Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Մինչև տարեվերջ կավարտվի 300 դպրոցի և 500 մանկապարտեզի շինարարությունը. 6,9 մլրդ դրամի լրացուցիչ հատկացում Զելենսկին և Ալիևը բանակցություններ են վարել Դուբլինում Ազգային արխիվի Արարատի մասնաճյուղի պայմանները կբարելավվեն Անցած գիշեր Հորմուզի նեղուցում երկու լցանավ է պայթել Ուսման Նուրմագոմեդովը Աբու Դաբիում ձերբակալվել է Nvidia-ի տնօրենների խորհուրդը քննարկում է Ջենսեն Հուանգի պաշտոնանկության հարցը. WSJ Կաղնեփայտե տարաների ձեռքբերման համար աջակցություն կտրամադրվի լիզինգի պետական ծրագրով Բոլորը բարձր լռում էին, երբ մեզ համերաշխորեն սպանում էին. Ալեն Սիմոնյանը՝ ՀԱՊԿ-ում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու մասին ԵՄ-ն Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կսահմանի COP31 համաժողովի շրջանակում հանդիպել են Թուրքիայի և Իրանի նախագահները Համայնքային ոստիկանությանը կազատեն անհարկի ծանրաբեռնվածությունից Այս երկու կազմակերպություններին անդամակցելը անհամատեղելի է

Մինչև տարեվերջ կավարտվի 300 դպրոցի և 500 մանկապարտեզի շինարարությունը. 6,9 մլրդ դրամի լրացուցիչ հատկացումԶելենսկին և Ալիևը բանակցություններ են վարել ԴուբլինումԱզգային արխիվի Արարատի մասնաճյուղի պայմանները կբարելավվենԱնցած գիշեր Հորմուզի նեղուցում երկու լցանավ է պայթելՈւսման Նուրմագոմեդովը Աբու Դաբիում ձերբակալվել էNvidia-ի տնօրենների խորհուրդը քննարկում է Ջենսեն Հուանգի պաշտոնանկության հարցը. WSJԿաղնեփայտե տարաների ձեռքբերման համար աջակցություն կտրամադրվի լիզինգի պետական ծրագրովԲոլորը բարձր լռում էին, երբ մեզ համերաշխորեն սպանում էին. Ալեն Սիմոնյանը՝ ՀԱՊԿ-ում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու մասինԵՄ-ն Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կսահմանիCOP31 համաժողովի շրջանակում հանդիպել են Թուրքիայի և Իրանի նախագահներըՀամայնքային ոստիկանությանը կազատեն անհարկի ծանրաբեռնվածությունիցԱյս երկու կազմակերպություններին անդամակցելը անհամատեղելի էՄինչև 28 տարեկան՝ դիաբետով բուժառուների համար ձեռք կբերվի նոր սերնդի ինսուլինԵրևանի մաքսային և լոգիստիկ կենտրոնի կառուցման համար ՀՀ-ին 45 մլն եվրո կհատկացվիՇատ դրական հանդիպում ունեցանք Էրդողանի հետ. ՓաշինյանԺամանակավորապես կդադարեցվի «Հաղթանակ» կամրջի երթևեկությունըԱռաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՈրոշ դրվագներով անհամաձայնություն ունեմ. Սոնա Ղազարյանը՝ Արմեն Գրիգորյանի հոդվածի մասինTRIPP ընկերության ստեղծման համար անհրաժեշտ օրենսդրական փոփոխությունների փաթեթն ընդունվեց երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբԱրքայազն Ջորջի ստեղծած նկարը տեղ է գտել Country Life ամսագրի հատուկ համարումԿձևավորվի անշարժ գույքի հասցեների պաշտոնական էլեկտրոնային տեղեկատվական բազաԱդրբեջանի և Թուրքիայի միջև եղբայրությունը հավերժ է. Յըլմազ2027 թվականի հունվարի 2-ից սիգի ձկնկիթի՝ 6 ամսով արտահանման արգելք կսահմանվիՄանչեսթեր Յունայթեդի խնդիրները թիմին ուղեկցում են նաև խաղադաշտից դուրսԶանգվածային ծեծկռտուք Աբու ԴաբիումԲալիստիկ հրթիռներ են արտադրվում լեռներում և գետնի տակ գտնվող օբյեկտներումԳվարդիոլան կարող է նշանակվել ԱՄՆ ազգային հավաքականի գլխավոր մարզիչԱյդ միավորումը միայն արագացնելու է նրանց տապալումըՉինաստանը հերքել է լրտեսության մասին ԱՄՆ-ի մեղադրանքներըԿլիմայական փոփոխություններն արագանում ենԴոնովան Փարիզյանը իմ և գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանի դիտակետում էԻսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը կարող է փոխարինել Ֆլորենտինո Պերեսին Ռեալի նախագահի պաշտոնումՀայաստանի բռնցքամարտի տղամարդկանց հավաքականն ուսումնամարզական հավաք է անցկացնում Ուզբեկստանում173 մլն դրամի աջակցություն` Արենի տեսակի խաղողի մթերմանն օժանդակած ընկերությանըՀայաստանի և Ռուսաստանի արդարադատության նախարարները քննարկել են մի շարք հարցերԳազանջատում` Նոր Հաճնում և Նոր Գեղի բնակավայրում Մարդու մահը քաղաքական շահարկման առարկա մի՛ սարքեք. Տարոն Չախոյանը՝ Արսեն Գևորգյանի մասինՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստ 12.11.2026 (տեսանյութ)Խցանում առաջացնող իրավախախտումների մասով Ոստիկանությունը էականորեն խստացրել է վարչարարությունը. ՆԳՆ խոսնակՎենսը դիտարկում է Իրանի ուժային կառույցների հետ ուղղակի բանակցություններ անցկացնելու հնարավորությունը. Wall Street JournalՄաշտոցի պողոտայի որոշ հատվածներում կարգելվի կանգառըԿանադան կարգելի ռուս և բելառուս մարզիկների մուտքը երկիրՆաիրիի համայնքային ոստիկանները ավտոմեքենայից գողության դեպքեր են բացահայտել (տեսանյութ)Այն դիրքորոշումը, որ ՀԱՊԿ-ն ունի տարածաշրջանային պետությունների նկատմամբ, անընդունելի էՄատենադարանի հարակից տարածքը ավտոկայանատեղիի չի վերածվիի՞նչ գնային փոխոխություն կա Հայաստանի սպառողական զամբյուղումԵրևանի պարեկները հայտնաբերել են հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդին (տեսանյութ)Սա այն խաղն է, որը կորոշի մեզ համար գուցե և 1-ին տեղի ճակատագիրըՄայրաքաղաքում աշխատանքային օրերին արտաքին լուսավորությունը կմիանա 06:30-իցՆոր Զովքի մի շարք արտադրամասերի արտադրությունը կասեցվել է
Հայաստան

Դատարկ դագաղներն ու ծաղկեպսակները որևէ նորմալ հասարակության մեջ չեն մոռացվելու, դրանք անպայման հիշեցնել են տալու իրենց. եկել է հենց այդ պահը

Նիկոլ Փաշինյանի ելույթը հոգեբանական խորը կոմպլեքսներ և ավտորիտար հակումներ ունեցող ցինիկ քաղաքական գործչի ձևակերպումներ էր պարունակում։ Իրականում, մենք ունենք լիովին այլ իրավիճակ, քան այն, ինչ ասվում է այդ ելույթում։ «Փաստինֆո» -ի հետ զրույցում, այս մասին այսօր ասել է քաղաքագետ Ալեն Ղևոնդյանն, անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ երեկ արած հայտարարությանը, թե Հայաստանում ժողովրդավարության պիկ է՝ մամուլն աննախադեպ ազատ է, բանտերը փակվում են։

Քաղաքագետը հիշում և հիշեցնում է՝ ընդամենն օրեր առաջ էր, երբ Երևանում գրանցվեց խաղաղ ցուցարարների զանգվածային բերման ենթարկելու աննախադեպ թվերի աճ, երբ ոստիկանական բաժանմունքները հրաժարվում էին ընդունել ավտոբուսներով այնտեղ տեղափոխված քաղաքացիներին՝ պատճառաբանելով, թե ոստիկանական բաժանմունքներում, այլևս տեղ չկա՝ նոր ցուցարարներ ընդունելու համար.

«Հայաստանի պատմության ողջ ընթացքում այդ ծավալով և թվով բերման ենթարկված ցուցարարների քանակ երբեք չի գրանցվել։ Թիվը մոտավոր 600 պլյուսի էր հասնում։ Էլ չեմ խոսում մամուլի նկատմամբ իրականացվող բռնաճնշումների և ատելության խոսքի այն դրսևորումների մասին, որին ականատես ենք լինում վերջին մի քանի արիների ընթացքում։ Հետևաբար, ի՞նչ ժողովրդավարության մասին է խոսել երեկ Նիկոլ Փաշինյանն, ինձ համար, մեղմ ասած, պարզ չէ»,- ասում է քաղաքագետը։

Նրա արձանագրմամբ՝ ունենք հայտնի ստախոսի հերթական խեղաթյուրված փաստերով հարուստ մի ելույթ, որը լեգիտիմ հռչակվեց տեղում ներկա մի շարք շրջանակների համար.

«Խոսքս միջոցառմանը ներկա «Freedom House»-ի և մի շարք երկրների դեսպանների մասին է, ովքեր, պարբերաբար, մոնիթորինգներ են իրականացնում և շատ հստակ կերպով տիրապետում են իրականությանը, այդ թվում նաև՝ գրանցվող մարդու իրավունքների խախտումների դեպքերին, բռնությունների ծավալներին, ձևերին և մասշտաբներին, ատելության մասով՝ մարդկանց հանրային խոսքի թիրախավորմանը, քաղաքացիների վրա գործեր կարելու ապօրինի վարքագծին և այլն»,- ասում է Ալեն Ղևոնդյանը։

Մինչդեռ՝ իրականությունն այն է, որ այսօր գոյություն ունի հանրային դժգոհության ֆունդամենտալ աճ, որի ֆոնին Փաշինյանի լեգիտիմությունը ցածրագույն մակարդակի վրա է.

«Եթե խոսենք սոցհարցումների մակարդակով, ապա պետք է արձանագրենք, որ Փաշինյանի լեգիտիմությունն այսօր հազիվ տեղավորվում է 13- 15 տոկոսի շրջանակներում։ Այսինքն, իր կողմից իշխանությունը հանձնելու և իշխանությունից հեռանալու հանրային պահանջն, առնվազն՝ 70- 80 տոկոս է կազմում։ Մի ճշգրտում միայն՝ այդ պահանջն, այս պահին, առավելապես պասիվ դրսևորում ունի։ Գործող վարչապետի փոփոխության վերաբերյալ ակտիվ պահանջը, որ, հիմնական մասով, նկատել է փողոցային պայքարի տեսքով, կազմում է մոտավոր՝ 35- 40 տոկոս»։

Հարցին՝ ինչո՞ւ կամ ո՞ր պարագայում Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա դեսպանները աչք կփակեին երկրի ներսում տիրող աննախադեպ ապօրինությունների վրա, հանդես գալով՝ օրվա իշխանություններին նեցուկ կանգնելու անհասկանալի վարքագծով, Ալեն Ղևոնդյանը նկատում է՝ նախ պարզենք, թե խոսքը, մասնավորապես, ո՞ր պետությունների դեսպաններին է վերաբերում։ Նմանօրինակ վարքագծով, ըստ վերջինիս, հատկապես, աչքի են ընկել Հայաստանում ԵՄ և Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանները։ Երկու պարագայում էլ, նման վարք դրսևորելու խորքային պատճառները նույնն են՝ պայմանավորված ռուսական գործոնը տարածաշրջանից դուրս մղելու հեռանկարով.

«Թե՛ Եվրոմիությունը (հավաքական առումով), թե՛ ԱՄՆ-ն՝ դեսպանի մակարդակով, շահառու են, որպեսզի Հայաստանում իշխանությունը չփոփոխվի։ Այն պրոցեսները, որ սկսել են մեր երկրում՝ դեռևս 2018 թվականից, գեոպոլիտիկ առումով տանում են նրան, որ Ռուսաստանի Դաշնությունը դուրս մղվի՝ ինչպես Հայաստանից, այնպես նաև՝ Հարավային Կովկասից։ Սրա գինն, իհարկե, Արցախի 75 տոկոսի հանձնում էր, որ կազմակերպվեց դավադիր պատերազմի միջոցով, որտեղ, անկասկած, վերոհիշյալ շահագրգիռ բևեռներն ու նրանց հայաստանյան ցանցային կառույցները ներգրավված էին։ Բնականաբար, գործող վարչապետի կատարողականն, այս մասով, բավականին բարձր է եղել։ Ընդ որում, Կառավարության մեջ, ևս, քիչ չեն այնպիսի չինովնիկներ, որոնք հակառուսական քարոզի առաջամարտիկներ են։ Մյուս կողմից, հիշատակված դիվանագիտական կառույցների ղեկավարների գերնպատակներից էլ՝ ամեն գնով հայ – թուրքական հարաբերությունների «կարգավորումն» է, որպեսզի այստեղ՝ Հայաստանում, այլևս Գյումրու 102-րդ ռազմաբազայի կարիքը չլինի։ Հետևաբար, ահա պատասխանն այն հարցի, թե ինչո՞ւ Հայաստանում հավատարմագրված դեսպանները չեն տեսնում և չեն լսում մարդու իրավունքների խախտման աղաղակող փաստերն ու դրվագները, ինչպես նաև՝ բռնապետական ռեժիմի վարքը, որ ամենօրյա ռեժիմով, տարատեսակ դատապարտելի դրսևորումներ է ունենում մեր երկրի ներսում»,- ասում է Ալեն Ղևոնդյանը։

Անդրադառնալով նախօրեին ՀՀ Ազգային Ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի կողմից լրատվամիջոցներից մեկով արված հայտարարությանը, թե իշխանությունների հեռացման պահանջով փողոցային պայքարի ելած քաղաքական ուժերն ու նրանց հետևորդները դեպքերի զարգացումները տանում են երկրորդ Մարտի 1-ի սցենարով՝ քաղաքական վերլուծաբանը կտրուկ պատասխան է տալիս՝ կա պատմական որոշակի օրինաչափություն՝ ով ինչ ճանապարհով եկել է իշխանության, նույն ճանապարհով էլ հեռանալու է.

«Գործող վարչապետի շահերը սպասարկող Ալեն Սիմոնյանին, պարզապես, պետք է հիշեցնել, թե ինչպե՞ս Նիկոլ Փաշինյանը մտավ ակտիվ քաղաքականության մեջ։ Նրա հանրային քաղաքական կարիերայի մեկնարկը տրվել է 2008 թվականի մարտի գործողություններով։ Ենթադրում եմ, որ Ալեն Սիմոնյանը մարտի 1-ին տեղի ունեցած իրադարձությունների մասին խորը և համապարփակ տեղեկատվություն չունի, կամ, առնվազն, մանիպուլյացիաների հետ մանկուց մեծ սեր ունեցող անձ է։ Հենց սա է պատճառը, որ նրա վերոհիշյալ հիշատակումները խիստ հատվածային են։ Մարտի 1-ի դրդման պրոցեսը տեղի է ունեցել բացառապես ընդդիմության կոնկրետ անձերի հրապարակային հայտարարությունների հետևանքով, որոնք, ի դեպ, հասարակության ֆիզիկական առողջությանը վտանգներ պարունակող գործողություններ էին պարունակում»,- ասում է քաղաքական վերլուծաբանը։

Ամփոփելով զրույցը, Ալեն Ղևոնդյանը նկատում է՝ երբ օրվա իշխանությունները հենց այնպես, ոչնչից, սկսում են բացել և շահարկել մարտի 1-ի թեման, սա, առնվազն, հաղորդագրություն է այն մասին, որ չկա որևէ սահման, որ այս իշխանությունը չի պատրաստվում չանցնել՝ իրենց աթոռները պահելու նպատակով։ Հետևաբար, այս մարդկանց համար մատի 1-ը որոշակի սիմվոլիզմ է պարունակում.

«Հիշենք, թե ինչպես երկու օր առաջ, մոտ 13 ոստիկան, խաղաղ ակցիայի ժամանակ, հենց այնպես, հարձակվեցին և սկսեցին դաժան ծեծի ենթարկել Արծվիկ Մինասյանին։ Եթե ուշադիր հետևեք տեսանյութին, կլսեք ոստիկաններից մեկի հրահանգը՝ ծեծե՛ք դրան։ Սա հանրային, քաղաքական հաղորդագրություն էր այն մասին, որ այս իշխանությունը չունի որևէ բարոյական սահման։ Եթե իրենց պետք լինի, բոլորին ցուցադրական և հրապարակային բռնության կենթարկեն։ Չմոռանանք, որ Արծվիկ Մինասյանը Ազգային Ժողովի պատգամավոր է և որևէ կարմիր բերետ կամ քննիչ, ոստիկան իրավունք չունի բերման ենթարկելու նրան, եթե նա, տվյալ պահին, որևէ հանցանք չէր կատարում։ Հետևաբար, սա խիստ սիմվոլիկ ակտ էր՝ ցույց տալու համար, որ իշխանությունն ու ուժն իրենց ձեռքում է, և ինչ նպատակ էլ, որ նրանք իրենց առաջ դնեն, կփորձեն ուժի դիրքերից իրականացնել դա։ Այնուհանդերձ, Ալեն Սիմոնյանին հիշեցնեմ Նապոլեոնի հայտնի խոսքերը՝ իշխանությունը չի կարող երկար ժամանակով զինվորականների սրերի վրա նստած մնալ։ Հետևաբար, թող նրանք ավելի խոհեմ և զգուշավոր լինեն և հիշեն՝ այն սիմվոլիկ ակտերով, որով նրանք 2018 թվականին զավթեցին իշխանությունը, իրենց փողոց հանած, դատարկ դագաղներն ու ծաղկեպսակները, որևէ նորմալ, ավանդապաշտ և առողջ հասարակության մեջ չեն մոռացվելու, դրանք անպայմանորեն հիշեցնել են տալու իրենց, և հիմա կարծես, եկել է հենց այդ պահը»։