Ծառայամիտ իրավապահները միտումնավոր մոռացության են տվել մարզպետների կողմից տրվող դրամական օգնությունների որոշումները, որպեսզի ստիպված չլինեն ընկնել իրենց փորած փոսի մեջ
Վերջին օրերին Սյունիքի համայնքապետերի կողմից դրամական օգնությունների տրամադրման որոշումները իրավապահ մարմինների համար դարձել են քրեական գործերի հարուցման հիմքեր, և ոտ ու ձեռ ընկած փորձում են քաղաքացիներից ցուցմունք կորզել համայնքապետերի դեմ՝ համայնքապետարան մուտքագրված դիմումների հիմքով տրված դրամական օգնությունները տեղավորելով «կաշառքի» տրամաբանության մեջ։
Բայց ծառայամիտ իրավապահները միտումնավոր մոռացության են տվել մարզպետների կողմից տրվող դրամական օգնությունների որոշումները, որպեսզի ստիպված չլինեն ընկնել իրենց փորած փոսի մեջ։
Եվ ուրեմն, հրավիրում եմ դատախազության և քննչական կոմիտեի ուշադրությունը ստորև հրապարակված՝ Սյունիքի մարզպետի կողմից տրված դրամական օգնությունների վերաբերյալ որոշումների վրա և հորդորում անհապաղ քրեական գործ հարուցել նույն տրամաբանության շրջանակներում։
Ի հավելումն նշեմ, որ ընտրության նախորդած ժամանակահատվածում՝ մասնավորապես մայիսից-հունիս ամիսներին, շեշտակի աճել է դրամական օգնության վերաբերյալ Սյունիի մարզպետի որոշումների թիվը։
Եվ, նաև, կհարցնեք մարզպետին, թե ինչու միտումնավոր չեն հրապարակվել որոշումների հավելվածները, որտեղ բացահայտվում են դրամական օգնություն ստացած քաղաքացիները, ինչը, ի դեպ, ՊԱՐՏԱՎՈՐ ԵՆ անել օրենքով։


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հոդվածը հրապարակվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի մասնագիտա...
Եթե օրենքի ընդունումը թույլ տա փրկել ընտանեկան բռնության թեկուզ մեկ զոհի կյանք, ուրեմն միանշանակ պետ...
Նիդերլանդները հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2027»-ին
Հայաստանի ըմբշամարտի հավաքականը նվաճեց առաջին մեդալը
ՔԿ նախագահը ԱՄՆ-ում մասնակցել է Ոստիկանության պետերի միջազգային ասոցիացիայի համաժողովին
Բրազիլիայի նախագահի թեկնածուն լքել է երկիրը ընտրություններում պարտվելուց հետո
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Նիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարարն այցելել է Moon Rose ջերմոցային տնտեսություն
Դատարանի շենքից փախուստի դիմած կալանավորը հայտնաբերվել և ձերբակալվել է. ՆԳՆ