Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Միրզոյանն ու Կալասը Դուբլինում քննարկել են Հայաստան-ԵՄ գործընկերության զարգացման հարցեր Կառավարությունն առաջարկում է քրեական պատասխանատվություն սահմանել պոռնկությամբ զբաղվող երեխայի ծառայությունից օգտվելու համար ՖԻՖԱ-ն ղեկավարում է մի մարդ, ով թույլ է տվել իրեն կուրացնեն Մարտին Լյութեր Քինգի ձեռագիրը աճուրդի կհանվի Christie's աճուրդի տանը Մինչև տարեվերջ կավարտվի 300 դպրոցի և 500 մանկապարտեզի շինարարությունը. 6,9 մլրդ դրամի լրացուցիչ հատկացում Զելենսկին և Ալիևը բանակցություններ են վարել Դուբլինում Ազգային արխիվի Արարատի մասնաճյուղի պայմանները կբարելավվեն Անցած գիշեր Հորմուզի նեղուցում երկու լցանավ է պայթել Ուսման Նուրմագոմեդովը Աբու Դաբիում ձերբակալվել է Nvidia-ի տնօրենների խորհուրդը քննարկում է Ջենսեն Հուանգի պաշտոնանկության հարցը. WSJ Կաղնեփայտե տարաների ձեռքբերման համար աջակցություն կտրամադրվի լիզինգի պետական ծրագրով Բոլորը բարձր լռում էին, երբ մեզ համերաշխորեն սպանում էին. Ալեն Սիմոնյանը՝ ՀԱՊԿ-ում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու մասին

Միրզոյանն ու Կալասը Դուբլինում քննարկել են Հայաստան-ԵՄ գործընկերության զարգացման հարցերԱՄՆ բանակի զինծառայողը նկատողություն է արել ԱՄՆ պաշտպանության նախարարին (տեսանյութ)Կառավարությունն առաջարկում է քրեական պատասխանատվություն սահմանել պոռնկությամբ զբաղվող երեխայի ծառայությունից օգտվելու համարՖԻՖԱ-ն ղեկավարում է մի մարդ, ով թույլ է տվել իրեն կուրացնեն Մարտին Լյութեր Քինգի ձեռագիրը աճուրդի կհանվի Christie's աճուրդի տանըՄինչև տարեվերջ կավարտվի 300 դպրոցի և 500 մանկապարտեզի շինարարությունը. 6,9 մլրդ դրամի լրացուցիչ հատկացումԶելենսկին և Ալիևը բանակցություններ են վարել ԴուբլինումԱզգային արխիվի Արարատի մասնաճյուղի պայմանները կբարելավվենԱնցած գիշեր Հորմուզի նեղուցում երկու լցանավ է պայթելՈւսման Նուրմագոմեդովը Աբու Դաբիում ձերբակալվել էNvidia-ի տնօրենների խորհուրդը քննարկում է Ջենսեն Հուանգի պաշտոնանկության հարցը. WSJԿաղնեփայտե տարաների ձեռքբերման համար աջակցություն կտրամադրվի լիզինգի պետական ծրագրովԲոլորը բարձր լռում էին, երբ մեզ համերաշխորեն սպանում էին. Ալեն Սիմոնյանը՝ ՀԱՊԿ-ում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու մասինԵՄ-ն Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կսահմանիCOP31 համաժողովի շրջանակում հանդիպել են Թուրքիայի և Իրանի նախագահներըՀամայնքային ոստիկանությանը կազատեն անհարկի ծանրաբեռնվածությունիցԱյս երկու կազմակերպություններին անդամակցելը անհամատեղելի էՄինչև 28 տարեկան՝ դիաբետով բուժառուների համար ձեռք կբերվի նոր սերնդի ինսուլինԵրևանի մաքսային և լոգիստիկ կենտրոնի կառուցման համար ՀՀ-ին 45 մլն եվրո կհատկացվիՇատ դրական հանդիպում ունեցանք Էրդողանի հետ. ՓաշինյանԺամանակավորապես կդադարեցվի «Հաղթանակ» կամրջի երթևեկությունըԱռաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՈրոշ դրվագներով անհամաձայնություն ունեմ. Սոնա Ղազարյանը՝ Արմեն Գրիգորյանի հոդվածի մասինTRIPP ընկերության ստեղծման համար անհրաժեշտ օրենսդրական փոփոխությունների փաթեթն ընդունվեց երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբԱրքայազն Ջորջի ստեղծած նկարը տեղ է գտել Country Life ամսագրի հատուկ համարումԿձևավորվի անշարժ գույքի հասցեների պաշտոնական էլեկտրոնային տեղեկատվական բազաԱդրբեջանի և Թուրքիայի միջև եղբայրությունը հավերժ է. Յըլմազ2027 թվականի հունվարի 2-ից սիգի ձկնկիթի՝ 6 ամսով արտահանման արգելք կսահմանվիՄանչեսթեր Յունայթեդի խնդիրները թիմին ուղեկցում են նաև խաղադաշտից դուրսԶանգվածային ծեծկռտուք Աբու ԴաբիումԲալիստիկ հրթիռներ են արտադրվում լեռներում և գետնի տակ գտնվող օբյեկտներումԳվարդիոլան կարող է նշանակվել ԱՄՆ ազգային հավաքականի գլխավոր մարզիչԱյդ միավորումը միայն արագացնելու է նրանց տապալումըՉինաստանը հերքել է լրտեսության մասին ԱՄՆ-ի մեղադրանքներըԿլիմայական փոփոխություններն արագանում ենԴոնովան Փարիզյանը իմ և գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանի դիտակետում էԻսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը կարող է փոխարինել Ֆլորենտինո Պերեսին Ռեալի նախագահի պաշտոնումՀայաստանի բռնցքամարտի տղամարդկանց հավաքականն ուսումնամարզական հավաք է անցկացնում Ուզբեկստանում173 մլն դրամի աջակցություն` Արենի տեսակի խաղողի մթերմանն օժանդակած ընկերությանըՀայաստանի և Ռուսաստանի արդարադատության նախարարները քննարկել են մի շարք հարցերԳազանջատում` Նոր Հաճնում և Նոր Գեղի բնակավայրում Մարդու մահը քաղաքական շահարկման առարկա մի՛ սարքեք. Տարոն Չախոյանը՝ Արսեն Գևորգյանի մասինՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստ 12.11.2026 (տեսանյութ)Խցանում առաջացնող իրավախախտումների մասով Ոստիկանությունը էականորեն խստացրել է վարչարարությունը. ՆԳՆ խոսնակՎենսը դիտարկում է Իրանի ուժային կառույցների հետ ուղղակի բանակցություններ անցկացնելու հնարավորությունը. Wall Street JournalՄաշտոցի պողոտայի որոշ հատվածներում կարգելվի կանգառըԿանադան կարգելի ռուս և բելառուս մարզիկների մուտքը երկիրՆաիրիի համայնքային ոստիկանները ավտոմեքենայից գողության դեպքեր են բացահայտել (տեսանյութ)Այն դիրքորոշումը, որ ՀԱՊԿ-ն ունի տարածաշրջանային պետությունների նկատմամբ, անընդունելի էՄատենադարանի հարակից տարածքը ավտոկայանատեղիի չի վերածվի
Մամուլ

Ովքե՞ր են «նոր Հայաստանում» զանգում «վնգստացող» դատավորներին

«Փաստը» գրում է․ «Վերջերս մի հատկանշական իրադարձություն է տեղի ունեցել, որը տարօրինակ կերպով դուրս է մնացել մեր հանրության ուշադրությունից: Վարչական դատարանի որոշմամբ առաջին անգամ Երևանի պատմության մեջ կասեցվել է Երևանի ավագանու որոշումը, որը վերաբերում է աշխատակազմի կառուցվածքային փոփոխություններին: Առաջին հայացքից աննշան թվացող այս դեպքը իրականում հետաքրքիր շերտեր ունի: Չնայած այն հանգամանքին, որ փոփոխություններն առնչվում են Կենտրոն վարչական շրջանի 35 աշխատակիցների, նրանցից 5-ն են դիմել վարչական դատարան ընդդեմ ավագանու, այսինքն՝ պատասխանողը Երևանի ավագանին է: Ավագանու որոշումը վարչական ակտ չէ, և եթե նույնիսկ դատական վիճարկման խնդիր կար, ապա դա պետք է քննվեր այլ դատարանում, այլ կազմով, բայց հայցատուները դիմել են վարչական դատարան, իսկ վարչական դատարանը, ավագանու որոշումը կամայականորեն համարելով վարչական ակտ և վարույթ ընդունելով, կասեցրել է ավագանու որոշման իրականացումը:

Սա, ըստ իրավաբանների, այնքան ակնհայտ ապօրինություն է, որ հարցը հիմա քննարկվում է և՛ Արդարադատության նախարարության կողմից, և՛ ԲԴԽ -ում: Արդյո՞ք սա ինչ-որ պատահական թյուրիմացություն է: Պարզվում է՝ ոչ: Մեր աղբուրները պնդում են, որ մինչ դատարանի վարույթ ընդունելը հետաքրքիր հանդիպում է տեղի ունեցել Կենտրոն վարչական շրջանի նախկին ղեկավար Վիկտոր Մնացականյանի, Կենտրոն վ/շ քաղաքաշինության և հողօգտագործման բաժնի պետ Մանուել Մարգարյանի, Կենտրոն վ/շ ֆինանսական բաժնի նախկին պետ, ներկայիս ՊՎԾ աշխատակից Տիգրան Քանքանյանի և վարույթ ընդունած դատավոր Հրաչ Այվազյանի միջև: Հանդիպումը տեղի է ունեցել Վիկտոր Մնացականյանի կաբինետում, որն այժմ Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի և «Արամ Խաչատրյան» համերգասրահի տնօրենն է: Այդ հանդիպումից մի քանի օր հետո դատավոր Այվազյանի գրչի մեկ հարվածով սույն հայցադիմումը վարույթ է ընդունվում և ավագանու որոշման իրականացումը կասեցվում է:

