Երևանի կենտրոնում օտարերկրացին սպառնացել է ցած նետվել 8-րդ հարկից, ապա պատշգամբից 6000 դոլար է ներքև նետել
Երեկ՝ մայիսի 29-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:20-ի սահմաններում, Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 911 Ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ մի քաղաքացի Արամի փողոցի 4/3 շենքի 8-րդ հարկի պատշգամբից սպառնում է ցած նետվել:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել է ԱԻՆ ՓԾ թիվ 3-րդ և թիվ 16-րդ հրշեջ-փրկարարական ջոկատներից 1 մարտական հաշվարկ: Ժամանել է նաև ԱԻՆ հոգեբանական խումբը: Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի 3-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, վաշտի հրամանատար Արմեն Զաքարյանի գլխավորությամբ: Տարածքը սահմանազատել, տեղում ուժեղացված ծառայություն են կատարում նույն վաշտի ավագ պարեկ Արման Խալաթյանը և կրտսեր պարեկներ Իլյա Սարգսյանը և Գիքի Պողոսյանը: Տեղում է նաև բժիշկների հերթապահ խումբը: Գ. Շամշյանի տեղեկություններով, տղամարդը օտարերկրացի է և պահանջում է հանդիպում՝ իր երկրի դեսպանի հետ:
Այս պահին դեսպանատանից ներևկայացուցիչներ են ժամանել և նրա հետ սկսվել են բանակցություններ: Տեղում է նաև ոստիկանության Կենտրոնականի բաժնի օպեատիվ խումբը: Փաստի առթիվ ոստիկանության Կենտրոնական բաժնում նյութեր են նախապատրաստվում: *** Քիչ առաջ այդ քաղաքացին պատշգամբից նաև թափեց խոշոր չափի ԱՄՆ դոլար՝ քաղաքացիների ուղղությամբ: Բարեբախտաբար, Պարեկային ծառայության Երևանի գնդի 3-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ վաշտի հրամանատարի տեղակալ Ա. Զաքարյանի, նույն վաշտի ավագ պարեկներ Ռոման Ալոյանի, Գևորգ Մնացականյանի և ոստիկանության Կենտրոնական բաժնի ու փրկարարների հետ հավաքել են ողջ գումարը, ինչպես նաև հայտնաբերել են քաղաքացու կողմից պատշգամբից նետած ժամացույցը, և դրանք տանում են ոստիկանության Կենտրոնականի բաժին: Գ. Շամշյանի տեղեկություններով, գումարը կազմում է մոտ 6 հազար ԱՄՆ դոլար:


















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Մերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետ
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
Դիդիե Դեշամը հրատապ լքել է Ֆրանսիայի հավաքականի ճամբարը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը ուղիղ
Գեղարքունիքից 303 երեխա հանգստի է մեկնել դպրոցականների ամառային ճամբար