Ֆրանսիայի հրապարակում վրաններ կտեղադրեն, վաղը 08։30–ից սկսվում են անհնազանդության ակցիաներ (լուսանկարներ)
Այս պահից սկսած Ֆրանսիայի հրապարակը ժողովրդինն է, այս պահից սկսած Հայաստանում իշխանությունը ժողովուրդն է։ Այս մասին այսօր՝ մայիսի 1–ին, Ֆրանսիայի հրապարակում հրավիրված մեծ հանրահավաքին ասաց «Դիմադրություն» շարժման համակարգող, ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը:
«Այսօր մենք անցկացնելու ենք այս հրապարակում, քիչ հետո կտեղադրենք վրաններ, եւ համապատասխան միջոցներ, որպեսզի գիշերը կարողանանք այստեղ անցկացնել։ Վաղը ժամը 08։30–ից սկսած մենք սկսում ենք մասշտաբային անհնազանդության բողոքի ակցիաներ։ Վաղը 08։30–ից սկսում ենք սրանց իշխանազրկելու պրոցեսը. սա իշխանազավթում չէ, սա ՀՀ արժանապատիվ քաղաքացիների սահմանադրական իրավունքն է, դուրս գալ պայքարի ու թրքահպատակ իշխանությանը հեռացնել հանուն Հայաստանի, Արցախի, հայ ժողովրդի»,– հայտարարեց Իշխան Սաղաթելյանը։
Նա նշեց, որ վաղը Հանրապետության բազմաթիվ փողոցներ փակ են լինելու։
«Վաղը Կենտրոն համայնքում որեւէ մեքենայի շարժ չպետք է լինի, կոչ եմ անում մեր հայրենակիցներին, ուսանողներին վաղվանից սկսել դասադուլ եւ գործադուլ։ Ես ներողություն եմ խնդրում այն քաղաքացիներից, ում անհարմարություն ենք պատճառելու, բայց օրերի հարց է, առաջիկա օրերին պետք է նեղվենք, տանջվենք, զրկանքներ կրենք, բաժիններում հայտնվենք, բայց դա շատ կարճ է տեւելու, դրանից հետո Հայաստանում լինելու է համերաշխություն, արդարություն, ազատություն, միասնություն»,– ասաց «Դիմադրություն» շարժման համակարգող, ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը:
Նա հայտարարեց, որ մինչեւ 18։45 հանրահավաքը կդադարեցվի, որպեսզի մինչեւ այդ տեղադրեն վրաններ, վառարաններ։
«Այն քաղաքացիները, որոնք կորոշեն այսօր չմնալ այստեղ, խնդրում ենք առավոտյան 08։15 լինել Ֆրանսիայի հրապարակում»,– նշեց Սաղաթելյանը։
Րոպեներ անց հրմշտոց սկսվեց ոստիկանների և ակցիայի մասնակիցների միջև, քանի որ վերջինները փակել էին Մոսկովյան–Մաշտոցի պողոտա խաչմերուկը, ոստիկանները այդտեղ մեծաթիվ ուժեր կենտրոնացրին, արդյունքում սակայն, խաչմերուկը մնաց փակ։


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հոդվածը հրապարակվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի մասնագիտա...
Նարեկ Նալբանդյանի և Դավիթ Ղազարյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
Նիդերլանդները հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2027»-ին
Հայաստանի ըմբշամարտի հավաքականը նվաճեց առաջին մեդալը
Արդար չէ մեզ մեղադրել քաղաքական բռնաճնշման համար
Բրազիլիայի նախագահի թեկնածուն լքել է երկիրը ընտրություններում պարտվելուց հետո
Եթե օրենքի ընդունումը թույլ տա փրկել ընտանեկան բռնության թեկուզ մեկ զոհի կյանք, ուրեմն միանշանակ պետ...
Ռոբոտը զբոսայգում երգել է երեխաների համար, պարել այցելուների հետ և լուսանկարվել
ՔԿ նախագահը ԱՄՆ-ում մասնակցել է Ոստիկանության պետերի միջազգային ասոցիացիայի համաժողովին