Տարօրինակ է նաև այն արագությունը, որով դատարանը վարույթ է ընդունում այս գործը: Իր դանդաղկոտությամբ աչքի ընկնող վարչական դատարանը գործի վարույթ ընդունելու վրա ծախսում է 2 աշխատանքային օր, ինչն իր հերթին կասկածների տեղիք է տալիս: Ինչևէ: Առաջին դատական նիստը նշանակված է ապրիլի 27-ին: Տեղեկություններ կան, որ դատավորի ակտիվ մասնակցությամբ հայցվորները պատրաստվում են անվերջ ձգձգել հայցի քննումը: Իսկ որտեղի՞ց է սկսվել այս պատմությունը: Բանն այն է, որ, ըստ շրջանառվող տեղեկությունների, քաղաքապետ Հայկ Մարությանի կողմից Վիկտոր Մնացականյանին աշխատանքից ազատելը կապված էր նրա՝ նախկինների հետ կապերով և դրա արդյունքում ի նպաստ նախկինների մի քանի տասնյակի հասնող որոշումներով: Հարցը որոշվել է լուծել առանց աղմուկի, և քաղաքապետ Մարությանը Կենտրոն վ/շ ղեկավար է նշանակել իր մանկության ընկեր Ավետ Պողոսյանին, որին անվերապահ վստահում է:

Նոր ղեկավարը շատ կոշտ կադրային քաղաքականություն է իրականացրել, կարելի է ասել՝ կադրային ջարդ է սկսել, որի արդյունքում փոխվել է 7 բաժնի պետ, իսկ մոտ 30 աշխատակից հեռացվել է աշխատանքից: Կենտրոն վ/շ-ում մեր աղբյուրները հայտնում են, որ, ըստ էության, քաղաքական հետապնդում է իրականացվում բոլոր այն աշխատակիցների նկատմամբ, որոնք այս կամ այն կերպ պահպանում են կապը նախկին պաշտոնյաների հետ, ինչպես նաև անհանդուրժողականություն է դրսևորվում Նիկոլ Փաշինյանի և քաղաքապետ Հայկ Մարությանի նկատմամբ քննադատաբար արտահայտվողների նկատմամբ, անցանկալիների համար ստեղծվում են պայմաններ, որպեսզի նրանք իրենց կամքով դուրս գան աշխատանքից: Այդպիսի դեպքերը տասնյակ են: Հարց կառաջանա. իսկ ինչո՞ւ է այդքան հանդուրժող Կենտրոն վ/շ քաղաքաշինության և հողօգտագործման բաժնի պետ Մանուել Մարգարյանի նկատմամբ, որը նույնպես աջ ու ձախ քննադատում է իշխանություններին:

Բանն այն է, որ Մանուել Մարգարյանը ՔՊ անդամ է, անդամագրվել է 2018-ի հեղափոխությունից հետո և վայելում է ՔՊ «հակաքաղաքապետական» մի խմբի աջակցությունը: Ըստ մեր աղբյուրների, ժամանակի ընթացքում կոնֆլիկտային իրավիճակ է ստեղծվել Մանուել Մարգարյանի և Կենտրոն վ/շ ղեկավարի տեղակալ Արմեն Ազիզյանի միջև: Ազիզյանը փաստացի կոռուպցիոն գործունեության դրվագներ է փաստել Մանուել Մարգարյանի գործունեության մեջ, իր հերթին Մանուել Մարգարյանը, հասկանալով, որ իր գործունեությամբ զբաղվելու են իրավապահները, իր հերթին կոռուպցիոն մեղադրանքներով դիմել է իրավապահ մարմիններին ընդդեմ Արմեն Ազիզյանի: Մեր տեղեկություններով, այս մասով մի քանի քրեական գործեր են քննվում իրավապահ մարմիններում: Պետական համակարգում կարծիք կա, որ սա շատ տիպական վիճակ է՝ հասկանալու համար, թե ինչ է կատարվում իշխանության և իշխող ՔՊ կուսակցության կուլիսներում:

Փաստացի, կան մարդիկ, ում համար կուսակցական տոմսը կամ պաշտոնը անօրինական գործունեությամբ, այդ թվում՝ կոռուպցիայով զբաղվելու քարտբլանշ է: Ի դեպ, Արմեն Ազիզյանին վերաբերող քննվող գործերի մասին մամուլն արդեն գրել է: Առաջիկայում կանդրադառնանք Մանուել Մարգարյանին առնչվող քրեական գործին, որը բավականին հետաքրքիր նյութ է պարունակում նորահայտ կուսակցականների գործունեության վերաբերյալ և ցույց է տալիս, թե իրականում ինչպես են, ծածկվելով կուսակցական-հեղափոխական անձրևանոցով, լուծում անձնական խնդիրներ»,-գրում է թերթը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: