Գերությունից վերադարձած Էդուարդ Մարտիրոսովն արդեն Երևանում է
Ադրբեջանում որպես գերի պահվող զինծառայող Էդուարդ Մարտիրոսովն արդեն Երևանում է։ Նա Ադրբեջանից տեղափոխվել է Ստեփանակերտ, ապա՝ Երևան։ Մարտիրոսովին ուղեկցել են ռուսական խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչները, տեղեկացնում է armeniasputnik.am-ը։
Զինծառայողի տեղափոխումը հայկական կողմ տեղի է ունեցել խաղաղապահ առաքելության հրամանատար, գեներալ-մայոր Անդրեյ Վոլկովի ներկայությամբ։
«Համաձայն Ռուսաստանի Դաշնության, Հայաստանի և Ադրբեջանի եռակողմ հայտարարության 8-րդ կետի՝ այսօր բանակցությունների շնորհիվ հայկական կողմին է հանձնվում հայ-ադրբեջանական սահմանի շրջանում մեկ ամիս առաջ մոլորված ժամկետային զինծառայող, շարքային Էդուարդ Մարտիրոսովը»,- ասել է գեներալ-մայոր Վոլկովը։
Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարը նշել է, որ շարունակվում են բոլոր ռազմագերիների վերադարձի աշխատանքները։ «Մենք ամեն քայլ անում ենք, որպեսզի այս կամ այն կերպ գերեվարված բոլոր զինծառայողները վերադառնան տուն։ Գործընթացը շարունակվում է, կանենք ամեն ինչ, որպեսզի խաղաղություն տիրի»,- ասել է ռուսաստանցի գեներալը։
Հայկական կողմի ներկայացուցիչը շնորհակալություն է հայտնել գեներալ-մայոր Վոլկովին՝ շարքային Մարտիրոսովին վերադարձնելու հարցում ցուցաբերած աջակցության համար։
Մարտիրոսովին օդանավակայանից անմիջապես տեղափոխել են Հայաստանի ազգային անվտանգության ծառայություն։ Այնտեղ կարճ զրույց է տեղի ունեցել, որից հետո զինծառայողը գնացել է տուն։
Հիշեցնենք, որ այսօր ՀՀ ՊՆ-ն հայտարարել էր ապրիլի 23-ին հայ–ադրբեջանական սահմանը հատած ժամկետային զինծառայող, շարքային Էդուարդ Մարտիրոսովին Ադրբեջանը վերադարձրել է հայկական կողմին։


















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Մերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետ
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
Դիդիե Դեշամը հրատապ լքել է Ֆրանսիայի հավաքականի ճամբարը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը ուղիղ
Գեղարքունիքից 303 երեխա հանգստի է մեկնել դպրոցականների ամառային ճամբար