«Հանգիստ նստեք տեղներդ». ԱԱԾ պահեստազորի սպաների միության արձագանքը` իշխանական պատգամավորին
Ճանաչելով ձեզ, ծանոթ լինելով ձեր բնութագրին, կարևորություն չներկայացնող աշխատանքային ուղուն՝ հարկ չենք համարում առարկայական արձագանքել ձեր հրապարակմանը։ Այս մասին ասվում է ԱԱԾ պահեստազորի սպաների միություն ՀԿ-ի տարածած հայտարարությունում, որով արձագանքում են իշխանական պատգամավոր Վիլեն Գաբրիելյանի գրառմանը:
« «ՀԱՆԳԻՍՏ ՆՍՏԵՔ ՏԵՂՆԵՐԴ»
Ճանաչելով ձեզ, ծանոթ լինելով ձեր բնութագրին, կարևորություն չներկայացնող աշխատանքային ուղուն՝ հարկ չենք համարում առարկայական արձագանքել ձեր հրապարակմանը։ Դո՛ւք չեք այն անձը, ով պիտի գնահատի մեր գործողությունները: Սա Ձեզ ասում ենք թե մեր և թե հայտարարությունը ստորագրած մեր գործընկերների անունից։
Ի դեպ՝ կարող եք շարունակել
Ձեր մյուս պրոտեժեների նման նաև հովանավորել մայոր Միքայել Այվազյանին, դա հարիր է ձեզ, հարիր է նրան:
Ձեր զբաղեցրած պաշտոնի անվանումը բարի եղեք գոնե ճիշտ գրել, երբ հանրային հրապարակում եք անում»,- ասված է գրառման մեջ:
Պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը երեկ գրառում էր կատարել պահեստազորի սպաների վերաբերյալ, նա անուններ էր թվարկել, գրառման վերջում նշելով իր կարգավիճակը, գրել էր, թե ինքը ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի պատգամավոր է:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Կներդրվի բռնության ենթարկված երեխայի հայտնաբերման մեխանիզմ