Սահմանադրության օրվա խորապատկերում. Գ. Դանիելյանի մտորումներն անցյալի խորքից
ՀՀ արդարադատության նախկին նախարար Գեւորգ Դանիելյանը գրում է.
«Սահմանադրության օրվա խորապատկերում
Մի շարք նորամուծություններ, օրինակ՝ Հատուկ քննչական ծառայությունը, Արդարադատության ակադեմիան, Իրավաբանական անձանց գրանցման կենտրոնական համակարգը և այլն, անձամբ իմ մտահղացման արդյունքներն են։ Նաև շատ այլ ծրագրեր (օրինակ, բնակչության սպասարկման «Միասնական մեկ պատուհան»֊ի, «Արտադրական խեղման» արդյունքում հաշմանդամների համար ապահովագրական հիմնադրամի ինստիտուտները) անիրագործելի մնացին՝ հոգ չէ։ Ընդ որում, Արդարադատության ակադեմիայի շենքը կառուցվել է իմ օրոք, նույնիսկ նախագիծը աշխատանքային կարգով քննարկել եմ արվեստի մարդկանց հետ։ Հիմա ինձ ընկերներս հաճախ են հարցնում, թե ինչո՞ւ եմ, կարծես, վերանայել իմ մոտեցումները, օրինակ՝ ինչո՞ւ եմ արդեն առաջ քաշում միասնական քննչական մարմնի գաղափարը։ Իրականում ոչ թե վերանայում եմ, թեպետ՝ երբեք չեմ ղեկավարվել իբր անսխալականության մարմաջով, այլ ցանկանում եմ, որ բոլոր այն պատասխանատուները, որոնք կամա, թե ակամա բարեփոխումների ակունքներում են, ընկալեն մի առանցքային մեկնակետ՝ ցանկացած գերազանց գաղափար չի կարելի լիարժեք կյանքի կոչել՝ առանց նախապատրաստական, էվոլյուցիոն փուլերի։ Երբեմն հրապուրվում եք արտասահմանյան որևէ ինստիտուտով, ձգտում անհապաղ այն «յուրացնել», բայց անտեսում եք, որ դրանք մի օրում չեն ձևավորվել, այլ անցել են բարդ ճանապարհ, հաղթահարել խոչընդոտներ։ Հիշեք, միջազգային փորձը ձեզ պատրաստի դեղատոմսեր երբեք չի փոխանցի, իսկ միջազգային փորձագետները, որոնք մեծամասամբ քաղաքականացված են ու, որպես կանոն, միջակություններ, ձգտում են ինչ֊որ բան հապճեպ «խցկել», այնուհետև՝ վերադասին հաշվետվություններ ու զեկույցներ ներկայացնելով՝ «պարգևավճարներ» կորզել։
Հ.Գ. Սահմանադրության անփոփոխելի 2-րդ հոդվածն ընկալեք ընդամենը որպես խորհրդային իրավագիտակցության իներցիոն հետագիծ (ինքս կոչ կանեի հարմար առիթի դեպքում, վերջապես, հրաժարվել այդ բոլշևիկյան լոզունգից), ոչ թե այն դիտարկել պերմանենտ չարաշահման հարմար նյութ ...»:


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հոդվածը հրապարակվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի մասնագիտա...
Եթե օրենքի ընդունումը թույլ տա փրկել ընտանեկան բռնության թեկուզ մեկ զոհի կյանք, ուրեմն միանշանակ պետ...
Նիդերլանդները հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2027»-ին
Հայաստանի ըմբշամարտի հավաքականը նվաճեց առաջին մեդալը
ՔԿ նախագահը ԱՄՆ-ում մասնակցել է Ոստիկանության պետերի միջազգային ասոցիացիայի համաժողովին
Բրազիլիայի նախագահի թեկնածուն լքել է երկիրը ընտրություններում պարտվելուց հետո
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Նիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարարն այցելել է Moon Rose ջերմոցային տնտեսություն
Դատարանի շենքից փախուստի դիմած կալանավորը հայտնաբերվել և ձերբակալվել է. ՆԳՆ