Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Միրզոյանն ու Կալասը Դուբլինում քննարկել են Հայաստան-ԵՄ գործընկերության զարգացման հարցեր Կառավարությունն առաջարկում է քրեական պատասխանատվություն սահմանել պոռնկությամբ զբաղվող երեխայի ծառայությունից օգտվելու համար ՖԻՖԱ-ն ղեկավարում է մի մարդ, ով թույլ է տվել իրեն կուրացնեն Մարտին Լյութեր Քինգի ձեռագիրը աճուրդի կհանվի Christie's աճուրդի տանը Մինչև տարեվերջ կավարտվի 300 դպրոցի և 500 մանկապարտեզի շինարարությունը. 6,9 մլրդ դրամի լրացուցիչ հատկացում Զելենսկին և Ալիևը բանակցություններ են վարել Դուբլինում Ազգային արխիվի Արարատի մասնաճյուղի պայմանները կբարելավվեն Անցած գիշեր Հորմուզի նեղուցում երկու լցանավ է պայթել Ուսման Նուրմագոմեդովը Աբու Դաբիում ձերբակալվել է Nvidia-ի տնօրենների խորհուրդը քննարկում է Ջենսեն Հուանգի պաշտոնանկության հարցը. WSJ Կաղնեփայտե տարաների ձեռքբերման համար աջակցություն կտրամադրվի լիզինգի պետական ծրագրով Բոլորը բարձր լռում էին, երբ մեզ համերաշխորեն սպանում էին. Ալեն Սիմոնյանը՝ ՀԱՊԿ-ում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու մասին

Միրզոյանն ու Կալասը Դուբլինում քննարկել են Հայաստան-ԵՄ գործընկերության զարգացման հարցերԱՄՆ բանակի զինծառայողը նկատողություն է արել ԱՄՆ պաշտպանության նախարարին (տեսանյութ)Կառավարությունն առաջարկում է քրեական պատասխանատվություն սահմանել պոռնկությամբ զբաղվող երեխայի ծառայությունից օգտվելու համարՖԻՖԱ-ն ղեկավարում է մի մարդ, ով թույլ է տվել իրեն կուրացնեն Մարտին Լյութեր Քինգի ձեռագիրը աճուրդի կհանվի Christie's աճուրդի տանըՄինչև տարեվերջ կավարտվի 300 դպրոցի և 500 մանկապարտեզի շինարարությունը. 6,9 մլրդ դրամի լրացուցիչ հատկացումԶելենսկին և Ալիևը բանակցություններ են վարել ԴուբլինումԱզգային արխիվի Արարատի մասնաճյուղի պայմանները կբարելավվենԱնցած գիշեր Հորմուզի նեղուցում երկու լցանավ է պայթելՈւսման Նուրմագոմեդովը Աբու Դաբիում ձերբակալվել էNvidia-ի տնօրենների խորհուրդը քննարկում է Ջենսեն Հուանգի պաշտոնանկության հարցը. WSJԿաղնեփայտե տարաների ձեռքբերման համար աջակցություն կտրամադրվի լիզինգի պետական ծրագրովԲոլորը բարձր լռում էին, երբ մեզ համերաշխորեն սպանում էին. Ալեն Սիմոնյանը՝ ՀԱՊԿ-ում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու մասինԵՄ-ն Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կսահմանիCOP31 համաժողովի շրջանակում հանդիպել են Թուրքիայի և Իրանի նախագահներըՀամայնքային ոստիկանությանը կազատեն անհարկի ծանրաբեռնվածությունիցԱյս երկու կազմակերպություններին անդամակցելը անհամատեղելի էՄինչև 28 տարեկան՝ դիաբետով բուժառուների համար ձեռք կբերվի նոր սերնդի ինսուլինԵրևանի մաքսային և լոգիստիկ կենտրոնի կառուցման համար ՀՀ-ին 45 մլն եվրո կհատկացվիՇատ դրական հանդիպում ունեցանք Էրդողանի հետ. ՓաշինյանԺամանակավորապես կդադարեցվի «Հաղթանակ» կամրջի երթևեկությունըԱռաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՈրոշ դրվագներով անհամաձայնություն ունեմ. Սոնա Ղազարյանը՝ Արմեն Գրիգորյանի հոդվածի մասինTRIPP ընկերության ստեղծման համար անհրաժեշտ օրենսդրական փոփոխությունների փաթեթն ընդունվեց երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբԱրքայազն Ջորջի ստեղծած նկարը տեղ է գտել Country Life ամսագրի հատուկ համարումԿձևավորվի անշարժ գույքի հասցեների պաշտոնական էլեկտրոնային տեղեկատվական բազաԱդրբեջանի և Թուրքիայի միջև եղբայրությունը հավերժ է. Յըլմազ2027 թվականի հունվարի 2-ից սիգի ձկնկիթի՝ 6 ամսով արտահանման արգելք կսահմանվիՄանչեսթեր Յունայթեդի խնդիրները թիմին ուղեկցում են նաև խաղադաշտից դուրսԶանգվածային ծեծկռտուք Աբու ԴաբիումԲալիստիկ հրթիռներ են արտադրվում լեռներում և գետնի տակ գտնվող օբյեկտներումԳվարդիոլան կարող է նշանակվել ԱՄՆ ազգային հավաքականի գլխավոր մարզիչԱյդ միավորումը միայն արագացնելու է նրանց տապալումըՉինաստանը հերքել է լրտեսության մասին ԱՄՆ-ի մեղադրանքներըԿլիմայական փոփոխություններն արագանում ենԴոնովան Փարիզյանը իմ և գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանի դիտակետում էԻսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը կարող է փոխարինել Ֆլորենտինո Պերեսին Ռեալի նախագահի պաշտոնումՀայաստանի բռնցքամարտի տղամարդկանց հավաքականն ուսումնամարզական հավաք է անցկացնում Ուզբեկստանում173 մլն դրամի աջակցություն` Արենի տեսակի խաղողի մթերմանն օժանդակած ընկերությանըՀայաստանի և Ռուսաստանի արդարադատության նախարարները քննարկել են մի շարք հարցերԳազանջատում` Նոր Հաճնում և Նոր Գեղի բնակավայրում Մարդու մահը քաղաքական շահարկման առարկա մի՛ սարքեք. Տարոն Չախոյանը՝ Արսեն Գևորգյանի մասինՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստ 12.11.2026 (տեսանյութ)Խցանում առաջացնող իրավախախտումների մասով Ոստիկանությունը էականորեն խստացրել է վարչարարությունը. ՆԳՆ խոսնակՎենսը դիտարկում է Իրանի ուժային կառույցների հետ ուղղակի բանակցություններ անցկացնելու հնարավորությունը. Wall Street JournalՄաշտոցի պողոտայի որոշ հատվածներում կարգելվի կանգառըԿանադան կարգելի ռուս և բելառուս մարզիկների մուտքը երկիրՆաիրիի համայնքային ոստիկանները ավտոմեքենայից գողության դեպքեր են բացահայտել (տեսանյութ)Այն դիրքորոշումը, որ ՀԱՊԿ-ն ունի տարածաշրջանային պետությունների նկատմամբ, անընդունելի էՄատենադարանի հարակից տարածքը ավտոկայանատեղիի չի վերածվի
Հայաստան

