Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ազգային արխիվի Արարատի մասնաճյուղի պայմանները կբարելավվեն Անցած գիշեր Հորմուզի նեղուցում երկու լցանավ է պայթել Ուսման Նուրմագոմեդովը Աբու Դաբիում ձերբակալվել է Nvidia-ի տնօրենների խորհուրդը քննարկում է Ջենսեն Հուանգի պաշտոնանկության հարցը. WSJ Կաղնեփայտե տարաների ձեռքբերման համար աջակցություն կտրամադրվի լիզինգի պետական ծրագրով Բոլորը բարձր լռում էին, երբ մեզ համերաշխորեն սպանում էին. Ալեն Սիմոնյանը՝ ՀԱՊԿ-ում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու մասին ԵՄ-ն Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կսահմանի COP31 համաժողովի շրջանակում հանդիպել են Թուրքիայի և Իրանի նախագահները Համայնքային ոստիկանությանը կազատեն անհարկի ծանրաբեռնվածությունից Այս երկու կազմակերպություններին անդամակցելը անհամատեղելի է Մինչև 28 տարեկան՝ դիաբետով բուժառուների համար ձեռք կբերվի նոր սերնդի ինսուլին Երևանի մաքսային և լոգիստիկ կենտրոնի կառուցման համար ՀՀ-ին 45 մլն եվրո կհատկացվի

Ազգային արխիվի Արարատի մասնաճյուղի պայմանները կբարելավվենԱնցած գիշեր Հորմուզի նեղուցում երկու լցանավ է պայթելՈւսման Նուրմագոմեդովը Աբու Դաբիում ձերբակալվել էNvidia-ի տնօրենների խորհուրդը քննարկում է Ջենսեն Հուանգի պաշտոնանկության հարցը. WSJԿաղնեփայտե տարաների ձեռքբերման համար աջակցություն կտրամադրվի լիզինգի պետական ծրագրովԲոլորը բարձր լռում էին, երբ մեզ համերաշխորեն սպանում էին. Ալեն Սիմոնյանը՝ ՀԱՊԿ-ում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու մասինԵՄ-ն Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կսահմանիCOP31 համաժողովի շրջանակում հանդիպել են Թուրքիայի և Իրանի նախագահներըՀամայնքային ոստիկանությանը կազատեն անհարկի ծանրաբեռնվածությունիցԱյս երկու կազմակերպություններին անդամակցելը անհամատեղելի էՄինչև 28 տարեկան՝ դիաբետով բուժառուների համար ձեռք կբերվի նոր սերնդի ինսուլինԵրևանի մաքսային և լոգիստիկ կենտրոնի կառուցման համար ՀՀ-ին 45 մլն եվրո կհատկացվիՇատ դրական հանդիպում ունեցանք Էրդողանի հետ. ՓաշինյանԺամանակավորապես կդադարեցվի «Հաղթանակ» կամրջի երթևեկությունըԱռաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՈրոշ դրվագներով անհամաձայնություն ունեմ. Սոնա Ղազարյանը՝ Արմեն Գրիգորյանի հոդվածի մասինTRIPP ընկերության ստեղծման համար անհրաժեշտ օրենսդրական փոփոխությունների փաթեթն ընդունվեց երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբԱրքայազն Ջորջի ստեղծած նկարը տեղ է գտել Country Life ամսագրի հատուկ համարումԿձևավորվի անշարժ գույքի հասցեների պաշտոնական էլեկտրոնային տեղեկատվական բազաԱդրբեջանի և Թուրքիայի միջև եղբայրությունը հավերժ է. Յըլմազ2027 թվականի հունվարի 2-ից սիգի ձկնկիթի՝ 6 ամսով արտահանման արգելք կսահմանվիՄանչեսթեր Յունայթեդի խնդիրները թիմին ուղեկցում են նաև խաղադաշտից դուրսԶանգվածային ծեծկռտուք Աբու ԴաբիումԲալիստիկ հրթիռներ են արտադրվում լեռներում և գետնի տակ գտնվող օբյեկտներումԳվարդիոլան կարող է նշանակվել ԱՄՆ ազգային հավաքականի գլխավոր մարզիչԱյդ միավորումը միայն արագացնելու է նրանց տապալումըՉինաստանը հերքել է լրտեսության մասին ԱՄՆ-ի մեղադրանքներըԿլիմայական փոփոխություններն արագանում ենԴոնովան Փարիզյանը իմ և գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանի դիտակետում էԻսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը կարող է փոխարինել Ֆլորենտինո Պերեսին Ռեալի նախագահի պաշտոնումՀայաստանի բռնցքամարտի տղամարդկանց հավաքականն ուսումնամարզական հավաք է անցկացնում Ուզբեկստանում173 մլն դրամի աջակցություն` Արենի տեսակի խաղողի մթերմանն օժանդակած ընկերությանըՀայաստանի և Ռուսաստանի արդարադատության նախարարները քննարկել են մի շարք հարցերԳազանջատում` Նոր Հաճնում և Նոր Գեղի բնակավայրում Մարդու մահը քաղաքական շահարկման առարկա մի՛ սարքեք. Տարոն Չախոյանը՝ Արսեն Գևորգյանի մասինՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստ 12.11.2026 (տեսանյութ)Խցանում առաջացնող իրավախախտումների մասով Ոստիկանությունը էականորեն խստացրել է վարչարարությունը. ՆԳՆ խոսնակՎենսը դիտարկում է Իրանի ուժային կառույցների հետ ուղղակի բանակցություններ անցկացնելու հնարավորությունը. Wall Street JournalՄաշտոցի պողոտայի որոշ հատվածներում կարգելվի կանգառըԿանադան կարգելի ռուս և բելառուս մարզիկների մուտքը երկիրՆաիրիի համայնքային ոստիկանները ավտոմեքենայից գողության դեպքեր են բացահայտել (տեսանյութ)Այն դիրքորոշումը, որ ՀԱՊԿ-ն ունի տարածաշրջանային պետությունների նկատմամբ, անընդունելի էՄատենադարանի հարակից տարածքը ավտոկայանատեղիի չի վերածվիի՞նչ գնային փոխոխություն կա Հայաստանի սպառողական զամբյուղումԵրևանի պարեկները հայտնաբերել են հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդին (տեսանյութ)Սա այն խաղն է, որը կորոշի մեզ համար գուցե և 1-ին տեղի ճակատագիրըՄայրաքաղաքում աշխատանքային օրերին արտաքին լուսավորությունը կմիանա 06:30-իցՆոր Զովքի մի շարք արտադրամասերի արտադրությունը կասեցվել էԽորհրդարանը առաջին ընթերցմամբ ընդունեց TRIPP ընկերության ստեղծման համար անհրաժեշտ օրենսդրական փոփոխությունների փաթեթըԷջմիածին-Երևան ավտոբուսների վերջնակետը Երևանում մնում է Կիլիկիա ավտոկայանը
Հայաստան

Ֆրանսիայի հրապարակից բերման են ենթարկել Մոնթե Մելքոնյան ռազմական վարժարանի սան, 17-ամյա Աղասի Խաչատրյանին

Նախօրեին Ֆրանսիայի հրապարալից ծնողի ներկայությամբ բերման է ենթարկվել Մոնթե Մելքոնյանի սան, 17-ամյա Աղասի Խաչատրյանըին հունիսի 3-ին տեղի ունեցած միջադեպի հետ կապված: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Աղասի Խաչատրյանի փաստաբան Սերգեյ Հարությունյանը:

«Աղասիին բերման են ենթարկել տխրահռչակ զանգվածային անկարգություններ հրահրելու մեղադրանքով, Ֆրանսիայի հրապարակից ծնողի ներկայությամբ, տարել են մի քանի ոստիկանական բաժիններ, ապա բերել են քննչական : Ես եւ պատգամավորը փորձում էինք մտնել, մեզ սկզբում սպասեցրին, հետո հաջողվեց մուտք գործել, երեխային տեսանք, երեկ ձերբակալեցին, կարծում եմ, որ ինչպես բոլորի դեպքում իրեն նույնպես կցանկանան կալանավորել»,-ասաց նա:

Փաստաբանի խոսքով` հունիսի 3-ին Պռոշյան-Դեմիրճյան հատվածում միջադեի ժամանակ ոստիկանները ծեծի են ենթարկել նաեւ Աղասիին, որից հետո նա շիշ է նետել ոստիկանների ուղղությամբ. «Ոստիկանները ոչ մի պատասխանատվություն չեն կրում նրա համար որ բիրտ ուժ են կիրառում, այդ թվում կանանց եւ երեխաների նկատմամբ, բայց երեխային մեղադրում են երեխային, որ մի շիշ է շպրտել ծեծվելուց հետո անզորությունից ու զայրույթից, սա կարելի է ինքնապաշտպանություն են կոչում»:

Աղասիի հայրը` Տարոնիկ գյուղի նախկին համյանքապետ, 44-օրյա պատերազմի մասնակից Ալբերտ Խաչատրյանը մեզ հետ զրույցում պատմեց, որ իր որդուն իր ներկայությամբ են բերման ենթարկել 7-8 քաղաքացիական հագուստով անձիք:

«Մեզ նույնիսկ չթողեցին մոտենանք, ասացին` իր հետ բան կա պարզելու, մի քանի րոպե խոսացին, առանց ներկայանալու, առանց փաստաթուղթ ներկայացնելու, մեզ ասում են, որ երեխուն մեքենայով տանում են Մասիվի ոստիկանություն: Մասիվի ոստիկանությունում ասում են, որ նման անունով մարդ բերման չի ենթարկվել հետո ճշտում ենք ու իմանում, որ քննչական են տարել: Գնում ենք այնտեղ ու պարզվում է, որ երեխուն բերման է ենթարկվել ոստիկանների ուղղությամբ 2 շիշ շպրտելու համար»,-ասաց նա:

Աղասիի հայրը պատմեց, որ իր տղան Մոնթե Մելքոնյան ռազմական վարժարանի սան է, զղջում է իր արածի համար, սակայն այդ պահին ոստիկանների վայրագությունները տեսնելուց հետո զայրույթից է շշերը շպրտել:

«Իմ որդին հայրենասեր տղա է, չի ուզում, որ իր հրամանատարը թուրք լինի, ինքը զղջում է իր արածի համար, ես էլ չեմ արդարացնում իր արածը: Մենք ամբողջ ընտանիքով դեմ ենք, որ Արցախը հանձնվի, որի համար մենք պայքարել ենք եւ զուտ դրա համար է իմ տղան մասնակցում հանրահավաքներին: Իմ տղային այդ օրը ծեծել են ոստիկանները, հարվածել են վահաններով, մեջքին հետքերը երեւում են, շորերը ճղճղված են եղել, այդ ժամանակ ոստիկանները ծեծել են աղջիկներին ու կանանց, դրանից էլ երեխաս զայրացել է»,- պատմեց նա:

Ալբերտ Խաչատրյանը նշեց, որ ինքը անկուսակցական է, ինքը եւ իր 3 տղաները ունեն ՌԴ քաղաքացիություն, սակայն չեն պատրաստվում Հայաստանը լքել եւ իր որդիները նույնպես պետք է ապրեն Հայաստանում:

«Իմ երեխաները ու ես պետք է ապրենք անկախ, առանց թուրքի Հայաստանում, իմ երեխաները չեն գնալու թուրքի համար գառ պահեն»,-հավելեց նա:

Նշենք, որ երեկ ոստիկանությունը հայտարարություն էր տարածել, որ հունիսի 3-ին Երևանի Դեմիրճյան-Պարոնյան փողոցների խաչմերուկում անհնազանդության ակցիայի կազմակերպիչների հնչեցրած կոչերի հետևանքով, երբ ակցիայի մասնակիցները չեն դրսևորել իրավաչափ վարքագիծ, չեն ենթարկվել հասարակական կարգի պահպանություն իրականացնող ոստիկանության ծառայողների օրինական պահանջներին, բռնություն են գործադրել նրանց նկատմամբ և շշեր, քարեր ու մետաղե առարկաներ են նետել ոստիկանների ուղղությամբ, ուստի որոշում է կայացվել կիրառել հատուկ միջոցներ։ Կիրառվել են բացառապես լուսաձայնային հատուկ միջոցներ։ Արցունքաբեր և ծխարձակող հատուկ միջոցներ չեն կիրառվել։