Ցանկացած հիանալի դստեր ետևում հրաշալի հայր է կանգնած․ Փարամազյանի դուստր
Քաջարանի քաղաքապետի դուստրը՝ Լուիզա Փարամազյանը Ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Նկարներ, լի՜քը հիշողություններ…
Քո մարդ տեսակը շատերին է ծանոթ: Քո տեսակն անկրկնելի է: Դու անկրկնելի ես: Ես քո աղջիկն եմ, միշտ հպարտ, միշտ գլուխս բարձր, որովհետև դու ես ինձ այդպես սովորեցրել: Մշտապես մեզ թև ու թիկունք ես եղել, սովորեցրել նայել դժվարության ու չարի աչքերի մեջ և ժպտալ, աղոթել: Ահա աղոթել… աղոթել ամեն րոպե, ամեն պահ, հավատալ մեր Աստծուն: Ես հանգիստ եմ, ես հպարտ եմ, որովհետև ամենակարևորը՝ Աստված գիտի դու ինչքա՜ն մաքուր ես, ինչքա՜ն պարզ: Անասելի դժվար է հիմա, դժվար է քեզանից հեռու լինել, բայց քո ու Աստծո օրհնությամբ մենք ուժեղ ենք, մենք քո ընտանիքն ենք, իսկ քո ընտանիքը չգիտի, թե ինչ է թուլանալը: Ես գիտեմ, որ դու ուժեղ ես և առավել ուժեղ ես հիմա: Իսկ մենք մշտապես քո թիկունքն ենք պահելու, դու իմ ամենամեծ հերոսն ես և, ինչպես ասում են, ցանկացած հիանալի դստեր ետևում իսկապես հրաշալի հայր է կանգնած:
Մենք քեզ կարոտում ենք ու սպասում, որովհետև լավագույն օրերը դեռ առջևում են, դու դեռ պիտի մեր հաջողությունների համար կենաց բարձրացնես ու գլուխդ բարձր քայլես…»:


















































Քաջարանի ձերբակալված քաղաքապետի դուստրը դիմել է միջազգային հանրությանը
Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանը 2 ամսով կալանավորվեց
Որտեղ է այս պահին գտնվում Մանվել Փարամազյանը, ում ԱԱԾ-ն բերել էր Երևան
Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հոդվածը հրապարակվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի մասնագիտա...
Եթե օրենքի ընդունումը թույլ տա փրկել ընտանեկան բռնության թեկուզ մեկ զոհի կյանք, ուրեմն միանշանակ պետ...
Նիդերլանդները հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2027»-ին
Հայաստանի ըմբշամարտի հավաքականը նվաճեց առաջին մեդալը
ՔԿ նախագահը ԱՄՆ-ում մասնակցել է Ոստիկանության պետերի միջազգային ասոցիացիայի համաժողովին
Բրազիլիայի նախագահի թեկնածուն լքել է երկիրը ընտրություններում պարտվելուց հետո
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Նիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարարն այցելել է Moon Rose ջերմոցային տնտեսություն
Դատարանի շենքից փախուստի դիմած կալանավորը հայտնաբերվել և ձերբակալվել է. ՆԳՆ