Ապրանքները շարունակելու են թանկանալ. եթե այս իշխանությունը շարունակի մնալ

 

Կենտրոնական բանկը նշում է, որ Հայաստանում գնաճն ավելանալու է, հետևաբար, ՀՀ բնակչության կենսամակարդակն ընկնելու է: Ապրանքները շարունակելու են թանկանալ, իսկ ԿԲ-ի կանխատեսումներից երևում է, որ գոնե կարճաժամկետ կտրվածքով գնաճը 5,3 տոկոսի սահմաններում է լինելու, բայց հետագայում, ինչ-որ անհասկանալի լավատեսական կանխատեսումներով պայմանավորված՝ կարծում են, որ գնաճը կվերադառնա 4 տոկոսի սահման, այսինքն՝ այն սահման, որը նրանք օրենքով պետք է պահեն:

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ ԳՄ անդամ, գյուղատնտեսության նախկին նախարար Արթուր Խաչատրյանը՝ խոսելով ԿԲ-ի «Գնաճի հաշվետվություն (Դրամավարկային քաղաքականության ծրագիր առաջին եռամսյակ 2021թ. Դրամավարկային քաղաքականության 2020թ. IV եռամսյակի ծրագրի կատարման հաշվետվության մասին, ըստ որի, Հայաստանում պահպանվում է գնաճային սպասումների զգալի ավելացումը: «Բայց, եթե սցենարները նայենք, ապա նրանց կիրառած «հովհարային գծանկարով» մինչև 8 տոկոս գնաճ կարող է լինել: Նրանք, սա հիմնավորում են դոլարի արժևորմամբ և համավարակով պայմանավորված համաշխարհային միտումներով, բայց ես կարծում եմ, որ տեղի ունեցողը նաև այլ բացատրություն ունի: Ըստ պաշտոնական թվերի՝ մենք ունենք տնտեսական ակտիվության ցուցանիշի անկում 6,7 տոկոսի չափով և ունենք արտաքին առևտրաշրջանառության նվազում, ներմուծումը նվազել է շուրջ 13,6 տոկոսով: Սա նշանակում է, որ Հայաստանում ապրանքն ավելի քիչ է արտադրվում, քան նախորդ տարիներին և Հայաստան ավելի քիչ ապրանք է ներմուծվում, քան նախորդ տարիներին: Ստացվում է, որ մենք նաև ունենք ապրանքային դեֆիցիտ և դեֆիցիտով պայմանավորված գնաճ»,-ներկայացրեց Խաչատրյանը: Դիտարկմանը, թե էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հայտարարել էր, որ Հայաստանի տնտեսությունը համարյա վերականգնվել է, Խաչատրյանն արձագանքեց՝ այս հայտարարությունն իրականության հետ որևէ ընդհանրություն չունի: «Անգամ նրա բերած մաթեմատիկական հաշվարկն է անլուրջ: Իսկ լավատեսական հիմնավորումներ անելիս, թե երկնիշ տնտեսական աճ է լինելու՝ նա հաշվի չի առնում, որ իր մենք աղետալի պարտություն ենք կրել և մինչ օրս առկա է կորոնավիրուս: Երկու կարևոր հարցերը հաշվի չառնելով՝ ինչպե՞ս է նա կարողանում տնտեսական աճ կանխատեսել»: Հարցին, թե արդյո՞ք էկոնոմիկայի նախարարն ու Կենտրոնական բանկը չեն քննարկել այս հարցերը, որ հիմա ականատես ենք լինում երկու հակասական հայտարարությունների՝ վերջինս պատասխանեց, որ ԿԲ-ի կանխատեսումները տնտեսական աճի հետ կապված շուրջ 7 անգամ տարբերվում է Քերոբյանի լավատեսական կանխատեսումներից: «Ինձ ավելի շատ հետաքրքրում է, թե էկոնոմիկայի և Ֆինասների նախարարները, փոխվարչապետը միասին այս հարցը քննարկում են, թե ոչ, քանի որ անցած տարի դեկտեմբերին Քերոբյանն առաջարկել էր տնտեսական զարգացման իր մոտեցումը պետական ներդրումների հետ կապված, դրան դեմ էին քվեարկել ֆինանսների նախարարը, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը: Այսինքն, Կառավարությունում նրանք անգամ միմյանց հետ կարևոր հարցեր չեն քննարկում կամ ընդհանուր մոտեցում չունեն, ուր մնաց էկոնոմիկայի նախարարն ու Կենտրոնական բանկն այս հարցում համաձայնեն»: Խոսելով գնաճի ֆոնին հասարակության վիճակի մասին՝ Խաչատրյանը նշեց, որ 5 տոկոս սղաճի ֆոնի վրա, գոնե պաշտոնական տվյալներով, աշխատավարձերի բարձրացումը կազմել է 0,8 տոկոս, ինչը չի կարող չհանգեցնել կենսամակարդակի վատթարացման:

«Եթե այս իշխանությունը շարունակի մնալ, եթե այս հանցավոր քաղաքական խմբակը շարունակի իշխել Հայաստանը և տնտեսական քաղաքականության մեջ փոփոխություն չտեսնենք, ապա մենք կունենանք բավականին ծանր տնտեսական իրավիճակ, մարդկանց բարեկեցությունն էապես կնվազի և նրանք, ովքեր ասում էին՝ թող հացը դառնա 1000 դրամ, բայց Փաշինյանը շարունակի վարչապետ մնալ, իրենց նպատակն իրականացված կտեսնեն»: «Այս Կառավարությունն իր վարչապետի գլխավորությամբ ասում էր, որ Հայաստանն ագրարային պետությունից պետք է դարձնենք զարգացած արդյունաբերական երկիր, ոչնչացրեց գյուղատնտեսության նախարարությունը, միավորեց այն Էկոնոմիկայի նախարարությանը։ Այսօր հույսն էլի դրել է գյուղատնտեսության վրա: Կարծում եմ՝ իշխանականներին սա պետք է հուշի, որ նրանք հերթական սխալն էին գործել»,-նշեց նա:

Արթուր Խաչատրյանը շեշտեց, որ այս իշխանությունը տնտեսական զարգացման հեռանկարը կապում է Թուրքիայի և Ադրբեջանի հետ, որի ապացույցն է վերջին շրջանում վարչապետի, Տավուշի մարզպետի, ԱԽ քարտուղարի հայտարարությունները: «Օրվա իշխանությունը թուրքական օրակարգն է առաջ տանում՝ ենթակառուցվածքային ձախողված ծրագրերը գովազդելով: Ինչպե՞ս կարող էր թուրքը, ով 6 ամիս առաջ մեր դեմ կռվում էր Արցախում, այսօր օգնի, որ զարգանանք: Ի՞նչ է, 6 ամիս առաջ թշնամի էին, հիմա դարձան բարեկամ»: