Արծվիկ Մինասյանի փաստաբանը պահանջում է քրգործ հարուցել՝ առանց պատգամավորի անձեռնմխելիությունը հաղթահարելու նրա նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համար
ՀՀ քննչական կոմիտեի քննիչը ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանին՝ իր նկատմամբ հարուցված քրեական գործի շրջանակներում հարցաքննել է վկայի կարգավիճակով՝ կասկածանքի շուրջ՝ առանց պատգամավորի անձեռնմխելիության հաղթահարման։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ դեռևս մայիսի 6-ին քրեական գործ է հարուցվել ԱԺ պատգամավոր Արծվիկ Մինասյանի և Տարոն Մարգարյանի վերաբերյալ՝ հավաքների մասնակիցներին իբրև նյութապես շահագրգռելու համար։ Քրեական գործը ՔԿ Արմավիրի քննչական վարչության վարույթում է։
Օրերս Արծվիկ Մինասյանը հրավիրվել էր Արմավիրի քննչական վարչություն և հարցաքննվել որպես վկա-կասկածյալ, ընդ որում, սա այն դեպքում, որ պատգամավորի անձեռնմխելիությունն օրենքով սահմանված կարգով չի հաղթահարվել։
Փաստաբան Սերգեյ Հարությունյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց, որ գրությամբ քննիչին հայտնել են, որ վերջինիս գործողություններն ապօրինի են։
«Միևնույն ժամանակ գրությամբ պահանջել են քրեական վարույթ նախաձեռնել՝ իրենց կողմից արածը համարելով հանցագործություն»,- նշեց փաստաբանը՝ հավելելով, որ դեռևս արձագանք չեն ստացել, հետագա քայլերը պարզ կլինի՝ ըստ հետագա զարգացումների։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Կներդրվի բռնության ենթարկված երեխայի հայտնաբերման մեխանիզմ