«Հաջորդ փուլը սկսված է, ու հենց սրա դեմ են այսօր փողոցներում պայքարում տասնյակ հազարավոր մարդիկ»․ Վարուժան Գեղամյան
Պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյանը տելեգրամյան իր ալիքում գրում է․ «2021 թ. օգոստոսի 16-ին Ադրբեջանի նախագահ Ի. Ալիևը հայտարարում է. «Իսկ Արևմտյան Զանգեզուրը (նկատի ունի՝ Սյունիքի մարզը) այժմ գտնվում է Հայաստանի վերահսկողության ներքո։ Սակայն Զանգեզուրի միջանցքի ստեղծման արդյունքում մենք, իհարկե, կօգտվենք դրանից և կվերադարձնենք մեր քաղաքացիներին իրենց նախնիների հողերը։ Այդպիսի ծրագրեր կան և դա բնական է, քանի որ մեր քաղաքացիները բռնությամբ վտարվել են այժմյան Հայաստանի տարածքից։ Ոչ միայն Զանգեզուրի, այլև Գյոյչայի շրջանից և նրանք լիարժեք իրավունք ունեն ապրելու իրենց նախնիների հողում։ Մենք այս գործը թողնում են հաջորդ փուլի համար»։
Շտապեմ հավելել, որ այդ հաջորդ փուլը սկսված է։ Ու հենց սրա դեմ են այսօր փողոցներում պայքարում տասնյակ հազարավոր մարդիկ։
Երեկոյան ես, ընկերներս, բարեկամներս ու հազարավոր անծանոթ հայեր նորից լինելու ենք հրապարակում ու երթերին, որպեսզի մեր բողոքը հայտնենք Սյունիքի թուրքացման, Արցախի վերջնական հանձնման դեմ։ Մենք դուրս չենք գալիս որևէ ուժի ու քաղաքական գործչի համար, այլ Հայաստանի պետականության փրկության համար»։


















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում
Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
Մերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Դիդիե Դեշամը հրատապ լքել է Ֆրանսիայի հավաքականի ճամբարը
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
Viking Row` Նորվեգիայի մանկապարտեզներից մեկում
Վրաստանը կշարունակի իր պրագմատիկ քաղաքականությունը Ռուսաստանի հետ