Այլևս դիմանալու չի, շուտով անուն առ անուն կբացահայտեմ բոլորին
Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«2018թ․ ստի ևկեղծիքի հեղափոխությունից հետո, որոշ ժամանակ անց, երբ քննադատում էի հեղափոխական իշխանության գործելաոճը, նախկին քաղհասարակության գործընկերներս ինձ հորդորում էին, մոտավորապես այսպես․ «Սպասենք, այժմ չարժե խիստ քննադատել, թողնենք աշխատեն»։
Որոշակի կասկածներ այս ամենը հարուցում էր, բայց մտածում էի, թե նրանք այո՛ տեսնելով բոլոր անօրինականությունները, այնուամենայնիվ որոշակի հույսեր են փայփայում, ինչպես նաև խուսափում են ընդունել իրենց սխալները, որ աջակցել են հեղափոխությանը։
Սակայն, ժամանակն ամեն ինչ բացահայտեց։ Հետագա տարիներին այդ անձինք շարունակեցին «չնկատել» բացահայտ անօրինականությունները, կոռուպցիան։ Նրանք
«ըմբռնումով» մոտեցան պատերազմի պարտությանը, հազարավոր զոհերին, Արցախի և
Հայաստանի տարածքների կորստին։ Նրանք «ազատ, արդար» ներկայացրեցին 2021թ․
ընտրություն կոչված ֆարսը։
Այս վերջին օրերին նույնպես նրանք «չեն նկատում» ոստիկանների բարբարոսությունները և «գործ են տալիս» ցուցարարների մասին, կողմ են «Զանգեզուրի միջանցքին»։
Այժմ միանգամայն պարզ է նրանց և նախկին և ներկա պահվածքը։
Նրանք այսօրվա արմենակղարագյոզյաններն են։
«Կարաեւը 1919 հուլիսի 19-ին Շուշիից է գրել նամակը…Այդ նույն նամակի շարունակության մեջ գրում է, որ մոտ օրերս Գորիս կժամանի Արմենակ Ղարագյոզյանը: Ասում է՝ նա ուշանում է փողի պատճառով. «Մինչեւ չստանա 22 միլիոն ռուբլի, չի մեկնի… Հարստանալու լավ ժամանակ է, ինչո՞ւ չօգտվի դրանից: Նա խոստանում է 7 օրվա ընթացքում Զանգեզուրը միացնել Ադրբեջանին: Չենք կասկածում, որ շուտով մեզ կուրախացնեք Ղափանը Ադրբեջանին միացնելու լուրով։
Եթե չունեք ուժ, ապա ունեք փող: Ինչո՞ւ եք ուշացնում այդ ապստամբած
շրջանի միացումը Ադրբեջանին` արդարանալով մի ինչ-որ Աժդահ (Նժդեհին նկատի
ունի-Է.Մ.) փաշայի գոյությամբ: Ձեռք առեք օրհնված միջոցներ: Այն ո՞ր հային
երեք միլիոն ռուբլի տաս, որ չբերի այդ մարդու (Նժդեհի) գլուխը: Եթե փողի
կարիք ունեք՝ հեռագրեք, կուղարկենք… Ողջույնով Ասադ Կարաեւ»:
Հ․ Գ․ Այլևս դիմանալու չի, շուտով անուն առ անուն կբացահայտեմ բոլորին»։


















































Փաշինյանի հրամանով փակման ենթակա խանութում ՊԵԿ-ը նախկինում ձեռնարկել էր օպերատիվ-հետախուզական միջոցա...
«Բավարիայի» կիսապաշտպանը՝ Ավստրիայի լավագույն ֆուտբոլիստ
Իսպանացի արքայադուստրը խախտել է թագավորական ընտանիքի ավանդույթը
Կասեցվել է «Բելիսսիմո Գրուպ»-ին պատկանող մսամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը
Ադրբեջանը հայտարարել է, որ «արագացված տեմպերով կառուցում է Զանգեզուրի միջանցքը»
ԲԴԽ-ն դատավոր Արշակ Պետրոսյանին նախազգուշացում հայտարարեց
Վարչապետի կամ ՔՊ վարչության ցանկացած որոշման հետ հաշտ եմ. պաշտոնը մեր տնից չեմ բերել. Շիրակի մարզպետ
«Աչքս դռանն է, միշտ Ռաֆոյիս եմ սպասում, որ դուռը բացելու է և ներս մտնի». Ռաֆայել Ֆրանգուլ յանն անմահ...
Մայքլ Ջեքսոնի թիկնապահը բացատրել է էփշտեյնի հետ լուսանկարում փոփ արքայի հայտնվելը
Ձերբակալվել է Վրաստանի պետական անվտանգության ծառայության նախկին ղեկավարը