Բոլորը չէ, որ համարձակվում են խոսել սրա մասին
«Հայաստանի ու հայկական շահի մշտական բացակայությանը հասավ կապիտուլյանտ տականքը, իր համար անհրաժեշտ ժողովրդի ֆոնով։ Բոլորիս հայտնի ճշմարտությունը պետք է անդադար բարձրաձայնվի՝ կեղծիքի շղարշը վերջնականապես ցրելու համար։
Երեք տարի առաջ սկիզբ դրված կործանումը քողարկված էր «Ժողովուրդն արեց», «ժողովուրդն ուզեց», «ժողովուրդը որոշեց» ստերով։
Հայաստանի նորանկախ պատմության մեջ երբևէ այսքան կեղծիք ու ավերում չի եղել ժողովրդի անունից։
Չեմ հոգնելու կրկնել՝ ժողովուրդը ֆոն էր 2018-ին։
Ժողովուրդը ֆոն էր պլանավորված ու դավադիր պատերազմում։
Ժողովուրդը ֆոն եղավ նաև կեղծված ու բոլորին բացի Հայաստանից ձեռնտու կապիտուլյանտի մնալով։
Սրա մասին գիտեն բոլորը։ Բոլորը չէ, որ համարձակվում են խոսել ու բոլորին չէ ձեռնտու սրա մասին հիշել։
Թուրքիա-Ռուսաստան, ադրբեջան-թուրքիա-Ռուսաստան, Ֆրանսիա-Ռուսաստան, ԱՄՆ-թուրքիա, Չինաստան-Իրան՝ բոլորը Հայաստանի մասով ունեն ծրագրեր ու շահեր։
Անդադար հաղորդագրություններ Արցախի ու «տարածաշրջանի խաղաղության մասին»։ Նորանոր ձևակերպումներ, որտեղ Հայաստան գոյություն չունի։
Ձեզ հույս մի տվեք, որ դրանք Հայաստանի շահերի հետ կապ ունեն կամ փոխկապակցված են։ Վերոգրյալ երկներին կարող եք ավելացնել ձեր ցանկացած նորը, բացի մեզանից. մեր համար այնտեղ տեղ չկա։
Արդյունքում՝ կապիտուլյանտ տականք, որը ընդունելի է ադրբեջանի և թուրքիայի, բայց ոչ երբեք Հայաստանի ու Արցախի համար»։


















































Հրապարակվել է հազար խոշոր հարկատուների ցանկը. վճարված գումարները կազմել են ավելի քան 1 տրլն 946 մլրդ...
Շինարարական ընկերություններին ներկայացվող պահանջները խստացվել են
Համատեղ ջանքերի շնորհիվ մեզ կհաջողվի նոր մակարդակի բարձրացնել երկկողմ քաղաքական երկխոսությունը․ Փաշի...
Բոլորը պետք է փոխզիջման գնան, ի դեպ` նաեւ ամերիկյան, Վիլնյուսում ասել է Զելենսկին
Մահացել է Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը
Փոսը շրջանցելու համար, վարորդները երթևեկում են հանդիպակաց գոտիով՝ վթարային իրավիճակնեը ստեղծելով մյո...
Հունվարի 27-ը Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրն է
Հունաստանում սննդի գործարանում բռնկված հրդեհը երեք մարդու կյանք է խլել
17-ամյա Աննա Զաքարյանը որոնվում է որպես անհետ կորած
Ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը