Հունիսի 6-ին, ժամը 19։00-ին՝ Ֆրանսիայի հրապարակ. աստծով, ոգով՝ մինչև վերջ
«Դիմադրություն» շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Սիրելի հայրենակիցներ, ըստ պաշտոնական տվյալների, մինչ օրս Դիմադրության շարժման ավելի քան 2100 մասնակից բերման է ենթարկվել ոստիկանության տարբեր բաժանմունքներ։ Սակայն մենք գիտենք, որ ոչ բոլոր բերման ենթարկվածներն են փաստաթղթավորվել ոստիկանության կողմից։ Իրականում բերման ենթարկվածների թիվը մոտ 2500 հոգի է:
Ապրիլի 25-ից սկսած՝ ձերբակալվել են 48 արժանապատիվ քաղաքացիներ։ Նրանցից 24-ը կալանավորվել են։ Հենց այս պահին էլ դատարանները քննում են կալանքի միջնորդություններ։Փաստ է, որ «ժողովրդավարության բաստիոն»-ում կան մոտ 5 տասնյակ քաղբանտարկյալներ (ներառյալ մինչև շարժումը կալանավորվածները): Ձերբակալված և կալանավորված քաղաքացիների մեղադրանքներն անհիմն են կամ ոչ իրավաչափ: Սրան զուգահեռ, ամբողջ համացանցն ու մամուլը ողողված են ոստիկանների ապօրինությունների, վայրագությունների ու անմարդկային վերաբերմունքի փաստերը հաստատող կադրերով։ Չնայած դրան՝ ոչ մի ոստիկան մինչ այս պահը պատասխանատվություն չի կրել իր հանցանքների համար։ Եվ սա էլ է խոսուն փաստ «նիկոլական ժողովրդավարության» մասին։
Սիրելի հայրենակիցներ,Հայաստանը բռնապետության չի վերածվելու։ Հայաստանում Ոստիկանությունը ծառայելու է օրենքին և օրինականությանը, այլ ոչ թե բռնապետի մոլուցքով խելագարին։ Հայաստանը լինելու է արժանապատիվ քաղաքացիների երկիր և ոչ թե ոստիկանական կոնցլագեր։Վաղը ժամը 19։00-ին հավաքվում ենք Ֆրանսիայի հրապարակում։ Մենք պետք է ցույց տանք, թե ով է Հայաստանի իրական տերը։ Մենք պետք է ցույց տանք, թե որոնք են Հայաստանի իրական արժեքները։ Մենք պետք է ցույց տանք, թե ինչպիսի երկիր ենք ցանկանում ունենալ։ Եվ ուրեմն, հունիսի 6-ին, ժամը 19։00-ին Ֆրանսիայի հրապարակ։


















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում
Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Դիդիե Դեշամը հրատապ լքել է Ֆրանսիայի հավաքականի ճամբարը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը ուղիղ
Գեղարքունիքից 303 երեխա հանգստի է մեկնել դպրոցականների ամառային ճամբար
Մերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետ