Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Նորավանի խաչմերուկից մինչև Կապան ճանապարհը կցորդով տրանսպորտային միջոցների համար փակ է․ որոշ ճանապարհներին մերկասառույց է Պատրաստ եմ Մեսսիին առաջարկել ցանկացած գումար և ցմшհ պայմանագիր. «Ալ-Իթիհադի» նախագահ Հայաստանի ազգային հավաքականի դարպասապահ Օգնյեն Չանչարևիչը վերադարձել է Սերբիա Եթե եվրոպական երկրի ինքնիշխանությունը տուժի՝ հետևանքներն աննախադեպ կլինեն․ Մակրոնը Գրենլանդիայի մասին Երուսաղեմի դատարանը մերժել է Հայկական թաղամասի շուրջ դատական ​​հայցերը միավորելու միջնորդությունը․ Horizon Weekly «Բարսելոնան» պաշտոնապես հայտարարել է Ժոաու Կանսելուի վերադարձի մասին Ծափաթաղում 3-ամյա Տիգրանին կյանքից զրկելու գործով երեխայի հոր կալանքի ժամկետը երկարացվել է ԱՄՆ-ը զորքերը դուրս է բերում Մերձավոր Արևելքի իր հիմնական բազաներից. Reuters Ադրբեջանական գերությունից ազատ արձակված Վագիֆ Խաչատրյանը տեղափոխվում է Նորք-Մարաշ սրտաբանական կենտրոն Իրանը չունի ԱՄՆ-ի և Իսրայելի հшրվածներից վնաuված միջnւկային օբյեկտները վերականգնելու ծրագրեր. Արաղչի Մարմարաշեն գյուղում 14 տրանսպորտային միջոց է բախվել «ԱՐՄՊԵՏՐՈԼ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում արձանագրվել է հերթական թերլիցքավորման դեպքը. կասեցվել է հեղուկացված գազի վաճառքը

Նորավանի խաչմերուկից մինչև Կապան ճանապարհը կցորդով տրանսպորտային միջոցների համար փակ է․ որոշ ճանապարհներին մերկասառույց էՊատրաստ եմ Մեսսիին առաջարկել ցանկացած գումար և ցմшհ պայմանագիր. «Ալ-Իթիհադի» նախագահՀայաստանի ազգային հավաքականի դարպասապահ Օգնյեն Չանչարևիչը վերադարձել է ՍերբիաՀիշե՛ք, թե ինչ արեցինք մենք ձեր բազայի հետ․ Ալի Շամխանին՝ ԹրամփինԵթե եվրոպական երկրի ինքնիշխանությունը տուժի՝ հետևանքներն աննախադեպ կլինեն․ Մակրոնը Գրենլանդիայի մասինՀակաբիոտիկների ագրեսիվ օգտագործումը կարող է տրամադրության խանգարումներ և տագնապ հարուցել. Molecular PsychiatryԵրուսաղեմի դատարանը մերժել է Հայկական թաղամասի շուրջ դատական ​​հայցերը միավորելու միջնորդությունը․ Horizon Weekly«Բարսելոնան» պաշտոնապես հայտարարել է Ժոաու Կանսելուի վերադարձի մասինԻ՞նչ է հայտնի այսօր Սիրիային հանձնված վարձկանների մասինԾափաթաղում 3-ամյա Տիգրանին կյանքից զրկելու գործով երեխայի հոր կալանքի ժամկետը երկարացվել էԿուրսկում մուրճով դպրոց ներխուժած դեռահասը դատապարտվել է ութ տարվա ազատազրկմանԱՄՆ-ը զորքերը դուրս է բերում Մերձավոր Արևելքի իր հիմնական բազաներից. ReutersԱդրբեջանական գերությունից ազատ արձակված Վագիֆ Խաչատրյանը տեղափոխվում է Նորք-Մարաշ սրտաբանական կենտրոնԻրանը չունի ԱՄՆ-ի և Իսրայելի հшրվածներից վնաuված միջnւկային օբյեկտները վերականգնելու ծրագրեր. ԱրաղչիՄարմարաշեն գյուղում 14 տրանսպորտային միջոց է բախվել«ԱՐՄՊԵՏՐՈԼ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում արձանագրվել է հերթական թերլիցքավորման դեպքը. կասեցվել է հեղուկացված գազի վաճառքըՎատնված գումարներ, անարդյունք նախագծեր՝ Սևանա լճի փրկության համար. Hetq.amԼինդա Էուլջեքջյանը հայտնել է, որ ամուսնու ազատ արձակման մասին իմացել է նույն օրըՈստիկանները հայտնաբերել են Ամանորի գիշերը կրшկոցներ արձակած անձանց (տեսանյութ)ՀՀ ՄԻՊ-ը խոսել է նախընտրական քարոզչության և ընտրությունների ժամանակ ատելության խոսքի տարածման վտանգավոր միտումներիցՄիայն Դանիան և Գրենլանդիան են որոշում իրենց ապագան«Հիմա փորձում եմ տոմս գնել՝ Հայաստան մեկնելու համար». Վիգեն Էուլջեքչյանի կինը՝ ամուսնու ազատ արձակման մասին4 գերու դիմաց Հայաստանը փոխանցել է 44-օրյա պատերազմի ժամանակ գերեվարված 2 սիրիացի վարձկաններիԵրևանում՝ Աբովյան փողոցում, հնչել է կրակոց. կան վիրավորներԻսրայելի թիվ 1 ինքնաթիռը լքել է երկիրը՝ Իրանի հետ հնարավոր սրացման պատճառով․ The Times of IsraelԱրտոնություններ՝ ընտանեկան բռնության ենթարկված անձանց համարՀայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքովԳործընթացն իրականացվել է որպես Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության գործնական արդյունքԻնչու է հարցաքննության հրավիրվել Տեր Ասողիկ աբեղա Կարապետյանը«Իմացել ենք լուրը, շատ ուրախ ենք». Վագիֆ Խաչատրյանի դուստրը անհամբեր սպասում է գերությունից ազատ արձակված հորըՉորս հայ գերրիներ են վերադարձել ՀայաստանԵրևանում 14-ամյա տղան 15-ամյա աղջկա կամքին hակառակ, uեռшկան բնույթի գործողություններ է կատարել նրա նկատմամբԿիանու Ռիվզը 61 տարեկանում դեռ կարող է իսկական ռոմանտիկ լինելԽուլիո Իգլեսիասը մեղադրվում է սեռական ոտնձգության մեջ Թուրքիայում հայտնաբերել են գիտությանը նախկինում անհայտ հին լեզվի ապացույցներNEO մարդանման ռոբոտը սովորում է ինքնուրույն արդուկել հագուստը և սանրել մազերըՄասկը Starlink արբանյակային ծառայությունը Իրանում անվճար է դարձրելԹաիլանդում շինարարական կռունկն ընկել է ուղևորատար գնացքի վրա. կա 22 զnհ, 55 վիրավnրՀանս–Դիտեր Ֆլիկը հաղթել է մարզչական կարիերայի բոլոր եզրափակիչներումՀայաստանն աշխարհաքաղաքական կոնտեքստում վերջին շրջանում մի հարցի պետք էր պատասխաներ, մի հարց է եղել Հայաստանի առջև դրված՝ «Куда вы денетесь?». Արմեն ԳրիգորյանՀայկական շուկայում առաջին անգամ արձանագրվել է շաքարավազի գնի նվազումՊՆ-ն հերքում է քահանաներին դրամական աջակցություն խոստանալու մասին տեղեկությունը«Վեոլիա ջուր» ՓԲԸ-ի վարչական բողոքը մերժվել է Հայ-թուրքական սահմանի «Ալիջանի» սահմանային անցակետում աշխատանքները 90%-ով ավարտված ենՔաղաքական գովազդը Ֆեյսբուքում և Ինստագրամում. ծախսերն աճում ենՅուրաքանչյուր անձի դեպքում շտապօգնության 9-րդ կանչը լինելու է վճարովիՈւկրաինայի նոր պաշտպանության նախարար է նշանակվելԵՄ-ն աջակցում է Հայաստան-Վրաստան էլեկտրահաղորդման միացվածությանըՀնդկաստանի դեսպանատունը խորհուրդ է տվել իր քաղաքացիներին լքել Իրանը 12-րդ դասարանում պետական ավարտական քննություններ են. ԿԳՄՍ
Հայաստան

Զատիկին հաջորդող մեռելոցի օրվա աշխատանքային լինել-չլինելու մասին

Հիսուս Քրիստոսի հրաշափառ Սբ․ Հարության տոնը այս տարի նշում է ապրիլի 4-ին: Տոնի հաջորդ օրը մեռելոց է։

