Նիկոլին վաղ թե ուշ խուրդելու են իր իսկ տերերը, իսկ դրանք շատ են
Նիկոլը «վերընտրվեց»՝ աշխարհին ցույց տալու համար, որ հայ ժողովուրդ օքեյ ա էս իրականության հետ, Արցախը հանձնելու հետ, թուրքերի հետ հետագա համագործակցության հետ։ Բայց իրականում հայ ազգը (չխառնել Հայաստանում ապրողների հետ) օքեյ չի ու չի էլ լինելու էս իրողության հետ։
Որ նիկոլը «վերընտրվեց», դրանից հետո ինքը դադարե՞ց լինել դավաճան վիժվածք։ Իհարկե ո՛չ։
Որ նիկոլը «վերընտրվեց», դրանից հետո իր թիմը դադարե՞ց մնալ անհայրենիքների ոհմակ։ Իհարկե ո՛չ
Որ նիկոլը «վերընտրվեց», դրանից հետո մենք ևս սկսեցինք համարել, որ Շուշին ադրբեջանական քաղա՞ք է։ Իհարկե ո՛չ։
Որ նիկոլը «վերընտրվեց», դրանից հետո մենք մոռացա՞նք, թե հանուն ինչի են զոհվել մեր տղերքը։ Իհարկե ո՛չ։
Որ նիկոլը «վերընտրվեց», դրանից հետո մենք համակերպվեցի՞նք Հադրութը, Քարվաճառն ու մնացած հայաբնակ գյուղերն ու քաղաքները ադրբեջանական դարձնելու հետ։ Իհարկե ո՛չ։
Իրականում ընտրությունները մեզ համար չէին, այլ աշխարհի։ Մեզ համար ընտրություններն ու դրա արդյունքները ոոչինչ էլ չեն փոխել. նիկոլը մնացել է նույն դավաճանը, նիկոլից պաշտոն վերցնողները մնացել են նույն անհայրենիքները, թուրքը մնացել է նույն թուրքը, իսկ Հայաստանն էլ ապագա չունի, քանի այն ղեկավարում է կապիտուլյանտը։
նիկոլին վաղ թե ուշ խուրդելու են իր իսկ տերերը, իսկ դրանք շատ են։ Սա ասում եմ աշնանը նիկոլից պաշտոն վերցնողների, դրա հետ համագործակցողների ու մնացածի համար. նիկոլը թռցնելու ա կամ սատկելու ա, իսկ այ դուք մնալու եք։ Տեսեք, հետո չասեք՝ «դե ժողովուրդը քվե էր տվել, մենք ինչ անեինք, համագործակցել ենք»։ Ականջներիդ օղ արեք՝ ՀԱՅ ժողովուրդը 2021-ի հունիսի 20-ին թուրքին քվե չի տվել։


















































Հրապարակվել է հազար խոշոր հարկատուների ցանկը. վճարված գումարները կազմել են ավելի քան 1 տրլն 946 մլրդ...
Շինարարական ընկերություններին ներկայացվող պահանջները խստացվել են
Համատեղ ջանքերի շնորհիվ մեզ կհաջողվի նոր մակարդակի բարձրացնել երկկողմ քաղաքական երկխոսությունը․ Փաշի...
Բոլորը պետք է փոխզիջման գնան, ի դեպ` նաեւ ամերիկյան, Վիլնյուսում ասել է Զելենսկին
Մահացել է Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը
Փոսը շրջանցելու համար, վարորդները երթևեկում են հանդիպակաց գոտիով՝ վթարային իրավիճակնեը ստեղծելով մյո...
Հունվարի 27-ը Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրն է
Հունաստանում սննդի գործարանում բռնկված հրդեհը երեք մարդու կյանք է խլել
17-ամյա Աննա Զաքարյանը որոնվում է որպես անհետ կորած
Ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը