Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Ապագա պարեկների պետական ամփոփիչ ստուգումները մեկնարկել են Hermès Birkin պայուսակը Փարիզում աճուրդի կհանվի Մադուրոն բանտում կարդում է Աստվածաշունչ և Ղուրան. NYT Թրամփը կասկածում է, որ դեմոկրատները նորից կփորձեն իրեն իմփիչմենթի ենթարկել Մարզերից ավտոմեքենաների մուտքը Երևան սահմանափակելու հարց օրակարգում չկա Հանսի Ֆլիկը ամփոփել է Իսպանիայի Լա լիգայի 12-րդ տուրի կենտրոնական հանդիպումը Նոր դերերի, իրագործվող երազանքների ու չսպառվող բեմական սիրո սկիզբ Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը Մանչեսթեր Յունայթեդը թարմացրել է մի շարք պատմական հակառեկորդներ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կազմավորման 5-րդ հոբելյանական տարեդարձը Վահան Բիչախչյանը դիպուկ հարվածով գրավել է մրցակցի դարպասը

ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ 82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր երեխաների հետԱպագա պարեկների պետական ամփոփիչ ստուգումները մեկնարկել են Hermès Birkin պայուսակը Փարիզում աճուրդի կհանվի Մադուրոն բանտում կարդում է Աստվածաշունչ և Ղուրան. NYTԹրամփը կասկածում է, որ դեմոկրատները նորից կփորձեն իրեն իմփիչմենթի ենթարկելՄարզերից ավտոմեքենաների մուտքը Երևան սահմանափակելու հարց օրակարգում չկաՀանսի Ֆլիկը ամփոփել է Իսպանիայի Լա լիգայի 12-րդ տուրի կենտրոնական հանդիպումըՆոր դերերի, իրագործվող երազանքների ու չսպառվող բեմական սիրո սկիզբԾաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունըՄանչեսթեր Յունայթեդը թարմացրել է մի շարք պատմական հակառեկորդներՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կազմավորման 5-րդ հոբելյանական տարեդարձըՎահան Բիչախչյանը դիպուկ հարվածով գրավել է մրցակցի դարպասըՎրաստանում հայտնաբերված՝ սպանության մեղադրանքով հետախուզվող 37-ամյա տղամարդը տեղափոխվել է ՀայաստանՆոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներԵրևանում նախապատրաստվում են Հայաստան-Իրան միջկառավարական հանձնաժողովի նիստինԻրանն Ադրբեջանի դեսպանին կանչել է ԱԳՆՏնտեսական վիճակի բարելավմանը զուգահեռ ավտոմեքենաների թիվն ավելանալու էՎարչապետն ընդունել է Իրանի փոխնախագահի գլխավորած պատվիրակությանըԻսրայելի նոր կառավարությունը կձևավորի ընդդիմադիր «Յաշար» կուսակցության առաջնորդ Գադի ԱյզենկոտըԿոնգոյում մայիսից ի վեր ավելի քան 5 հազար մարդ է մահացել էբոլայիցԱյս տարի տրանսպորտի գնի բարձրացում չենք նախատեսում. Տիգրան Ավինյան800-ամյա Շնադից դղյակը վաճառքի է հանվել ընդամենը 1 եվրոյովՆԳ նախարարը, նախարարության և Ոստիկանության ղեկավար կազմը հարգանքի տուրք են մատուցել Ոստիկանության զորքերի զոհված ծառայողների հիշատակին (տեսանյութ)Մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման համար 2027-ի բյուջեով նախատեսվել է 2 մլրդ դրամԱրվեստանոց՝ սեփական գյուղում Ֆերմին Լոպեսը հաղթանակ պարգևելով իր թիմինԵրևանում վերջին տարիներին 45 մանկապարտեզ ենք սարքել. Տիգրան Ավինյանը՝ ՄանուկյանինՀայաստան–Իրան առևտրաշրջանառությունը վերջին տարիներին աճել է․ Մհեր Գրիգորյանն ընդունել է ՓուրմոհամմադիինԻրանն Ադրբեջանի դեսպանին կանչել է ԱԳՆ՝ երկրի 14 քաղաքացիների «պերսոնա նոն գրատա» հայտարարելու պատճառովՕդի ջերմաստիճանը կնվազի. առաջիկա օրերին սպասվում է առանց տեղումների եղանակԴեմոկրատները կքննարկեն Փիթ Հեգսեթի իմփիչմենթի մասին բանաձևըՆիկոլ Փաշինյանը նոյեմբերի 11-ին կմեկնի ԹուրքիաԻրանը վերականգնել է իր նավթային ենթակառուցվածքների 80%-ը ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածներից հետոԹուրքիայի Իզմիր քաղաքում պայթյուն է տեղի ունեցել մետալուրգիական գործարանում. Կան զոհերՌԴ-ում Ադրբեջանից ներկրված նռան խմբաքանակում կարանտինային վնասատու է հայտնաբերվելՆիդեռլանդներում ցույցի մասնակիցները պահանջում են պատժամիջոցներ ձեռնարկել Իսրայելի դեմԹաղման նպաստների կարգը չի փոխվի. նախարարԻ՞նչ փոփոխություններ են նախատեսվում Արցախից տեղահանվածների աջակցության ծրագրերումԿրակովի կրակոցների հեղինակը մահացել է հիվանդանոցումTRIPP-ի հետ կապված՝ բյուջետավորված գումար չունենքԿոռուպցիոն ռիսկերը կրում են իշխանական լծակներ ունեցողներըՖիորենտինա-Յուվենտուս հանդիպումն անցավ անզիջում պայքարում Շիրակի քրեական ոստիկանները թմրանյութով փաթեթներ տեղադրելիս ձերբակալել են 29-ամյա գյումրեցու (տեսանյութ)Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերըՄոլդովան հայտարարել է ռուսական գազ գնելուց ամբողջությամբ հրաժարվելու մասինԹուրք և ադրբեջանցի բռնցքամարտիկների մենամարտը վերածվել է զանգվածային ծեծկռտուքի (տեսանյութ)Երթևեկության կազմակերպման փոփոխություն Արմենակյան փողոցի և Սարալանջի պողոտայի խաչմերուկումԿան ազատությունից զրկված անձինք, ում հետ կապված ազատազրկման գործընթացը հարցեր է առաջացնումԱԺ ծեծկռտուքի գործով քրեական վարույթ է հարուցվել
Հայաստան

Չկա ճանապարհային քարտեզ, թե ինչպես է հնարավոր հայ-թուրքական կարգավորում. վերլուծաբան

«2008 թվականին կային արձանագրություններ, հստակ օրակարգ, ներկայումս ամեն ինչ անորոշ է հայ-թուրքական օրակարգում»,- այս մասին մեզ հետ զրույցում ասաց թուրք վերլուծաբան Ջենգիզ Աքթարը՝ անդրադառնալով Թուրքիայի նախագահ Էրդողանի՝ հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ օրերս արած մեկնաբանություններին:

Հիշեցնենք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանն արձագանքելով Նիկոլ Փաշինյանին՝ ներկայացրել էր հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման թուրքական տեսլականը, նշել էր, թե վստահություն, ներառյալ՝ հարգանք է հարկավոր միմյանց տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ: Էրդողանն ասել էր, որ պատմությունը չպետք է լինի թշնամանքի աղբյուր, և, որ պետք է կառուցողական քայլեր ձեռնարկվեն հանուն կայուն խաղաղության և համակեցության:

«Միակողմանի մեղադրանքների փոխարեն՝ պետք է գերակշռեն հեռանկարային, իրատեսական մոտեցումները: Մենք կարող ենք աշխատել աստիճանաբար կարգավորել մեր հարաբերությունները Հայաստանի կառավարության հետ, որը հայտարարել է, որ պատրաստ է շարժվել այս ուղղությամբ: Այժմ մենք պետք է խաղաղությունն ու կայունությունը դարձնենք մշտական և պայմաններ ապահովենք տնտեսական զարգացման և տարածաշրջանային համագործակցության համար: Եթե նույնիսկ կան տարաձայնություններ, հարևանների հետ հարաբերությունները պետք է զարգացնել տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը հարգելու հիման վրա»,- նշել էր Էրդողանը:

Թուրքիայի նախագահը տեղեկացրել էր, որ այս հարցը քննարկել և համաձայնեցրել է ոչ միայն Ադրբեջանի նախագահի, այլև Ռուսաստանի ղեկավար Վլադիմիր Պուտինի հետ։

Ջենգիզ Աքթարի դիտարկմամբ՝ Էրդողանն անկեղծ է գտնվել իր մեկնաբանություններում, հստակորեն արձանագրելով, թե ինչ կարելի է սպասել, ինչ՝ ոչ՝ իր ադմինիստրացիայից հայ-թուրքական հարաբերությունների և Ղարաբաղյան թեմատիկայի հարցում:

Ըստ նրա, ընդհանուր առմամբ, Թուրքիան կցանկանար հարաբերությունները սկսել զրոյից՝ առանց պատմական բեռի, քանի որ այդ դաշտում Թուրքիայի ներկայիս իշխանությունները որևէ քայլ անելու անհրաժեշտություն չեն տեսնում, դա բացառում են:

«Հստակ ներկայացվում է այն օրակարգը, որը կարող է լինել հայ-թուրքական հարաբերությունների հիմքում ներկայումս, Երևանը դա կարող է կա՛մ ընդունել, կա՛մ ոչ: Թուրքիայի իշխանությունները, բնականաբար, հետաքրքրված են հնգակողմ կամ վեցակողմ համագործակցության հեռանկարով տարածաշրջանում, հայ-թուրքական կարգավորման նշանները Էրդողանի իշխանության համար Արևմուտքում նպաստավոր կերպար կստեղծեն:

Ի վերջո, հայտնի է, որ Էրդողանը միայն խնդիրներ ստեղծեց հարևանների հետ՝ դրանք լուծելու փոխարեն, և եթե «շոշափում» է հնարավորություն կարգավորման հնարավորինս քիչ քաղաքական կորուստներով, ապա կփորձի օգտվել: Բայց կարգավորումը կարող է իսկապես որակյալ լինել՝ խաղաղություն բերել տարածաշրջանին, եթե այն ունի փոխզիջումային բնույթ և եթե պարտադրված չէ: Այստեղ դեռ բազմաթիվ հարցեր ու կասկածներ կան, չկա ճանապարհային քարտեզ, թե ինչպես է հնարավոր կարգավորում: 2008 թվականին կային արձանագրություններ, հստակ օրակարգ, ներկայումս ամեն ինչ անորոշ է: Չմոռանանք, որ հայ-ադրբեջանական խնդիրները դեռ լուծված չեն, մեծ լարվածություն կա, դա իր հերթին պայմանավորում է Թուրքիայի հետ հարաբերությունները»,- ասաց նա:

168.am