Ընդդիմադիր երկու պատգամավորների նկատմամբ քրեական գործ է հարուցվել
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանի և «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տարոն Մարգարյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել՝ հավաքի մասնակիցներին գումար բաժանելու մեղադրանքով, ֆեյսբուքյան ուղիղ եթերով այս մասին հայտնել է Արծվիկ Մինասյանը։
Պատգամավորի խոսքով՝ քրեական գործը հարուցվել է Արմավիրում, քննվում է Արմավիրի քննչական վարչությունում։ Այսօր պատգամավոր Արծվիկ Մինասյանը հրավիրվել է Արմավիր՝ հարցաքննության։
Փաստաբան Սերգեյ Հարությունյանն էլ տեղեկացրել է, որ պատգամավորը հարցաքննվել է որպես վկա-կասկածյալ՝ այն դեպքում, երբ նա ունի պատգամավորի անձեռնմխելիություն, ինչը չի հաղթահարվել։
«Սա քաղաքական հետապնդում է, որը ձնագծնդիի նման մեծանում է։ Իրավապահ համակարգի ապօրինությունները նոր թափ են հավաքում»,- հայտարարել է փաստաբանը։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Կներդրվի բռնության ենթարկված երեխայի հայտնաբերման մեխանիզմ