Տղե՛րք, չե՞ք հասկանում, որ բիրտ ուժից մենք չենք վախենալու, ավելի ենք ուժեղանալու․ Վանեցյանը՝ ոստիկաններին
Այս ընթացքում ականատես եղանք որոշ ոստիկանների կողմից բիրտ ուժի կիրառմանը, բայց ոստիկանները պետք է հասկան, որ դրանից չենք վախենում, այս մասին Ֆրանսիայի հրապարակում ընթացող հանրահավաքի ժամանակ հայտարարեց «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը։
«Տղե՛րք, ոստիկաննե՛ր, չե՞ք հասկանում, որ դրանից մենք չենք վախենալու, ավելի ենք ուժեղանալու, ավելի ենք բռունցքվելու, ավելի համառ ենք գնալու պայքարի, որովհետև այս պայքարը մեր հայրենիքի համար է, յուրաքանչյուրի համար է, հայի համար է, այստեղ հայի արժանապատվությունն է»,– ասաց նա։
Վանեցյանը նշեց, որ իրենց շատ են հարցնում, թե ինչ պետք է անել, որ Նիկոլ Փաշինյանը գնա։«Ժողովուրդ, սկսել ենք արդեն անել, անում ենք, պետք է շատանանք։ Այն մարդիկ, որ հիմա նստած են տանը և մեզ աջակցում են, կամ չեն աջակցում, բայց հասկանում են, որ այս իշխանությունների մի օր մնալը երկրին վնաս է, թող դուրս գան փողոց, ինքնակազմակերպվեն»,– ասաց նա։
Արթուր Վանեցյանը նշեց, որ եթե Ֆրանսիայի հրապարակում հավաքված մարդիկ բոլորը մասնակցեն փողոցները փակելու գործողություններին, ապա երկու-երեք օրում լուծելու են Փաշինյանին հեռացնելու խնդիրը։
Արթուր Վանեցյանը նաև տեղեկացրեց, որ այսօր ուսանողներն էլ միացան իրենց պայքարին, և հիմա էլ հրապարակ են եկել շատ բժիշկներ, դախոսներ, ուսուցիչներ, պետական համակարգի ծառայողներ, որոնք տարբեր պատճառներով չեն ուզում դուրս գալ և ասել, որ իրենք այստեղ են, բայց բոլորն այստեղ են։
«Ժողովուրդ ջան, մի՛ վախեցեք, վախը անցել է, սրանք այլևս իշխանություն չունեն, ում էլ այս երկու օրվա ընթացքում կարողանան աշխատանքից ազատել, հավատացեք, բոլորը վերականգնվելու են, և մեղավորները պատժվելու են։ Որևէ մեկը չի կարողանալու հայ ազգի միասնական ուժի դեմ գործել»,– հայտարարեց Արթուր Վանեցյանը։


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հոդվածը հրապարակվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի մասնագիտա...
Նարեկ Նալբանդյանի և Դավիթ Ղազարյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
Նիդերլանդները հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2027»-ին
Հայաստանի ըմբշամարտի հավաքականը նվաճեց առաջին մեդալը
Արդար չէ մեզ մեղադրել քաղաքական բռնաճնշման համար
Բրազիլիայի նախագահի թեկնածուն լքել է երկիրը ընտրություններում պարտվելուց հետո
Եթե օրենքի ընդունումը թույլ տա փրկել ընտանեկան բռնության թեկուզ մեկ զոհի կյանք, ուրեմն միանշանակ պետ...
Ռոբոտը զբոսայգում երգել է երեխաների համար, պարել այցելուների հետ և լուսանկարվել
ՔԿ նախագահը ԱՄՆ-ում մասնակցել է Ոստիկանության պետերի միջազգային ասոցիացիայի համաժողովին