Վահագն Ալեքսանյանը ստում է, թե օտարերկրյա պետությունները չեն քննադատել Ապրիլյան պատերազմը հրահրած Ադրբեջանին
Վահագն Ալեքսանյանը ստում է, թե օտարերկրյա պետությունները չեն քննադատել Ապրիլյան պատերազմը հրահրած Ադրբեջանին: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Պատիվ ունեմ» կուսակցության անդամ Արսեն Բաբայանը:
«ՔՊ անգրագետ ուսապարկ Վահագն Ալեքսանյանն այսօր կրկին «փայլել» է անգրագիտությամբ ու անտեղյակությամբ: Նա ասել է, թե իբր օտարերկրյա պետությունները չեն քննադատել ապրիլյան պատերազմը հրահրած Ադրբեջանին: Իր այդ ստախոսությունը փորձելով դարձնել համոզիչ, վերջինս ուզել է հինգ պետության անուն, որոնք քննադատել են:
Օգտվելով նշված անգրագետի անտեղյակությունից հանրությանը տեղեկացնում եմ.
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը ապրիլի 2-ին մեղադրել է Ադրբեջանին էսկալացիայի համար.
Չիլիի պառլամենտի ստորին պալատը քննադատել է Ադրբեջանին «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ ռազմական հարձակման համար».
Կիպրոսը մեղադրեց Ադրբեջանին և հայտարարեց, որ Ադրբեջանը պետք է վերադառնա մինչպատերազմյան ստատուս քվոյին։
ԵՄ, ԱՄՆ եւ էլի շատ երկրներ կոչ են արել երկու կողմերին դադարեցնել հրադադարի ռեժիմի խախտումները։
Բայց գլխավորը սա չէ, այլ այն, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում, ի պատասխան նույն մարմնում Ադրբեջանի նամակի, թե իբր ապրիլի 5-ի հրադադարի համաձայնությունը «նոր իրավիճակ» է ստեղծել, ասել են, որ 1994-95թթ հրադադարի #ԵՌԱԿՈՂՄ փաստաթղթերը անժամկետ են ու պետք է կատարվեն բոլորի կողմից։ Դրանից հետո Մամեդյարովն ասել էր, որ իրենք այդ նամակի հետ կապ չունեն, որ Նյու Յորքի դիվանագետրը ինքնագլուխ է այդ նամակը գրել։ Ահա սա էր մեր հաղթանակը։
Դեռ չեմ էլ խոսում այն մասին, որ միջազգային առաջատար լրատվամիջոցներում խոսում էին Արցախի դիվնաագետները, ոչ թե Հայաստանի:
Հ.Գ. Ուսապարկերին բարի խորհուրդ ունեմ: Մի խոսեք թեմաներից, որոնցից բոլորովին գաղափար չունեք»,- գրել է նա:


















































Հրապարակվել է հազար խոշոր հարկատուների ցանկը. վճարված գումարները կազմել են ավելի քան 1 տրլն 946 մլրդ...
Շինարարական ընկերություններին ներկայացվող պահանջները խստացվել են
Համատեղ ջանքերի շնորհիվ մեզ կհաջողվի նոր մակարդակի բարձրացնել երկկողմ քաղաքական երկխոսությունը․ Փաշի...
Մահացել է Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը
Բոլորը պետք է փոխզիջման գնան, ի դեպ` նաեւ ամերիկյան, Վիլնյուսում ասել է Զելենսկին
Փոսը շրջանցելու համար, վարորդները երթևեկում են հանդիպակաց գոտիով՝ վթարային իրավիճակնեը ստեղծելով մյո...
Հունվարի 27-ը Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրն է
Հունաստանում սննդի գործարանում բռնկված հրդեհը երեք մարդու կյանք է խլել
17-ամյա Աննա Զաքարյանը որոնվում է որպես անհետ կորած
Ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը