նիկոլը ոչ թե Հայաստանի, այլ ստերի թագավորության նազիր-վեզիրն է
Վստահ եմ, որ որևէ մեկը չի կասկածում խորհրդարանական ընտրությունների թափանցիկության, անաչառության վրա: Խորին համոզմունք ունեմ, որ եթե ընտրախախտման անգամ աննշան դրսևորում լիներ, Նիկոլը իր զույգ թաթիկները կտրած կլիներ:
Չնայած, որ անկեղծ լինեմ, ի սկզբանե էլ ինձ անհանգստացնում էր այն, որ մինչ օրս անհասկանալիորեն ԿԸՀ-ի նախագահ է մնացել հազար տարվա նախկին Տիգրան Մուկուչյանը, որից վատ առումով ամեն ինչ սպասելի է: Եվ, իրոք, «միջազգային հակակոռուպցիոն մայր կազմակերպության, Տրանսպարենսիի» տնօրեն Սոնա Այվազյանի աչքից չէր վրիպել բազմապիսի խախտումների երկար շղթան, բայց նա «հայտնաբերել էր», որ դա արվել է «Հայաստան» դաշինքի օգտին:
Մուկուչյանն էլ հայտարարում էր, որ խախտումները չեն ազդել ընտրությունների արդյունքերի վրա: Անհասկանալի է, թե Նիկոլը իր շրջապատում դեռ ինչի է թողնում էդ անիծված նախկիններին, որ ամեն ինչ անում են իրեն արատավորելու համար:
Ահավասիք, էսօր Հ1-ը հաղորդում է եթեր հերարձակում այն մասին, որ կառավարությունը միլիարդավոր դրամներով անտոկոս վարկեր է տրամադրում գյուղմթերք արտահանողներին, որ արտադրված մթերքի ավելի մեծ ծավալներ դուրս տանեն: Ու հասկանալի է դառնում, որ չնայած ոռոգման ջուր չկա, բայց արտադրանքի իրացման համար պայմանները ավելի լավն են, քան ջրի եղած ժամանակ:
Ինչևէ, պարզվում է. էստեղ էլ չար դիտավորությամբ իրա սև գործն է արել մեկ այլ նախկին. Ստեփան Մնացականյանը: Հ1-ով պաշտոնապես հաղորդվում է, որ ֆանտաստիկ մեծ ծավալներով, նախորդ տարվա համեմատությամբ կրկնակի ավել թարմ գյուղմթերք է արտահանվել: Փաստորեն ամեն ինչ հանուն գյուղացու:
Չե՞ք հավատում, ահավասիք. գյուղմթերքի արտահանման ծավալները կրկնակի աճել են: Արտադրված գյուղմթերքի 18%-ը մշակվում է, 9%-ը արտահանվում, 73%-ը՝ մնում է տեղում:
Սրանք, հավանաբար Նիկոլի կառավարման անցած տարվան են վերաբերում, քանի որ այս տարվա նույնիսկ վեց ամսվա թվերը դեռ պարզ չեն: Բայց, համաձայն ներկայացված տոկոսային վիճակագրության, արտադրված 275 հազար տոննա պտուղ-հատապտղից 50 հազար տոննան մշակվել է, մոտ 25 հազարը արտահանվել, շուրջ 70-75 հազարն էլ (3 մլն բնակչության հաշվով, որ յուրաքանչյուրը ամսական 5 կգ թարմ միրգ ուտի 6 ամիս շարունակ, ինչը գործնականում իրականից շատ մեծ է) սպառվել է տեղում: Այդ դեպքում անհասկանալի է մնում թե ինչ եղավ արտադրված պտուղհատապտղի գրեթե կեսը՝ շուրջ 130 հազար տոննան: Ընդ որում նույն կերպ կարելի է ապացուցել նաև խաղողին վերաբերող թվերի կեղծությունը:
Փաստորեն մարդը գիշեր -ցերեկ աշխատում է իրավիճակը փոխելու, տնտեսական հիմա արդեն պողպատյա հեղափոխություն իրականացնելու համար, բայց արի ու տես, որ մուկուչյանները, մնացականյանները, դավթյանները, ջհանգիրյանները նախկինների խելքին ընկած Նիկոլի արած ամեն ինչը սևացնում են, կեղծում ու մխտռում: Այդքանից հետո ջուր էլ չեն տալիս, որ գոնե մխտռածը մաքրեն:
Բայց միևնույնն է, անգամ առանց ոռոգման ջրի, ու արտադրած գյուղմթերքի կեսից ավելին թափելով հանդերձ ապագա կա: Միակ հարցն այն է, թե ինչ ապագա, երբ ներկան ստի ու կեղծիքի մեջ թաղված է...


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հոդվածը հրապարակվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի մասնագիտա...
Եթե օրենքի ընդունումը թույլ տա փրկել ընտանեկան բռնության թեկուզ մեկ զոհի կյանք, ուրեմն միանշանակ պետ...
Նիդերլանդները հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2027»-ին
Հայաստանի ըմբշամարտի հավաքականը նվաճեց առաջին մեդալը
ՔԿ նախագահը ԱՄՆ-ում մասնակցել է Ոստիկանության պետերի միջազգային ասոցիացիայի համաժողովին
Բրազիլիայի նախագահի թեկնածուն լքել է երկիրը ընտրություններում պարտվելուց հետո
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Նիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարարն այցելել է Moon Rose ջերմոցային տնտեսություն
Դատարանի շենքից փախուստի դիմած կալանավորը հայտնաբերվել և ձերբակալվել է. ՆԳՆ