտե տարաների ձեռքբերման համար աջակցություն կտրամադրվի լիզինգի պետական ծրագրով Բոլորը բարձր լռում էին, երբ մեզ համերաշխորեն սպանում էին. Ալեն Սիմոնյանը՝ ՀԱՊԿ-ում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու մասին ԵՄ-ն Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կսահմանի COP31 համաժողովի շրջանակում հանդիպել են Թուրքիայի և Իրանի նախագահները Համայնքային ոստիկանությանը կազատեն անհարկի ծանրաբեռնվածությունից Այս երկու կազմակերպություններին անդամակցելը անհամատեղելի է Մինչև 28 տարեկան՝ դիաբետով բուժառուների համար ձեռք կբերվի նոր սերնդի ինսուլին Երևանի մաքսային և լոգիստիկ կենտրոնի կառուցման համար ՀՀ-ին 45 մլն եվրո կհատկացվի

Ազգային արխիվի Արարատի մասնաճյուղի պայմանները կբարելավվենԱնցած գիշեր Հորմուզի նեղուցում երկու լցանավ է պայթելՈւսման Նուրմագոմեդովը Աբու Դաբիում ձերբակալվել էNvidia-ի տնօրենների խորհուրդը քննարկում է Ջենսեն Հուանգի պաշտոնանկության հարցը. WSJԿաղնեփայտե տարաների ձեռքբերման համար աջակցություն կտրամադրվի լիզինգի պետական ծրագրովԲոլորը բարձր լռում էին, երբ մեզ համերաշխորեն սպանում էին. Ալեն Սիմոնյանը՝ ՀԱՊԿ-ում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու մասինԵՄ-ն Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կսահմանիCOP31 համաժողովի շրջանակում հանդիպել են Թուրքիայի և Իրանի նախագահներըՀամայնքային ոստիկանությանը կազատեն անհարկի ծանրաբեռնվածությունիցԱյս երկու կազմակերպություններին անդամակցելը անհամատեղելի էՄինչև 28 տարեկան՝ դիաբետով բուժառուների համար ձեռք կբերվի նոր սերնդի ինսուլինԵրևանի մաքսային և լոգիստիկ կենտրոնի կառուցման համար ՀՀ-ին 45 մլն եվրո կհատկացվիՇատ դրական հանդիպում ունեցանք Էրդողանի հետ. ՓաշինյանԺամանակավորապես կդադարեցվի «Հաղթանակ» կամրջի երթևեկությունըԱռաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՈրոշ դրվագներով անհամաձայնություն ունեմ. Սոնա Ղազարյանը՝ Արմեն Գրիգորյանի հոդվածի մասինTRIPP ընկերության ստեղծման համար անհրաժեշտ օրենսդրական փոփոխությունների փաթեթն ընդունվեց երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբԱրքայազն Ջորջի ստեղծած նկարը տեղ է գտել Country Life ամսագրի հատուկ համարումԿձևավորվի անշարժ գույքի հասցեների պաշտոնական էլեկտրոնային տեղեկատվական բազաԱդրբեջանի և Թուրքիայի միջև եղբայրությունը հավերժ է. Յըլմազ2027 թվականի հունվարի 2-ից սիգի ձկնկիթի՝ 6 ամսով արտահանման արգելք կսահմանվիՄանչեսթեր Յունայթեդի խնդիրները թիմին ուղեկցում են նաև խաղադաշտից դուրսԶանգվածային ծեծկռտուք Աբու ԴաբիումԲալիստիկ հրթիռներ են արտադրվում լեռներում և գետնի տակ գտնվող օբյեկտներումԳվարդիոլան կարող է նշանակվել ԱՄՆ ազգային հավաքականի գլխավոր մարզիչԱյդ միավորումը միայն արագացնելու է նրանց տապալումըՉինաստանը հերքել է լրտեսության մասին ԱՄՆ-ի մեղադրանքներըԿլիմայական փոփոխություններն արագանում ենԴոնովան Փարիզյանը իմ և գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանի դիտակետում էԻսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը կարող է փոխարինել Ֆլորենտինո Պերեսին Ռեալի նախագահի պաշտոնումՀայաստանի բռնցքամարտի տղամարդկանց հավաքականն ուսումնամարզական հավաք է անցկացնում Ուզբեկստանում173 մլն դրամի աջակցություն` Արենի տեսակի խաղողի մթերմանն օժանդակած ընկերությանըՀայաստանի և Ռուսաստանի արդարադատության նախարարները քննարկել են մի շարք հարցերԳազանջատում` Նոր Հաճնում և Նոր Գեղի բնակավայրում Մարդու մահը քաղաքական շահարկման առարկա մի՛ սարքեք. Տարոն Չախոյանը՝ Արսեն Գևորգյանի մասինՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստ 12.11.2026 (տեսանյութ)Խցանում առաջացնող իրավախախտումների մասով Ոստիկանությունը էականորեն խստացրել է վարչարարությունը. ՆԳՆ խոսնակՎենսը դիտարկում է Իրանի ուժային կառույցների հետ ուղղակի բանակցություններ անցկացնելու հնարավորությունը. Wall Street JournalՄաշտոցի պողոտայի որոշ հատվածներում կարգելվի կանգառըԿանադան կարգելի ռուս և բելառուս մարզիկների մուտքը երկիրՆաիրիի համայնքային ոստիկանները ավտոմեքենայից գողության դեպքեր են բացահայտել (տեսանյութ)Այն դիրքորոշումը, որ ՀԱՊԿ-ն ունի տարածաշրջանային պետությունների նկատմամբ, անընդունելի էՄատենադարանի հարակից տարածքը ավտոկայանատեղիի չի վերածվիի՞նչ գնային փոխոխություն կա Հայաստանի սպառողական զամբյուղումԵրևանի պարեկները հայտնաբերել են հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդին (տեսանյութ)Սա այն խաղն է, որը կորոշի մեզ համար գուցե և 1-ին տեղի ճակատագիրըՄայրաքաղաքում աշխատանքային օրերին արտաքին լուսավորությունը կմիանա 06:30-իցՆոր Զովքի մի շարք արտադրամասերի արտադրությունը կասեցվել էԽորհրդարանը առաջին ընթերցմամբ ընդունեց TRIPP ընկերության ստեղծման համար անհրաժեշտ օրենսդրական փոփոխությունների փաթեթըԷջմիածին-Երևան ավտոբուսների վերջնակետը Երևանում մնում է Կիլիկիա ավտոկայանը
Հայաստան

Ոստիկանության կողմից կիրառված բռնություններն աննախադեպ էին․ «Հելսինկյան կոմիտեն»՝ հունիսի 3-ի բախումների մասին

Հայաստանի Հելսինկյան կոմիտե իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը
ՀՀ-ում խաղաղ հավաքների մշտադիտարկման շրջանակներում զեկույց է հրապարակել
հունիսի 3-ին Կառավարական ամառանոցների մոտ ցուցարարների ու ոստիկանության
միջև գրանցված բախումների մասին։

Զեկույցն ամբողջությամբ` ստորև․


«Հայաստանի Հելսինկյան կոմիտե իրավապաշտպան հասարակական
կազմակերպությունը շարունակում է ՀՀ-ում խաղաղ հավաքների մշտադիտարկումը։
Հաշվի առնելով հունիսի 3-ին «Դիմադրություն» շարժման կողմից կազմակերպված հավաք-երթի վերաբերյալ բազմաթիվ անդրադարձները և գնահատականները, Կոմիտեն
հրապարակում է իրականացրած դիտարկման արդյունքները։ Կոմիտեի դիտորդի կողմից
արված տեսանյութերը, որոնց հղում է կատարվում սույն զեկույցում, հասանելի են հետևյալ հղումով։

Դիտարկման արդյունքները


Հունիսի 3-ին «Դիմադրություն» շարժման կողմից կազմակերպված հավաքը մեկնարկեց ժամը 16։00-ին, որից հետո տեղի ունեցավ երթ՝ դեպի ՀՀ կառավարության նստավայր։ Մասնակիցները շրջափակեցին նստավայրը՝ նպատակ ունենալով թույլ չտալ ներսում գտնվող անձանց դուրս գալ։ Այնուհետև, ժամը 19։10-ին երթը շարունակվեց՝ դեպի Պարոնյան փողոց։ Երթին մասնակցում էին բազմաթիվ տարեցներ և երեխաներ։

Ժամը 20։10-ին երթը կանգ առավ դեպի կառավարական առանձնատներ տանող ճանապարհի մուտքի մոտ՝ Դեմիրճյան-Պարոնյան փողոցների խաչմերուկին, որտեղ հավաքի կազմակերպիչները բարձրախոսով ելույթներ ունեցան։ Ոստիկանությունը, բազմաշարք շղթայով արգելափակել էր ինչպես առանձնատներ տանող ճանապարհի մուտքը, այնպես էլ Դեմիրճյան փողոցը։ Հատկանշական է, որ նախկինում նշված փողոցը ոստիկանության կողմից չէր արգելափակվել և դրանով «Դիմադրություն» շարժմումը երթեր էր անցկացրել, օրինակ՝ 2022 թ․ մայիսի 4-ին։ Նույն ժամին, փողոցի արգելափակված հատվածից մոտ 300 մետր հեռավորության վրա՝ Սարյան փողոցում, անցկացվում էր «Երևանի գինու օրեր» փառատոնը։

ժամը 20։30-ին հավաքի ղեկավարը՝ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Ի․
Սաղաթելյանը հայտարարեց, որ երթը շարունակվելու է Դեմիրճյան փողոցով, որը
այդ պահին արգելափակված էր ոստիկանության բազմաշարք շղթայով։ Ոստիկանների
մի մասը սպառազինված էին վահաններով, սաղավարտներով և մահակներով։ Հավաքի
վայրում ծառայություն իրականացնող ոստիկաններից շատերը տեսանելի կերպով կամ
առհասարակ չէին կրում տարբերանշաններ։ Հավաքի վայրում, ենթադրաբար, ներկա
էին համազգեստ չկրող ոստիկաններ։

Ի․ Սաղաթելյանը, հավաքի մասնակիցների հետ մոտեցավ ոստիկանության շղթային՝ ոստիկանների կողմից չբացելու պարագայում նպատակ ունենալով ճեղքել այն։ Մասնակիցները սկսեցին հրել վահաններ կրող ոստիկաններին, սակայն վերջիններս չընկրկեցին և ուժով ետ պահեցին ցուցարարներին, տեղի ունեցան ընդհարումներ։ Հավաքի մասնակիցները շարունակում էին հրել՝ շղթան ճեղքելու նպատակով։ Ոստիկանության մյուս ծառայողներ ուժով հեռացնում էին ցուցարարներին։ Իրավիճակը ծայրահեղ լարվեց։

Ոստիկանները գործողությունների ընթացքում դրսևորեցին աննախադեպ բռնություններ՝ որոնք արձանագրված են կցված և համարակալված տեսանյութերում։ Ցուցարարներից մեկին ոստիկանության մի քանի ծառայողներ գցեցին գետնին՝ բռունցքով հարվածելով դեմքին։ Մեկ այլ ցուցարարի բերման ենթարկեցին՝ մի քանի հոգով քաշքշելով հագուստից և հարվածելով ոտքով։ Մի քանի րոպե անց ոստիկանները հարվածներով բերման ենթարկեցին ևս մեկ ցուցարարի, այնուհետև խմբով ծեծի ենթարկեցին ուրիշին՝ մի քանի հոգով բռունցքներով հետևից հարվածներ հասցնելով։ Հավաքի մասնակիցներին ծեծի ենթարկելու և հարվածելու մի շարք այլ դեպքեր են արձանագրվել հավաքի վայրից հեռարձակող լրատվամիջոցների տեսանյութերում։ Տարածված տեսանյութերից մեկում երևում է, թե ինչպես են ոստիկանության երկու ծառայողներ ծեծում բերման ենթարկվող
քաղաքացուն, որից հետո այլ ոստիկան արգելում տեսանկարահանումը։ Ոստիկանության ողջ գործողությունները ուղեկցվում էին կոպիտ ուժի միջոցով մասնակիցներին բերման ենթարկելու դեպքերով, ներառյալ՝ կանանց։

Հավաքի ընթացքում ոստիկանությունը, առաջին անգամ 2018 թ․-ից ի վեր, կիրառեց լուսաձայնային նռնակներ։ Առաջին լուսաձայնային նռնակը պայթեց կառավարական առանձնատուն տանող ճանապարհի՝ մուտքից աջ գտնվող լուսացույցի մոտ, որտեղ շղթա կազմած կանգնած էին ոստիկանության ծառայողները։ Նռնակների հաջորդ կրակոցները ճշգրտված էին և պայթում էին օդում։

Միջադեպի ընթացքում հավաքի մասնակիցները ոստիկանների ուղղությամբ նետում
էին պլաստիկ շշեր և այլ առարկաներ, որոնք, ոստիկանների կողմից, ետ էին շպրտվում մասնակիցների ուղղությամբ։ Որոշ ժամանակ անց ոստիկանության զորքերը շղթա կազմեցին Պռոշյան փողոցի լայնքով՝ մասնակիցներին հեռացնելով Դեմիրճյան փողոցի սկզբնամասից։ Կրքերը որոշակիորեն հանդարտվեցին և հավաքի կազմակերպիչները հայտարարեցին, որ երթը կվերադառնա Ֆրանսիայի հրապարակ՝ Բաղրամյան պողոտայով։ Հավաքի վայրում տեսանելի էին պատառոտված հագուստով, դեմքի և մարմնի այլ մասերի վնասվածքներով բազմաթիվ քաղաքացիներ։ Հատկանշական է, որ Բաղրամյան պողոտայով անցնելիս երթի մի մասը չէր ուղեկցվում ոստիկանության կողմից։

Միջադեպից հետո ՀՀ ոստիկանությունը տարածեց հայտարարություն, ըստ որի հավաքի վայրից տարբեր բուժհաստատություններ են տեղափոխվել ոստիկանության 34 ծառայող և 16 քաղաքացիական անձ։ Բերման է ենթարկվել 11 անձ, հարուցվել է քրեական գործ։

Եզրակացություն

Հայաստանի Հելսինկյան կոմիտեի կողմից հրապարակված նախորդ զեկույցներում
տեղ գտած առաջարկությունները, ցավոք, ողջ ծավալով շարունակում են մնալ արդիական [15]։

Չնայած ոստիկանության կողմից կիրառված աննախադեպ բռնություններին՝ տարբեր պետական պաշտոնյաներ, քաղաքական ուժերի, ինչպես նաև հասարակության այլ անդամներ 2022 թ․ հունիսի 3-ին տեղի ունեցած իրադարձությունները ներկայացրեցին խիստ միակողմանի։ Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորները հավաքը համարել էին ոչ խաղաղ, ցուցարարներին անվանել «ագրեսիվ զանգված», «խուլիգաններ» և այլն[16]։ Թեև հավաքի մասնակիցների կողմից փորձ արվեց ուժ կիրառելով ճեղքել ոստիկանության շղթան, նման գործելաոճը նոր չէ Հայաստանում տեղի ունեցած հավաքների պարագայում և բավարար չէ հավաքը ոչ խաղաղ որակելու համար։ Հայաստանի Հելսինկյան կոմիտեն հարկ է համարում մեջբերել

2018 թ․ ապրիլի 16-ին Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած հավաքի դիտարկումների արդյունքներից հատված, որոնք ամբողջությամբ հասանելի են Կոմիտեի զեկույցում։
2018 թ․ ապրիլի 16-ին Բաղրամյան պողոտայում Ն․ Փաշինյանը առաջնորդում էր
հավաքը և ոստիկանության կողմից կազմած պատնեշին մոտենալուց հետո հայտարարեց՝ «մենք՝ Ազգային ժողովի չորս պատգամավորներս, ձեր ուղեկցությամբ, հիմա գնալու ենք մեր աշխատանքի վայրը»։ Այնուհետև, հավաքի մասնակիցները փորձեցին ճեղքել ոստիկանության պատնեշը։ Ընդհարման ընթացքում որոշ հավաքի մասնակիցներ ձեռքերով պահում էին ոստիկանների պարզած մահակները, հրում վահանները, տեղափոխում ցանկապատերը։ Հավաքի մասնակիցներից մեկը ոստիկանների ուղղությամբ նետեց աղբարկղում գտնվող աղբով լի տոպրակ։ Մի քանի այլ մասնակիցներ ոստիկանության ծառայողից խլեցին վահանը և մահակներ, հրում էին ոստիկաններին։ Դիտարկվել են փոխադարձ հարվածներ և հայհոյանքներ։ Այնուհետև ոստիկանությունը հավաքի նկատմամբ կիրառեց լուսաձայնային նռնակներ։

Նշված իրադարձությունների վերաբերյալ համացանցում առկա են բազմաթիվ տեսանյութեր։