Ոստիկանության պարզաբանումը` Դեմիրճյան-Պարոնյան փողոցների խաչմերուկում հատուկ միջոցների կիրառման հետ կապված
Հատուկ միջոցները կիրառվել են օրենքով սահմանված կարգով՝ օդում․ քաղաքացիների համար առավելագույնս անվտանգ տարածության վրա: Այս մասին հայտարարևություն է տարածել ՀՀ ոստիկանությունը` երեկ Պռոշյան-Դեմիրճյան հատվածում ցուցարարների եւ ոստիկանների միջեւ բախումների կապակցությամբ:
«Հունիսի 3-ին Երևանի Դեմիրճյան-Պարոնյան փողոցների խաչմերուկում անհնազանդության ակցիայի կազմակերպիչների հնչեցրած կոչերի հետևանքով, երբ ակցիայի մասնակիցները չեն դրսևորել իրավաչափ վարքագիծ, չեն ենթարկվել հասարակական կարգի պահպանություն իրականացնող ոստիկանության ծառայողների օրինական պահանջներին, բռնություն են գործադրել նրանց նկատմամբ և շշեր, քարեր ու մետաղե առարկաներ են նետել ոստիկանների ուղղությամբ, ուստի որոշում է կայացվել կիրառել հատուկ միջոցներ։ Կիրառվել են բացառապես լուսաձայնային հատուկ միջոցներ։ Արցունքաբեր և ծխարձակող հատուկ միջոցներ չեն կիրառվել։ Հատուկ միջոցները կիրառվել են օրենքով սահմանված կարգով՝ օդում․ քաղաքացիների համար առավելագույնս անվտանգ տարածության վրա։ Հավելենք, որ դրանց կիրառումից թեթև վնասվածքներ են ստացել ոստիկանության երկու ծառայող, իսկ ևս 45 ոստիկան վնասվածքները ստացել են բախումների հետևանքով:
Նշենք նաև, որ հատուկ միջոցները ժամկետանց չեն եղել»,-ասվում է հաղորագրությունում։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Կներդրվի բռնության ենթարկված երեխայի հայտնաբերման մեխանիզմ