Նախնական կալանքը դարձել է պատժամիջոց
«Հրապարակ» թերթը գրում է. «Գյումրիում պապիկների նկատմամբ իբր բռնություն գործադրելու շինծու գործով, ինչպես հայտնի է, 7 մեղադրյալ կա, 5-ը կալանավորված: Այդ թվում` դաշնակցական չորս երիտասարդներ՝ Տարոն Մանուկյանը, Գոռ Սարգսյանը, Արսեն Մարտոյանը, Գեւորգ Մուրադյանը, ովքեր մի քանի շաբաթ է գտնվում են «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում։
Հիշեցնենք, որ 2019-ի օգոստոսից «Արթիկ» ՔԿՀ պետը Արման Մելքոնյանն է՝ ՔՊ-ական պատգամավոր Գագիկ Մելքոնյանի որդին: Նա հայտնի է ընդդիմադիրների նկատմամբ իր ընդգծված բացասական վերաբերմունքով։ Մեր աղբյուրներն ասում են, որ բանտապետ որդին էլ է փորձել հետ չմնալ հորից եւ հրահանգել է երես չտալ ընդդիմադիր երիտասարդներին, ինչը նշանակում է, որ նախնական կալանքը կիրառում են որպես պատժամիջոց եւ փորձում են առավել խիստ ռեժիմում պահել կոնկրետ այս կալանավորվածներին, քան պահում են մյուս կալանավորներին:
Դա կարող է արտահայտվել սննդի ու հանձնուքի թույլատրություններում, հեռուստացույց եւ բարեկարգ խցի փոխարեն անբարեկարգ խցում պահելու, տեսակցությունները արգելելու եւ այլ մեթոդներով: Անգամ ներքնակների ու մահճակալների փափուկ ու չոր լինելու հարցում, կալանավայրի ադմինիստրացիան խտրականություն է դնում եւ արտոնյալ պայմաններ ստեղծում կամ զրկում այդ պայմաններից»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Կներդրվի բռնության ենթարկված երեխայի հայտնաբերման մեխանիզմ