Երթի բազմամարդությունը ցույց է տալիս, որ ժողովրդի զգալի մասն անտարբեր չէ. Լեւոն Քոչարյան (տեսանյութ)
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը այսօր՝ ապրիլի 23-ին մասնակցեց Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակին նվիրված ջահերով երթին։ Նա երթի մասնակիցներին միացավ Հանրապետության հրապարակից եւ որդու՝ Լեւոն Քոչարյանի, «Հայաստան» դաշինքի անդամների ուղեկցությամբ քայլեց դեպի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։
Երթի ավարտին կազմակերպիչները հայտարարեցին, որ այսօրվա բազմամարդ երթով հայ ժողովուրդը ցույց տվեց, որ տեր է իր երկրին, իր իրավունքներին եւ պատրաստ է պայքարելու իր երկրում ապրելու իրավունքի համար։
Երթի մասնակիցները, որոնք ամբողջ ճանապարհին իրենց հետ տանում էին Հայոց Ցեղասպանությունը ճանաչած երկրների դրոշները, դրանցով պատ կազմեցին նահատակների հիշատակը հավերժացնող անմար կրակի շուրջ։
Ծիծեռնակաբերդի բարձունքում Լեւոն Քոչարյանը NEWS.am–ի հետ զրույցում ասաց, որ այս տարվա երթի բազմամարդությունը ցույց է տալիս, որ ժողովրդի մի զգալի մաս անտարբեր չէ Հայաստանին եւ Արցախին այսօր սպառնացող վտանգներին։
«Սա ցույց է տալիս, որ մեր ժողովրդի մի զգալի մաս անտարբեր չէ եւ հասկանում է այն վտանգները, որ կան, եւ մեր կոչով դուրս է եկել՝ հասկանալով, որ մեր միասնությամբ եւ վճռականությամբ պիտի կանխենք այդ վտանգները»,– նշեց նա։


















































Այդ հայտարարությունները օգտակար չեն խաղաղության համատեքստում
Անդրադարձ է եղել պետական աջակցությամբ դպրոցներում համալրվող լաբորատորիաների գործարկմանը
Էդգարիկը ոչ մի բարոյական իրավունք չունի․․․ (տեսանյութ)
Մենք ընդունում ենք նրա ներողությունը
Սաուդյան Արաբիայի թագաժառանգը ԱՄՆ նախագահին խնդրել է հարվածել հութիներին. Axios
Էթնա հրաբխի ժայթքման պատճառով Կատանիա քաղաքի օդանավակայանը չվերթներ չի իրականացնում
Tour of Armenia․ առաջին օրվա երթուղին առաջինը հատել է լեհ Միխալ Պոմորսկին
Ամեն ինչ հիանալի անցավ․Tour of Armenia հեծանվավազքի առաջին օրվա հաղթողի տպավորությունները
Երևանի քրեական ու համայնքային ոստիկանները րոպեների ընթացքում հայտնաբերել են մարմնական վնասվածք պատճա...
Վերջին շաբաթվա ընթացքում Հորմուզի նեղուցով տեղափոխվել է օրական մոտ 11 միլիոն բարել նավթ և նավթամթերք...