Երեկվանից՝ իշխանական շրջանակներից ասեկոսներ են տարածվում, սա ցույց է տալիս երկրի քաղաքական իշխանության և մեկ հոգու վախերը․ Վանեցյան
«Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը հայտարարություն է տարածել.
«Խաղաղ հանրահավաք՝ հանուն մեր հայրենիքի այսօրվա և վաղվա
Սիրելի հայրենակիցներ,
Երեկվանից սկսած՝ իշխանական շրջանակներից տարբեր եղանակներով ասեկոսներ են տարածվում, թե իբր այսօրվա հանրահավաքի ժամանակ ընդդիմությունը պլանավորում է ընդհարումներ և բախումներ։
0րը։ Սա բացարձակ սուտ է և արվում է մեկ նպատակով՝ մարդկանց հետ պահել խաղաղ հանրահավաքին մասնակցելուց։
Պաշտոնապես հայտարարում եմ.
Մենք այս խաղաղ ու համերաշխ հանրահավաքին մասնակցելու ենք մեր ընտանիքների, մեր երեխաների, կանանց, ծնողների հետ միասին։ Կոչ եմ անում բոլորին՝ նույնպես ընտանիքներով գալ հանրահավաքի։
Մեր պայքարը իրավապահների, ոստիկանների հետ չէ։ Մենք բացառում ենք որևէ թշնամանք ու անհարգալից վերաբերմունք ոստիկանության և մյուս իրավապահների հանդեպ։
Մեր պայքարը քաղաքական իշխանության դեմ է:
Մեր պայքարը երկրում կայուն և խաղաղ միջավայր ձևավորելու համար է՝ հանուն Հայաստանի, հանուն Արցախի, հանուն մեր քաղաքացիների, հանուն մեր ազգի, հանուն իրապես խաղաղ ու զարգացող տարածաշրջանի։
Հարգելի հայրենակիցներ, վստահ եղեք, մենք հաջողելու ենք…
Հաջողելու ենք, քանի որ հայրենիքի և սերունդների համար պայքարը սուրբ է:
Հաջողելու ենք՝ մեր միասնականությամբ, կամքով, հետևողականությամբ:
Հաջողելու ենք միասին…
Քիչ հետո՝ ժամը 13:00, այս թեմայով հանդես եմ գալու նաև տեսաուղերձով»։


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հոդվածը հրապարակվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի մասնագիտա...
Նարեկ Նալբանդյանի և Դավիթ Ղազարյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
Նիդերլանդները հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2027»-ին
Հայաստանի ըմբշամարտի հավաքականը նվաճեց առաջին մեդալը
Արդար չէ մեզ մեղադրել քաղաքական բռնաճնշման համար
Բրազիլիայի նախագահի թեկնածուն լքել է երկիրը ընտրություններում պարտվելուց հետո
Եթե օրենքի ընդունումը թույլ տա փրկել ընտանեկան բռնության թեկուզ մեկ զոհի կյանք, ուրեմն միանշանակ պետ...
Ռոբոտը զբոսայգում երգել է երեխաների համար, պարել այցելուների հետ և լուսանկարվել
ՔԿ նախագահը ԱՄՆ-ում մասնակցել է Ոստիկանության պետերի միջազգային ասոցիացիայի համաժողովին