Մնա չափերիդ մեջ. Իշխան Սաղաթելյանը՝ Ռուստամ Բադասյանին
Երեկ ՊԵԿ նախագահը ավել-պակաս հայտարարություններ է արել, թե Հայաստանում չկա Նիկոլի հեռացման հանրային պահանջ: Այս մասին, այսօր՝ մայիսի 19-ին, անհնազանդության երթի ժամանակ հայտարարեց ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը, երբ երթը հասավ ՊԵԿ շենքին:
«Էս Սորոսի դաստիարակություն ստացածը, որ եկավ արդարադատության նախարարությունը քանդեց, հիմա էլ ՊԵԿ-ն օգտագործում է քաղաքական նպատակների համար: Մենք տեղեկություններ ունենք, որ շատ կոնկրետ քայլեր են կատարվում մեր հանրահավաքների մասնակիցների ու աջակիցների նկատմամբ: Եկել ենք այստեղ զգուշացնելու, որ զբաղվիր քո պարտականություններով ու լիազորություններով ու մնա չափերից մեջ, հակառակ դեպքում մյուս անգամ կգանք ոչ սենց համեստ քայլերով ու գործողություններով: Մնացեք ձեր լիազորությունների շրջանակում եւ այլեւս չփորձեք գնահատականներ տալ այս շարժմանը եւ շարժման մասնակիցներին: Մենք գիտենք՝ որտեղ ես դաստիարակություն ստացել, ինչ արժեքներով ես ապրում»,-ասաց նա:
Ակցիայի մասնակիցները սկսեցին վանկարկել՝ «առանց Նիկոլ Հայաստան», «Նիկոլ դավաճան»:
Նշենք, որ «Դիմադրություն» շարժումը վաղ առավոտից վերսկսել է անհնազանդության ակցիաները՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։ Երևանի տարբեր հատվածներից երթեր են սկսվել:
Նախօրեին ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը հայտարարել է, որ այսօր անհնազանդության ակցիաները մեկնարկելու են Գարեգին Նժդեհի հրապարակի մոտից, Կոմիտասի Սուրբ Խաչ եկեղեցուց, Ավանի «Հարսնաքարի» մոտից, Նոր Նորք «Մեգա մոլի» դիմաց, Սասունցի Դավիթ արձանի մոտից, Հանրապետական հիվանդանոցի այգուց, Լենինգրադյան–Սեբաստիա խաչմերուկից եւ Ֆրանսիայի հրապարակից։


















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում
Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
Մերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Դիդիե Դեշամը հրատապ լքել է Ֆրանսիայի հավաքականի ճամբարը
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
Viking Row` Նորվեգիայի մանկապարտեզներից մեկում
Վրաստանը կշարունակի իր պրագմատիկ քաղաքականությունը Ռուսաստանի հետ