Նողկալի և ավերիչ ներկան թողած դեռ անցյալում են փնտրու՞մ…
«Խորագետները»
Ախր, ի՞նչ խորքային պատճառներ, ի՞նչ Հայկ Նահապետ, կամ սպարապետներ ու թագավորներ, ի՞նչ կոմունիստներ ու նախկիններ։
Ադրբեջանը չունե՞ր այն նույն թերությունները (և շատ ավելի շատ), ինչ Հայաստանը, որոնց մասին պատերազմից հետո մինչ օրս թմբկահարում են մեր օրերի հայանուն «խորագետ» տիկնայք և պարոնայք։ Միգուցե Ադրբեջանը ա՞յլ քաղաքական ու տնտեսական հետագիծ է ունեցել: Ադրբեջանը Նորվեգիա է՞ր, թե՞ Գերմանիա…
Եթե սույն «խորագետներին» թվում է թե Խորհրդային Հայաստանում առկա չէին նույն թերությունները, որոնք մատնանշում են, ապա պետք է հիասթափեցնեմ՝ դրանք եղել են շատ վաղուց։
Մի տարրական բան պետք է հասկանալ, և այլևս չփորձել շատ կոնկրետ և աչք ծակող ազգատյացության ծանրագույն մեղքերը տարրալուծել անցյալի բացթողումների խորխորատներում:
Այն է՝ ցանկացած տեսակի մարդկանց խմբին տվեք իրենց համար ատելի ժողովրդով բնակեցված ամենազարգացած ու գերհզոր երկրի կառավարումը, և շատ կարճ ժամանակում այն մոխիր կդառնա…
Անցած ընտրություններն էլ խրատ չեղա՞ն։
Չհասկացա՞ն, որ վերջին ընտրությունների մեղմ ասած՝ զավեշտալի արդյունքը պատերազմից հետո սկսված հենց այդ կարգի մանիպուլյացիաների և իրական մեղավորներից զատ այլ մեղավորներ փնտրելու հետևանքն էր։
Դեռ շարունակու՞մ են…
Նողկալի և ավերիչ ներկան թողած դեռ անցյալում են փնտրու՞մ…


















































Տարոն Մարգարյանը կգործուղվի Մոսկվա
Հավանաբար ԱԱԾ աշխատողները գտել իշխանությանը լոյալ քահանաների, իրենց են դիմել, ինձ չեն դիմել. Տեր Նշա...
44-օրյա պատերազմը սկսվել է երկու պատճառով․ Հայաստանի խորհրդարանի փոխնախագահ
Պոլսո Հայոց Պատրիարքը չի հստակեցնում՝ դե՞մ է Կաթողիկոսի հեռացման պահանջին, թե ոչ
Զախարովան Կալլասին և Կոսին համեմատել է վամպիրների հետ՝ Երևանի հետ հարաբերությունների մասին հայտարարո...
Բագրատ Սրբազանի խափանման միջոցը փոխելու միջնորդություն է ներկայացվել
«Ձեր ուսանողը չեմ, որ ինձ հարցեր տաք», «Պարտավոր եք դրսևորել պատշաճ վարքագիծ, ավել բան մի՛ ասեք»
Սի Ծինփինը ներկայացրել է Չինաստանի դիրքորոշումը Ուկրաինայի հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյ...
Կիևի պահանջները նման են անհատակ փոսի․ Սիյարտո
Այո’, թող Արթիկի ՔԿՀ պետի տեղակալը և ընտանիքը հետևություն անեն. Գալյանը՝ Զորական գյուղում պատանու ծե...