Սյունիքը դադնաղ կտրվում է, մի քանի գյուղերում արդեն հումանիտար աղետ է
Սյունիքը հենց հիմա կտրվում է եւ դա ոչ մեկին հետաքրքիր չի։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։
«2-րդ օրն է ադրբեջանական զինված ուժերը փակել են Գորիսից Կապան տանող ՀՀ միջպետական ճանապարհը, ինչի արդյունքում մյուս բնակավայրերից գրեթե ամբողջությամբ կտրվել է մի քանի գյուղ՝ Գորիսի Որոտանը, Շուռնուխը, Բարձրավանը, Կապանի Նոր Առաջաձոր գյուղի մի թաղամասը:
Ռուս խաղաղապահներն են այդ գյուղեր իրենց մեքենաներով հաց ու սննդամթերք տանում:
Երեկ Ալիեւը հայտարարում է, որ Հայաստանը այլեւս ինքնիշխան պետություն չի եւ ի վիճակի չի ապահովել սեփական սահմանների անվտանգությունը։ Ալիեւին, բնականաբար, որեւէ մեկը չպատասխանեց՝ երեւի թե համաձայն լինելով վերջինիս հետ։
Այս պահին ողջ ծանրաբեռնվածությունն ընկած է Սյունիքի Տաթև-Կապան ճանապարհի վրա եւ Իրանից-Հայաստան, Հայաստանից-Իրան
բեռնափոխադրողները այլեւս պիտի անցնեն Տաթեւի ոլորաններով, ինչը շատ դեպքերում ուղղակի հնարավոր չէ։
Ադրբեջանը, փաստորեն, նախօրեին սարքած սադրանքով, կտրել է Հայաստան-Իրան հիմնական մայրուղին ու դա որեւէ մեկին հետաքրքիր չէ։
Սյունիքը դադնաղ կտրվում է, մի քանի գյուղերում արդեն հումանիտար աղետ է՝ հացը ռուս խաղաղապահներն են բերում, Հայաստանի հիմնական ճանապարհային զարկերակներից մեկը «գերեվարված է» ու մենք բոլորս խաղաղ նայում ենք պետության վախճանին»,- գրել է Զոհրաբյանը։


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հոդվածը հրապարակվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի մասնագիտա...
Նարեկ Նալբանդյանի և Դավիթ Ղազարյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
Նիդերլանդները հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2027»-ին
Հայաստանի ըմբշամարտի հավաքականը նվաճեց առաջին մեդալը
Արդար չէ մեզ մեղադրել քաղաքական բռնաճնշման համար
Բրազիլիայի նախագահի թեկնածուն լքել է երկիրը ընտրություններում պարտվելուց հետո
Եթե օրենքի ընդունումը թույլ տա փրկել ընտանեկան բռնության թեկուզ մեկ զոհի կյանք, ուրեմն միանշանակ պետ...
Ռոբոտը զբոսայգում երգել է երեխաների համար, պարել այցելուների հետ և լուսանկարվել
ՔԿ նախագահը ԱՄՆ-ում մասնակցել է Ոստիկանության պետերի միջազգային ասոցիացիայի համաժողովին