Վազելը կարող է օգնել թողնել ծխելը
Վազելը կարող է օգնել թողնել ծխելը։ 2016-ին Կանադայում 178 ծխող գրանցվել էր 10 շաբաթ տեւած Run to Quit ծրագրին։ Ծրագրով նախատեսվում էր հրաժարվել ծխելուց, զբոսնել մաքուր օդում կամ վազել (վերջնական նպատակը՝ վազել 5 կմ), ինչպես նաեւ թեժ գծով խորհրդատվություն մասնագետների հետ։
72 կամավոր ծրագրին մասնակցել է մինչեւ վերջ։ Մասնակիցների 91 տոկոսը սկսել է ավելի քիչ ծխել։ Կամավորների 37 տոկոսին հաջողվել է թողնել ծխելը։ Դա հաստատվել է մոնոօքսիդ ածխածնի թեստի միջոցով։ Մասնակիցները ծրագրի ավարտից 6 ամիս անց ծխելուն չեն վերադարձել։ Ծրագրին մասնակցելու ընթացքում մասնակիցների օրգանիզմում մոնոօքսիդի միջին մակարդակը մոտ 1/3-ով նվազել է։ Բացի այդ, ծրագիրը դրական է ազդել նաեւ նրանց հոգեկան վիճակի վրա։
Mental Health and Physical Activity ամսագրի հոկտեմբերյան համարում լույս է տեսնելու հոդված՝ նվիրված վազքին եւ ծխելուց հրաժարվելուն։
Հիշեցնենք, որ ավելի վաղ գիտնականները պարզել էին, որ ծխելը նաեւ բացասաբար է ազդում մարդու հոգեկան վիճակի վրա՝ նրան անինքնավստահ եւ չափազանց զգայուն դարձնելով: Մասնագետները պարզել են, որ ծխողները 200 տոկոսով ավելի զգայուն են, քան չծխողները: Բացի այդ՝ փորձի ծխող մասնակիցների մոտ հոգեբանական սթրեսի մակարդակը 178 տոկոսով ավելի բարձր է եղել:
Հետազոտությունը ցույց է տվել, որ ծխելը հանգեցնում է քնի հետ կապված խնդիրների, մոտիվացիայի բացակայության, շատ ուտելու, տանը կամ աշխատավայրում զայրույթի բռնկման:


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հոդվածը հրապարակվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի մասնագիտա...
Նարեկ Նալբանդյանի և Դավիթ Ղազարյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
Նիդերլանդները հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2027»-ին
Հայաստանի ըմբշամարտի հավաքականը նվաճեց առաջին մեդալը
Արդար չէ մեզ մեղադրել քաղաքական բռնաճնշման համար
Բրազիլիայի նախագահի թեկնածուն լքել է երկիրը ընտրություններում պարտվելուց հետո
Եթե օրենքի ընդունումը թույլ տա փրկել ընտանեկան բռնության թեկուզ մեկ զոհի կյանք, ուրեմն միանշանակ պետ...
Ռոբոտը զբոսայգում երգել է երեխաների համար, պարել այցելուների հետ և լուսանկարվել
ՔԿ նախագահը ԱՄՆ-ում մասնակցել է Ոստիկանության պետերի միջազգային ասոցիացիայի համաժողովին