Մինչ այս պահը Արցախը շարունակում է մնալ առանց գազամատակարարման մինչև -7-ի պայմաններում. ՀՀ ԱԺ պատգամավոր
«Ուզում եմ տեղեկացնել, որ երեկ Արցախ հասնելուն պես ունեցել ենք մի քանի հանդիպումներ: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ելենա Կիրակոսյանը, ով այժմ գտնվում է Արցախի Հանրապետությունում:
Նա, մասնավորապես, նշել է. «Թեպետ երեկ Արցախի տեղեկատվական շտաբի կողմից տարածվել է հայտարարություն այն մասին, թե իբրև ՀՀ կառավարության և ռուս խաղաղապահների կողմից համատեղ վարվող բանակցությունների շնորհիվ ադրբեջանական կողմն դեռևս երեկ սկսել էր վնասված գազատար խողովակի վերանորոգման աշխատանքները և գազամատակարարումը կարճ ժամկետում պետք է վերականգնված լիներ, այնուամենայնիվ մինչ այս պահը Արցախը շարունակում է մնալ առանց գազամատակարարման մինչև -7 ջերմաստիճանի պայմաններում:
Եվ չնայած բնակչությունը և որոշ հաստատություններ կարողացել են ժամանակավոր լուծել ջեռուցման հարցը, բայց դպրոցները, մի շարք բուժ հաստատություններ, հանրային վայրեր շարունակում են կանգնած մնալ ջեռուցման լուրջ խնդրի առջև»։


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հոդվածը հրապարակվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի մասնագիտա...
Եթե օրենքի ընդունումը թույլ տա փրկել ընտանեկան բռնության թեկուզ մեկ զոհի կյանք, ուրեմն միանշանակ պետ...
Նիդերլանդները հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2027»-ին
Հայաստանի ըմբշամարտի հավաքականը նվաճեց առաջին մեդալը
ՔԿ նախագահը ԱՄՆ-ում մասնակցել է Ոստիկանության պետերի միջազգային ասոցիացիայի համաժողովին
Բրազիլիայի նախագահի թեկնածուն լքել է երկիրը ընտրություններում պարտվելուց հետո
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Նիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարարն այցելել է Moon Rose ջերմոցային տնտեսություն
Դատարանի շենքից փախուստի դիմած կալանավորը հայտնաբերվել և ձերբակալվել է. ՆԳՆ