Նախկին պետի գործն ԱԱԾ-ից տեղափոխվել է. նոր մանրամասներ անպիտան զենքի գործով
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի անդամ, Ռադիոէլեկտրոնային պայքարի զորքերի բաժնի նախկին պետ Վահան Ավետիսյանի գործն ԱԱԾ-ից տեղափոխվել է ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական բաժին:
Ինչպես հայտնի է, Ավետիսյանը ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի իշխանության օրոք 42 մլն դոլարի ձեռք բերված ենթադրյալ անպետք զինատեսակի քրեական գործի շրջանակներում մեղադրյալի աթոռին է։ Գործը քննվում էր Ազգային անվտանգության ծառայության կողմից, սակայն հիմա զինվորական քննչական բաժնում է, եւ նրան այս անգամ կոմիտեն է կանչել հարցաքննության:
Մեկ կարեւոր հանգամանք եւս. 2020 թվականին Վահան Ավետիսյանը կալանավայրից բաց նամակով դիմել էր ՀՀ վարչապետին եւ ասել, որ ԳՇ պետ Արտակ Դավթյանի եւ նրա տեղակալ Ստեփան Գալստյանի կողմից հետապնդումների է ենթարկվում: Նրա այս ահազանգից մեկ տարի անց Գալստյանը կալանավորված է կրկին չարաշահումների գործով, Արտակ Դավթյանը նույն գործով մեղադրյալի աթոռին է, սակայն ազատության մեջ է: Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ այս գործով հարցաքննվածներն իրավապահներին պնդել են, թե զենքը գնելու ժամանակ տեղյակ չեն եղել, որ այն անպիտան է:
Երբ զենքը գնվել է, եւ փորձել են օգտագործել, այդ ժամանակ հասկացել են, որ հակառակորդի անօդաչու սարքը այն չի կարողանում որսալ ու ոչնչացնել: Ավելին՝ մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ սույն քրեական գործով հարցաքննվել են ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալներ Տիրան Խաչատրյանը, Ստեփան Գալստյանը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում
Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
Դիդիե Դեշամը հրատապ լքել է Ֆրանսիայի հավաքականի ճամբարը
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը ուղիղ
Մերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետ
Գեղարքունիքից 303 երեխա հանգստի է մեկնել դպրոցականների ամառային ճամբար