Սա բացահայտ կոռուպցիա է․ Սամսոն Գրիգորյանը հաղորդում է ներկայացրել հանցագործության մասին
«ԿԱՍԵՑՈՒՄ» Քաղաքացիական շարժման հիմնադիր Սամսոն Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում հաղորդում է ներկայացրել հանցագործության մասին։ Նա մասնավորապես գրում է․
«Նկարում նոր սերնդի ՀԴՄ սարքն է, որը ունի Պոս տերմինալի ֆունկցիա։ Հենց այս ֆունկցիայի համար մի քանի տարի առաջ ՊԵԿ-ը ստիպողաբար բոլոր տնտեսվարողներին այս սարքը ձեռք բերել հրամայեց։ Բոլորը ստիպված եղան այս սարքի համար 100.000-150.000 վճարել։
Հիմա ԿԲ պահանջով, բանկերը հրաժարվում են այս սարքերի վրա Պոս տերմինալ ակտիվացնել և պահանջում են գնել այլ մոդելի սարքեր, որոնք ներկրվել են արդեն հեղափոխությունից հետո։ Գագիկ Խաչատրյանի ժամանակ ներկրվածները փաստացի դառնում են ոչ պիտանի։
Ինքս երեք սարք եմ ձեռք բերել և ծախսել 450.000 դրամ, հիմա պետք է դրանք գցեմ աղբամանը և ևս 450.000 դրամով ձեռք բերեմ նոր երեքը։
ՀՀ կառավարություն
ՀՀ հատուկ քննչական ծառայություն
ՀՀ Հակակոռուպցիոն Կոմիտե
ՀՀ Գլխավոր Դատախազություն
Սա բացահայտ կոռուպցիա է, ՀՀ բոլոր տնտեսվարողների նկատմամբ բացահայտ կեղծարարություն։
«ԿԱՍԵՑՈՒՄ» Քաղաքացիական շարժումը հորդորում է շատ շտապ այս խնդիրը լուծել՝ ԱՆՎՃԱՐ փոխարինել տնտեսվարողների ՀԴՄ սարքերը։ Այլապես իրականացվելու են անհնազանդության ակցիաներ, համատարած անկանխիկի օրենքի առհամարում և դատական հայցերի մեծ հոսք։ ՀՀ քաղաքացին և տնտեսվարողը քցվելու և տուգանվելու առարկա չեն։
Խնդրում եմ մաքսիմալ տարածել տվյալ հրապարակումը»։


















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում
Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
Դիդիե Դեշամը հրատապ լքել է Ֆրանսիայի հավաքականի ճամբարը
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը ուղիղ
Մերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետ
Գեղարքունիքից 303 երեխա հանգստի է մեկնել դպրոցականների ամառային ճամբար