Փչվում է հերթական փուչիկ-քրեական գործը. այս անգամ թիրախում Տարոն Մարգարյանն ու Արծվիկ Մինասյանն են
Փաստաբան Ամրամ Մակինյանը ֆեյսբուքյան գրառում է արել, որում ասվում է․
«Իմ ունեցած հավաստի տեղեկությունների համաձայն՝ փչվում է հերթական փուչիկ-քրեական գործը. այս անգամ թիրախում Տարոն Մարգարյանն ու Արծվիկ Մինասյանն են
Փուչիկի հիմքը օրերս համացանցում տարածված տեսանյութ է, որտեղ մի տղամարդ պատմում է իբրև թե հավաքներին մասնակցելու համար իրեն նյութապես շահագրգռելու մասին…
Տիկնայք և պարոնայք, կարծես Աննա Վարդապետյանի բացահայտվելը ձեզ դաս չեղավ, կա ևս մեկ տեսանյութ, որտեղ նույն տղամարդը պատմում է, թե ոստիկաններն իրեն ինչպես են տարել Արգավանդ, հետո Էջմիածին, հետո Արմավիր ու ինչպես է պարզվել, որ Արարատի մարզպետ (այո, Արարատի մարզպետ) Տարոն Մարգարյանը իրեն գումար ՉԻ տվել և ինքը Արարատի մարզպետ Տարոն Մարգարյանին չի ճանաչում…
Լավ հիմա ին՞չ եք անելու, Արարատի բոլոր մարզպետներին եք կանչելու հարցաքննության, թե բոլոր Տարոն Մարգարյաններին...
Հաշվի առնելով տեսանյութից ակնհայտ երևացող ոչ հանրային քննարկման ենթակա խնդիրները՝ առաջարկում եմ կարճել քրեական գործը, իսկ կարճման որոշման օրինակներն ուղարկել Արարատի բոլոր մարզպետներին և բոլոր Տարոն Մարգարյաններին…
Լրջացեք վերջապես, խելապակասին մի լսեք, դուք անուններ ունեք»։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Կներդրվի բռնության ենթարկված երեխայի հայտնաբերման մեխանիզմ