Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Մինչև տարեվերջ կավարտվի 300 դպրոցի և 500 մանկապարտեզի շինարարությունը. 6,9 մլրդ դրամի լրացուցիչ հատկացում Զելենսկին և Ալիևը բանակցություններ են վարել Դուբլինում Ազգային արխիվի Արարատի մասնաճյուղի պայմանները կբարելավվեն Անցած գիշեր Հորմուզի նեղուցում երկու լցանավ է պայթել Ուսման Նուրմագոմեդովը Աբու Դաբիում ձերբակալվել է Nvidia-ի տնօրենների խորհուրդը քննարկում է Ջենսեն Հուանգի պաշտոնանկության հարցը. WSJ Կաղնեփայտե տարաների ձեռքբերման համար աջակցություն կտրամադրվի լիզինգի պետական ծրագրով Բոլորը բարձր լռում էին, երբ մեզ համերաշխորեն սպանում էին. Ալեն Սիմոնյանը՝ ՀԱՊԿ-ում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու մասին ԵՄ-ն Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կսահմանի COP31 համաժողովի շրջանակում հանդիպել են Թուրքիայի և Իրանի նախագահները Համայնքային ոստիկանությանը կազատեն անհարկի ծանրաբեռնվածությունից Այս երկու կազմակերպություններին անդամակցելը անհամատեղելի է

Մինչև տարեվերջ կավարտվի 300 դպրոցի և 500 մանկապարտեզի շինարարությունը. 6,9 մլրդ դրամի լրացուցիչ հատկացումԶելենսկին և Ալիևը բանակցություններ են վարել ԴուբլինումԱզգային արխիվի Արարատի մասնաճյուղի պայմանները կբարելավվենԱնցած գիշեր Հորմուզի նեղուցում երկու լցանավ է պայթելՈւսման Նուրմագոմեդովը Աբու Դաբիում ձերբակալվել էNvidia-ի տնօրենների խորհուրդը քննարկում է Ջենսեն Հուանգի պաշտոնանկության հարցը. WSJԿաղնեփայտե տարաների ձեռքբերման համար աջակցություն կտրամադրվի լիզինգի պետական ծրագրովԲոլորը բարձր լռում էին, երբ մեզ համերաշխորեն սպանում էին. Ալեն Սիմոնյանը՝ ՀԱՊԿ-ում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու մասինԵՄ-ն Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կսահմանիCOP31 համաժողովի շրջանակում հանդիպել են Թուրքիայի և Իրանի նախագահներըՀամայնքային ոստիկանությանը կազատեն անհարկի ծանրաբեռնվածությունիցԱյս երկու կազմակերպություններին անդամակցելը անհամատեղելի էՄինչև 28 տարեկան՝ դիաբետով բուժառուների համար ձեռք կբերվի նոր սերնդի ինսուլինԵրևանի մաքսային և լոգիստիկ կենտրոնի կառուցման համար ՀՀ-ին 45 մլն եվրո կհատկացվիՇատ դրական հանդիպում ունեցանք Էրդողանի հետ. ՓաշինյանԺամանակավորապես կդադարեցվի «Հաղթանակ» կամրջի երթևեկությունըԱռաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՈրոշ դրվագներով անհամաձայնություն ունեմ. Սոնա Ղազարյանը՝ Արմեն Գրիգորյանի հոդվածի մասինTRIPP ընկերության ստեղծման համար անհրաժեշտ օրենսդրական փոփոխությունների փաթեթն ընդունվեց երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբԱրքայազն Ջորջի ստեղծած նկարը տեղ է գտել Country Life ամսագրի հատուկ համարումԿձևավորվի անշարժ գույքի հասցեների պաշտոնական էլեկտրոնային տեղեկատվական բազաԱդրբեջանի և Թուրքիայի միջև եղբայրությունը հավերժ է. Յըլմազ2027 թվականի հունվարի 2-ից սիգի ձկնկիթի՝ 6 ամսով արտահանման արգելք կսահմանվիՄանչեսթեր Յունայթեդի խնդիրները թիմին ուղեկցում են նաև խաղադաշտից դուրսԶանգվածային ծեծկռտուք Աբու ԴաբիումԲալիստիկ հրթիռներ են արտադրվում լեռներում և գետնի տակ գտնվող օբյեկտներումԳվարդիոլան կարող է նշանակվել ԱՄՆ ազգային հավաքականի գլխավոր մարզիչԱյդ միավորումը միայն արագացնելու է նրանց տապալումըՉինաստանը հերքել է լրտեսության մասին ԱՄՆ-ի մեղադրանքներըԿլիմայական փոփոխություններն արագանում ենԴոնովան Փարիզյանը իմ և գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանի դիտակետում էԻսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը կարող է փոխարինել Ֆլորենտինո Պերեսին Ռեալի նախագահի պաշտոնումՀայաստանի բռնցքամարտի տղամարդկանց հավաքականն ուսումնամարզական հավաք է անցկացնում Ուզբեկստանում173 մլն դրամի աջակցություն` Արենի տեսակի խաղողի մթերմանն օժանդակած ընկերությանըՀայաստանի և Ռուսաստանի արդարադատության նախարարները քննարկել են մի շարք հարցերԳազանջատում` Նոր Հաճնում և Նոր Գեղի բնակավայրում Մարդու մահը քաղաքական շահարկման առարկա մի՛ սարքեք. Տարոն Չախոյանը՝ Արսեն Գևորգյանի մասինՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստ 12.11.2026 (տեսանյութ)Խցանում առաջացնող իրավախախտումների մասով Ոստիկանությունը էականորեն խստացրել է վարչարարությունը. ՆԳՆ խոսնակՎենսը դիտարկում է Իրանի ուժային կառույցների հետ ուղղակի բանակցություններ անցկացնելու հնարավորությունը. Wall Street JournalՄաշտոցի պողոտայի որոշ հատվածներում կարգելվի կանգառըԿանադան կարգելի ռուս և բելառուս մարզիկների մուտքը երկիրՆաիրիի համայնքային ոստիկանները ավտոմեքենայից գողության դեպքեր են բացահայտել (տեսանյութ)Այն դիրքորոշումը, որ ՀԱՊԿ-ն ունի տարածաշրջանային պետությունների նկատմամբ, անընդունելի էՄատենադարանի հարակից տարածքը ավտոկայանատեղիի չի վերածվիի՞նչ գնային փոխոխություն կա Հայաստանի սպառողական զամբյուղումԵրևանի պարեկները հայտնաբերել են հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդին (տեսանյութ)Սա այն խաղն է, որը կորոշի մեզ համար գուցե և 1-ին տեղի ճակատագիրըՄայրաքաղաքում աշխատանքային օրերին արտաքին լուսավորությունը կմիանա 06:30-իցՆոր Զովքի մի շարք արտադրամասերի արտադրությունը կասեցվել է
Հայաստան

Կալանավորվել է Փաշինյանի հետևից էշով Երևան եկած տղամարդը, սուտ մատնության մեղադրանքով

Տավուշի մարզի Աչաջուր գյուղի բնակիչ Սևադա Ղուկասյանը կալանավորվել է: Նա, հիշեցնենք, հանրությանն առավել հայտնի դարձավ նախորդ տարի, երբ ավանակի հետ եկել էր Ազգային ժողովի շենքի մոտ և հայտարարել՝ «Եկել եմ դավաճան կապիտուլյանտին էշի վրա թարս նստացրած տանեմ Իջևան»։

Ղուկասյանի պաշտպան Սերգեյ Հարությունյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ կալանավորելու հիմք է հանդիսացել իբր ոստիկանի դեմ սուտ մատնություն տալը։

«Նախորդ ամիս, երբ քաղաքացիները Իջևանից երթով եկել էին Երևան, դրա հաջորդ օրը Ալեք Մանուկյան-Գնունի փողոցների խաչմերուկում՝ ակցիայի ժամանակ, ոստիկանների կողմից անհամաչափ ուժ կիրառելու հետևանքով կոտրվել էր Սևադայի ատամը։ Այնուհետև ոստիկանության բաժանմունքում ՄԻՊ-ի աշխատակիցները Սևադային խորհուրդ էին տվել, քանի որ նման վնասվածք կա, պարտադիր հաղորդում տա, Սևադան հանցագործության մասին հաղորդում էր տվել։ Հաշվի առնելով, որ հաղորդումը ոստիկանի վերաբերյալ էր, գործը քննվում էր ԱԱԾ-ում»,- ասաց Սևադա Ղուկասյանի պաշտպանը:

Հարությունյանի խոսքով՝ գործն ԱԱԾ-ում քննվելու ընթացքում՝ մոտ մեկ շաբաթ առաջ, լրատվամիջոցներից մեկում անհայտ ծագումով ձայնագրություն էր տարածվել, որտեղ խոսակցության կոնտեքստից կտրված նախադասության կար, ընդ որում նախադասության կեսը, որտեղ Սևադան իբր ասում է՝ «Հեռախոսս նստած է, ատամս է կոտրված, գնում եմ ոստիկաններին շառ եմ անելու, թե ինչ․․․»։

«Այդ ձայնագրության հրապարակումից հետո գործը հրատապ կերպով կարճվեց, հաշվի առնելով, թե իբր սա հնարովի էր Սևադայի կողմից, ապա սուտ մատնության հոդվածով քրեական գործ հարուցվեց։ Այստեղ պարզ չէ, թե իրականում այդ կոնտեքստում ի՞նչ է ասում Սևադան, արդյոք դա մոնտա՞ժ է, թե՞ չէ, բացի դրանից, պարզ չէ նաև՝ կատա՞կ է անում, թե՞ չէ։ Դա հիմք հանդիսացավ, որպեսզի քրեական գործի կարճումից րոպեներ կամ ժամեր անց ձերբակալման մասին որոշում կայացնեն, այնուհետև կալանավորեն, իբր թե Սևադան կխոչընդոտի նախաքննությանը»,- ասաց պաշտպանը։

Սերգեյ Հարությունյանն ընդգծեց, որ սա նախադեպ է ստեղծում, որ որևէ մեկը չհամարձակվի հաղորդում տալ․ «Որ հանկարծ, տեսեք, հաջորդիվ դուք էլ կարող եք այդ վիճակում հայտնվել»։

Սևադա Ղուկասյանի պաշտպանը տեղեկացրեց, որ դատական նիստը երեկ 21։30-ի սահմաններում է ավարտվել, իսկ կալանավորման մասին որոշումը դատարանը հրապարակել է գիշերը՝ 01։00-ի սահմաններում։ Նա նաև հավելեց, որ որոշումը բողոքարկելու են։

Հիշեցնենք, որ Սևադա Ղուկասյանը Ֆրանսիայի հրապարակում 168.am-ի հետ զրույցում ևս նշել էր, որ ոստիկանները բիրտ ուժ կիրառելով՝ կոտրել են իր ատամը։