Իրավաբան․net-ին վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնեցին, որ ապրիլի 5-ը աշխատանքային է լինելու։

***

Նշենք, որ Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը կոչվում է նաև Զատիկ, որը նշանակում է զատում, բաժանում, հեռացում մեղքերից և վերադարձ առ Աստված: Զատիկը Հայ Առաքելական Ս. Եկեղեցու 5 տաղավար տոներից մեկն է: Հիսուս Քրիստոսի խաչելությունից և մահից հետո` երեկոյան, բարեպաշտ մարդիկ նրա մարմինը իջեցրին խաչից և դրեցին վիմափոր գերեզմանի մեջ՝ փակելով մեծ քարով: Երեք օր հետո` կիրակի առավոտյան, յուղաբեր կանայք` Մարիամ Մագդաղենացին, Հակոբի մայր Մարիամը և Սողոմեն, գնացին գերեզման՝ անուշաբույր յուղերով օծելու Քրիստոսի մարմինը, սակայն զարմանքով տեսան, որ քարայրի մուտքի քարը հեռացված է, իսկ գերեզմանը` թափուր: Մինչ նրանք տարակուսում էին, երևացին երկու հրեշտակ և ասացին. «Ինչո՞ւ եք ողջին մեռելների մեջ փնտրում: Այստեղ չէ, այլ Հարություն առավ»:

Հարության լուրը կանայք ավետեցին առաքյալներին, որից հետո Հիսուսը երևաց նրանց: Քրիստոսի Հարությունը դարձավ քրիստոնեական վարդապետության և հավատի հիմքը:

«Եթե մեռելների հարություն չկա, ապա և Քրիստոս հարություն չի առել: Եվ եթե Քրիստոս Հարություն չի առել, իզուր է մեր քարոզությունը, իզուր է և ձեր հավատը»:

Ս. Հարության տոնի նախընթաց երեկոյան եկեղեցիներում մատուցվում է Ճրագալույցի Ս. Պատարագ, որով սկսվում են զատկական տոնակատարությունները: Առավոտյան եկեղեցիներում կատարվում է ժամերգություն, Անդաստանի արարողություն, ապա մատուցվում տոնական Ս. Պատարագ: Ս. Հարության տոնին հավատացյալները միմյանց ողջունում են «Քրիստոս Յարեաւ ի մեռելոց» ավետիսով, պատասխանում՝ «Օրհնեալ է Յարութիւնն Քրիստոսի»:

Զատկի տոնին հավատացյալները ձու են ներկում: Ներկված ձուն համարվում է Հարության և նոր կյանքի խորհրդանիշ: Կարմիր գույնը խորհրդանշում է խաչյալ Հիսուսի կենդանարար արյունը, որ թափվեց մարդկության փրկության համար: Ըստ Ս. Գրիգոր Տաթևացու՝ «Միայն Զատկին ենք ձու ներկում, որովհետև ձուն օրինակ է աշխարհի», և ինչպես իմաստուններն են ասում. «Դրսի կեղևը նման է երկնքին, թաղանթը՝ օդին, սպիտակուցը՝ ջրին, դեղնուցն էլ երկիրն է: Իսկ կարմիր գույնը խորհրդանշում է Քրիստոսի արյունը: Եվ մենք կարմիր ձուն մեր ձեռքերի մեջ առնելով` հռչակում ենք մեր փրկությունը»:

Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը Հայ Եկեղեցին նշում է հիսուն օր շարունակ՝ մինչև Հոգեգալստյան տոն (Պենտեկոստե): Այս ընթացքը կոչվում է Հինանց շրջան կամ Հինունք, որը ծագում է «հիսունք» բառից:

Հինանց շրջանի քառասուն օրերը Հարուցյալ Քրիստոսի՝ աշակերտներին երևալու և Աստծո արքայության մասին վկայություններ տալու հիշատակությունն են (Գործք 1:3), իսկ վերջին տասն օրերը նվիրված են Քրիստոսի Համբարձմանը:

Հինանց շրջանը ավարտվում է Հոգեգալստյան տոնով: Համբարձումից տասն օր հետո, ըստ Քրիստոսի խոստման, առաքյալների վրա իջավ Աստծո Ս. Հոգին, և զորացած առաքյալները վկայեցին Քրիստոսին ամբողջ աշխարհով: