Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Քրեակատարողական հիմնարկներում տեղադրվել են տեսահսկողական համակարգեր Ամերիկացիները նոյեմբերի 3-ին կմասնակցեն ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրությունների 2027-ին շարունակվելու են նոր Սահմանադրության նախագծի մշակման աշխատանքները. Սրբուհի Գալյան Սևանա լճի բացարձակ նիշից ցածր 81 հողամասերում ապամոնտաժվել է 238 շենք- շինություն Ֆրանսիան թալիբների հետ բանակցում է աֆղանստանցի միգրանտների արտաքսման շուրջ Համիկ Սայադյանը նոյեմբերի 23-ից կնշանակվի Չինաստանում ՀՀ ռազմական կցորդ Պարտադի՞ր է փոխարինել գործող փաստաթղթերը. ՆԳՆ-ն իրազեկում է (տեսանյութ) Արենի համայնքին կհատուցվի 5 միլիոն 251 հազար դրամ Ֆինանսների նախարարի անունով կեղծ օգտահաշիվներ են բացվել Հայաստանի ազգային պատկերասրահի վերականգնման բաժինը Կարեն Վարդանյանի 122 մլն. դրամ աջակցության շնորհիվ հիմնանորոգվել է, կահավորվել և վերազինվել նորագույն սարքավորումներով Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի սաները հանդես են եկել Գորիսում Հունվարի 1-ից կարգելվի պոլիէթիլենային տոպրակների և մեկանգամյա օգտագործման պլաստիկ ապրանքների օտարումը (ֆոտոշարք)

Քրեակատարողական հիմնարկներում տեղադրվել են տեսահսկողական համակարգերԱմերիկացիները նոյեմբերի 3-ին կմասնակցեն ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրությունների2027-ին շարունակվելու են նոր Սահմանադրության նախագծի մշակման աշխատանքները. Սրբուհի ԳալյանՍևանա լճի բացարձակ նիշից ցածր 81 հողամասերում ապամոնտաժվել է 238 շենք- շինությունՖրանսիան թալիբների հետ բանակցում է աֆղանստանցի միգրանտների արտաքսման շուրջՀամիկ Սայադյանը նոյեմբերի 23-ից կնշանակվի Չինաստանում ՀՀ ռազմական կցորդՊարտադի՞ր է փոխարինել գործող փաստաթղթերը. ՆԳՆ-ն իրազեկում է (տեսանյութ)Արենի համայնքին կհատուցվի 5 միլիոն 251 հազար դրամՖինանսների նախարարի անունով կեղծ օգտահաշիվներ են բացվելՀայաստանի ազգային պատկերասրահի վերականգնման բաժինը Կարեն Վարդանյանի 122 մլն. դրամ աջակցության շնորհիվ հիմնանորոգվել է, կահավորվել և վերազինվել նորագույն սարքավորումներովԵրևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի սաները հանդես են եկել ԳորիսումՀունվարի 1-ից կարգելվի պոլիէթիլենային տոպրակների և մեկանգամյա օգտագործման պլաստիկ ապրանքների օտարումը (ֆոտոշարք)ԱՄՆ-ում այսօր մեկնարկում է Կոնգրեսի միջանկյալ ընտրությունըԽոշոր հրդեհներ են բռնկվել Յարոսլավլի նավթավերամշակման գործարանում Տեղի է ունեցել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլիի դիմավորման պաշտոնական արարողությունը (տեսանյութ)Տաշիրի ու Բաղրամյանի համայնքային ոստիկանները կանեփ աճեցնելու և թմրամիջոց պատրաստելու դեպքեր են բացահայտելՍպարտակիադա. կայացել են աթլետիկական հնգամարտի և բազկամարտի եզրափակիչ մրցումներըՍահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելքԳազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում2027 թվականի բյուջեի նախագծով վարչապետի աշխատակազմի գծով նախատեսվում է 24 մլրդ 250 մլն 356 հազար դրամ. Մակունց2027 թ. պետական բյուջեի նախնական քննարկում. ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստ (տեսանյութ)Հայաստանի տարածքում դիտված կլիմայի փոփոխությունը և կլիմայական անոմալիաների ազդեցությունըՀայտնաբերվել է 430 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները (տեսանյութ)Մեկնարկել է ProBasket Ա ԼիգանԲԸՏՄ-ն բացահայտել է ապօրինի ընդերքօգտագործման 114 դեպքՀայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի ՄաթիաշվիլինԹրամփն անդրադարձել է Իրանի հետ հակամարտությանըՄիացյալ Թագավորությունը խստացնում է ներգաղթի կանոններըԻրազեկում․ ինչպես նախագրանցվել «ՀայՓաս» հարթակում (տեսանյութ)Մարզերում գործարկվել է ՀայՓասի 12 գրասենյակ (տեսանյութ)Հրազդան համայնքին կվերադարձվի 127 միլիոն 531 հազար դրամ. Դատախազության՝ պետշահերի հայցը մասնակի բավարարվել էԱզատության պողոտան և Հաղթանակի զբոսայգու գլխավոր մուտքը լուսավորվել ու բարեկարգվել են (տեսանյութ)Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանափակումներԻսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)Ռուսաստանը պաշտոնապես դուրս է եկել Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոնվենցիայից Եռակողմ բանակցությունները կկայանան նոյեմբերի 10-11-ին․ Սթիվ ՈւիթքոֆՀանրապետության հրապարակը մի քանի օր կլուսավորվի նոր կենսաչափական անձնագրի 3D պատկերներով (տեսանյութ)ԻՀՊԿ ուժերը Հորմուզի նեղուցում որսացել են ամերիկյան երկու անօդաչու սարքԳայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվելՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենՆիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է ԲրյուսելՀայաստանի ներկայացուցիչներն առաջին անգամ կմասնակցեն պարալիմպիկ հրաձգության միջազգային մրցաշարիԱլեն Սիմոնյանը մասնակցել է «Հայկական խորհրդի» նախաձեռնությամբ անցկացված համաժողովինԱՄՆ դատարանը Ալյասկայում ընտրության վերաբերյալ մերժել է Թրամփի վարչակազմի հայցը Պլանային ջրանջատում Երևանում և Կոտայքի մարզումԻրանի գերագույն առաջնորդը հրամայել է ԱՄՆ-ի հետ հակամարտությունը կարգավորել երկխոսության միջոցովՀաքերները սառնարաններ են տաքացել Բելգիայի, Նիդերլանդների, Լյուքսեմբուրգի, Շվեդիայի, Էստոնիայի խանութներումԱլեն Սիմոնյանը բարձրաձայնել է կրկեսներում կենդանիների վարժեցման և օգտագործման խնդիրը (տեսանյութ)Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում իջել է 2 սմ-ովՆԳՆ ոստիկանություն. 2026 թվականի 9-ամիսների հաշվետվություն
Կարծիք

Ադրբեջանը Հայաստանից նոր զիջումներ կորզելու համար ցանկացած պահի փակում է ճանապարհ

Ադրբեջանում «հայկական ապաշրջափակումը» նշանակում է «Հայաստանի լիարժեք շրջափակում», որի շնորհիվ Հայաստանը կկորցնի ինքնուրույն զարգանալու որևէ հնարավորություն։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել թուրքագետ Վարուժան Գեղամյանը։

Գրառման մեջ նա մասնավորապես նշել է․

«Այս գիշեր ադրբեջանական զորքերը փակել են Գորիս-Կապան (նույնն է, ինչ Հայաստան-Իրան-Պարսից ծոց) ավտոմայրուղին ու մինչ այս պահը այն փակ է։ Այսպես է Ադրբեջանն իրականացնում «տարածաշրջանի տրանսպորտային ապաշրջափակումը»։

- Նոյեմբերի 9-ի խայտառակությունից հետո կապիտուլիանտն ու իր թիմը որպես գլխավոր ձեռքբերում են ներկայացնում այն, որ տարածաշրջանում բացվելու են տրանսպորտային կոմունիկացիաները։ ՀՀ դե ֆակտո թուրքամետ իշխանությունը դա ներկայացվում է ոչ միայն որպես «երկարատև խաղաղության երաշխիք», այլև փոխշահավետ տնտեսական հնարավորություն։

- Մինչդեռ Ադրբեջանին որևէ տրանսպորտային ապաշրջափակում չի հետաքրքրում։ Իրենք ճանապարհների բացման խնդիր չունեն. Ադրբեջանի նորմալ զարգացման համար իրենք ունեն բոլոր ճանապարհները (բացի «Թյուքական միջանցքից»)։ Հայաստանի հետ որևէ տրանսպորտային հանգույց Ադրբեջանի համար ռազմական կամ տնտեսական նշանակություն չունի և չի կարող ունենալ։ Ադրբեջանում «ապաշրջափակում» բառի տակ հասկանում են երկու բան.

1. Դեպի Նախիջևան/Թուրքիա Սյունիքով հատուկ կարգավիճակ ունեցող ճանապարհի բացում (ինչին նոյեմբերին 9-ին համաձայնել է կապիտուլիանտը, բայց որին դեռևս հաջողությամբ դիմադրում ենք մենք)։

2. Հայաստանի արտաքին բոլոր ճանապարհների վերահսկում թուրքական կողմից։

- Այս պահին մենք ունենք արտաքին աշխարհին կապող միայն 2 ճանապարհ, որոնք նոմինալ դեռ թուրքական վերահսկողության տակ չեն։ Մեկը Տավուշով դեպի Վրաստան, մյուսը՝ Սյունիքով դեպի Իրան։ Վերջինս երեկ գիշերվանից արդեն լիարժեք կերպով վերահսկվում է Ադրբեջանի կողմից։ Տավուշի անկլավների հանձնումից հետո Վրաստանի հետ մեր ճանապարհը ևս կանցնի վերահսկողության ներքո։ Արդյունքում մենք կունենանք ոչ թե ապաշրջափակում, այլ լիարժեք շրջափակում։

- Իսկ հիմա պատկերացնենք, որ ՀՀ-ն կատարում է Ադրբեջանի պահանջները. տալիս է միջանցքը, անկլավները և որի դիմաց Ադրբեջանը թույլատրում է, որ հայկական մեքենաները գնան Իրան կամ Ռուսաստան (իրականում, սա չունի տնտեսական գրեթե ոչ մի դրական օգուտ, բայց պատկերացնենք)։ Ադրբեջանը ցանկացած պահի, Հայաստանից նոր զիջումներ կորզելու համար (իսկ իրենց՝ միայն հողային պահանջների ցանկը հասնում է մոտավորապես մինչև Նոր Նորք) ցանկացած պահի փակում է ճանապարհ, ինչպես դա արել է այս գիշեր։ Ադրբեջանում «հայկական ապաշրջափակումը» նշանակում է «Հայաստանի լիարժեք շրջափակում», որի շնորհիվ Հայաստանը կկորցնի ինքնուրույն զարգանալու որևէ հնարավորություն։

- Հենց այս պարզ ու միաժամանակ իրատեսական ծրագիրն է իրականացնում Ադրբեջանը (Թուրքիայի գործուն մասնակցությամբ) և այս պահին նվաճում ճանապարհը՝ մեզ ստիպելով գնալու զիջումների։ Ցանկացած մեկը, ով ուզում է 10 տարուց ունենալ հայկական պետություն, պիտի այս պարզ իրողությունը գիտակցի և պահանջի ամեն գնով կասեցնել այս անկումը։ Այդ թվում՝ հեռացնելով այն դե ֆակտո իշխանությանը, որ չի տեսնում կամ չի ցանկանում տեսնել այս լրջագույն սպառնալիքը։

Հ.Գ. Կից քարտեզում «Հյուսիս-հարավ» ճանապարհային հանգույցն է, որի իրականացման դեմ աշխատում են Հայաստանի և Իրանի թշնամիները և որի մի հատվածը գիշերվանից փակել են մեր հարևանները»։