Ինչո՞ւ են ներքին զորքերի ծառայողները ծեծել Արարատ Միրզոյանի թիկնապահներին
168.am-ի տեղեկություններով՝ երեկ՝ կեսօրին մոտ, ծեծկռտուք է տեղի ունեցել Ոստիկանության ներքին զորքերի ծառայողների և ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի թիկնապահների միջև:
Դեպքը տեղի է ունեցել Ազգային ժողովի՝ Դեմիրճյան մուտքի մոտ գտնվող ավտոտնակների տարածքում, երբ ինչ-որ չնչին առիթով վիճաբանություն է սկսվել միայնակ կանգնած կարմիրբերետավորի ու Արարատ Միրզոյանի՝ մեքենայով անցնող թիկնապահների միջև:
Մեզ ասացին՝ թիկնապահների ոչ կոռեկտ պահվածքին ի պատասխան՝ ոստիկանը հայհոյել է, ինչից հետո մեքենայից իջել են 5 թիկնապահ ու հարձակվել միայնակ ոստիկանի վրա: Սակայն նրանք չեն նկատել, որ տարածքում կայանված ոստիկանության ներքին զորքերի ավտոբուսներում ծառայողներ կան, ովքեր էլ դուրս են եկել ավտոբուսներից ու մի քանի տասնյակ հոգով ծեծի ենթարկել Արարատ Միրզոյանի թիկնապահներին:
Ոստիկանությունից 168.am–ի հարցին ի պատասխան՝ ասացին՝ նման միջադեպ չի արձանագրվել:
Իհարկե, դժվար էր ակնկալել, որ կարձանագրեին, թեպետ տարածքի տեսախցիկներն ամեն բան արձանագրել են:
Բայց հատուկ ոստիկանության համար արձանագրենք՝ «չի եղել» և «չի արձանագրվել» ձևակերպումների միջև, տարբերություն, այնուամենայնիվ, կա:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Կներդրվի բռնության ենթարկված երեխայի հայտնաբերման մեխանիզմ