Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Միրզոյանն ու Կալասը Դուբլինում քննարկել են Հայաստան-ԵՄ գործընկերության զարգացման հարցեր Կառավարությունն առաջարկում է քրեական պատասխանատվություն սահմանել պոռնկությամբ զբաղվող երեխայի ծառայությունից օգտվելու համար ՖԻՖԱ-ն ղեկավարում է մի մարդ, ով թույլ է տվել իրեն կուրացնեն Մարտին Լյութեր Քինգի ձեռագիրը աճուրդի կհանվի Christie's աճուրդի տանը Մինչև տարեվերջ կավարտվի 300 դպրոցի և 500 մանկապարտեզի շինարարությունը. 6,9 մլրդ դրամի լրացուցիչ հատկացում Զելենսկին և Ալիևը բանակցություններ են վարել Դուբլինում Ազգային արխիվի Արարատի մասնաճյուղի պայմանները կբարելավվեն Անցած գիշեր Հորմուզի նեղուցում երկու լցանավ է պայթել Ուսման Նուրմագոմեդովը Աբու Դաբիում ձերբակալվել է Nvidia-ի տնօրենների խորհուրդը քննարկում է Ջենսեն Հուանգի պաշտոնանկության հարցը. WSJ Կաղնեփայտե տարաների ձեռքբերման համար աջակցություն կտրամադրվի լիզինգի պետական ծրագրով Բոլորը բարձր լռում էին, երբ մեզ համերաշխորեն սպանում էին. Ալեն Սիմոնյանը՝ ՀԱՊԿ-ում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու մասին

Միրզոյանն ու Կալասը Դուբլինում քննարկել են Հայաստան-ԵՄ գործընկերության զարգացման հարցերԱՄՆ բանակի զինծառայողը նկատողություն է արել ԱՄՆ պաշտպանության նախարարին (տեսանյութ)Կառավարությունն առաջարկում է քրեական պատասխանատվություն սահմանել պոռնկությամբ զբաղվող երեխայի ծառայությունից օգտվելու համարՖԻՖԱ-ն ղեկավարում է մի մարդ, ով թույլ է տվել իրեն կուրացնեն Մարտին Լյութեր Քինգի ձեռագիրը աճուրդի կհանվի Christie's աճուրդի տանըՄինչև տարեվերջ կավարտվի 300 դպրոցի և 500 մանկապարտեզի շինարարությունը. 6,9 մլրդ դրամի լրացուցիչ հատկացումԶելենսկին և Ալիևը բանակցություններ են վարել ԴուբլինումԱզգային արխիվի Արարատի մասնաճյուղի պայմանները կբարելավվենԱնցած գիշեր Հորմուզի նեղուցում երկու լցանավ է պայթելՈւսման Նուրմագոմեդովը Աբու Դաբիում ձերբակալվել էNvidia-ի տնօրենների խորհուրդը քննարկում է Ջենսեն Հուանգի պաշտոնանկության հարցը. WSJԿաղնեփայտե տարաների ձեռքբերման համար աջակցություն կտրամադրվի լիզինգի պետական ծրագրովԲոլորը բարձր լռում էին, երբ մեզ համերաշխորեն սպանում էին. Ալեն Սիմոնյանը՝ ՀԱՊԿ-ում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու մասինԵՄ-ն Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կսահմանիCOP31 համաժողովի շրջանակում հանդիպել են Թուրքիայի և Իրանի նախագահներըՀամայնքային ոստիկանությանը կազատեն անհարկի ծանրաբեռնվածությունիցԱյս երկու կազմակերպություններին անդամակցելը անհամատեղելի էՄինչև 28 տարեկան՝ դիաբետով բուժառուների համար ձեռք կբերվի նոր սերնդի ինսուլինԵրևանի մաքսային և լոգիստիկ կենտրոնի կառուցման համար ՀՀ-ին 45 մլն եվրո կհատկացվիՇատ դրական հանդիպում ունեցանք Էրդողանի հետ. ՓաշինյանԺամանակավորապես կդադարեցվի «Հաղթանակ» կամրջի երթևեկությունըԱռաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՈրոշ դրվագներով անհամաձայնություն ունեմ. Սոնա Ղազարյանը՝ Արմեն Գրիգորյանի հոդվածի մասինTRIPP ընկերության ստեղծման համար անհրաժեշտ օրենսդրական փոփոխությունների փաթեթն ընդունվեց երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբԱրքայազն Ջորջի ստեղծած նկարը տեղ է գտել Country Life ամսագրի հատուկ համարումԿձևավորվի անշարժ գույքի հասցեների պաշտոնական էլեկտրոնային տեղեկատվական բազաԱդրբեջանի և Թուրքիայի միջև եղբայրությունը հավերժ է. Յըլմազ2027 թվականի հունվարի 2-ից սիգի ձկնկիթի՝ 6 ամսով արտահանման արգելք կսահմանվիՄանչեսթեր Յունայթեդի խնդիրները թիմին ուղեկցում են նաև խաղադաշտից դուրսԶանգվածային ծեծկռտուք Աբու ԴաբիումԲալիստիկ հրթիռներ են արտադրվում լեռներում և գետնի տակ գտնվող օբյեկտներումԳվարդիոլան կարող է նշանակվել ԱՄՆ ազգային հավաքականի գլխավոր մարզիչԱյդ միավորումը միայն արագացնելու է նրանց տապալումըՉինաստանը հերքել է լրտեսության մասին ԱՄՆ-ի մեղադրանքներըԿլիմայական փոփոխություններն արագանում ենԴոնովան Փարիզյանը իմ և գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանի դիտակետում էԻսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը կարող է փոխարինել Ֆլորենտինո Պերեսին Ռեալի նախագահի պաշտոնումՀայաստանի բռնցքամարտի տղամարդկանց հավաքականն ուսումնամարզական հավաք է անցկացնում Ուզբեկստանում173 մլն դրամի աջակցություն` Արենի տեսակի խաղողի մթերմանն օժանդակած ընկերությանըՀայաստանի և Ռուսաստանի արդարադատության նախարարները քննարկել են մի շարք հարցերԳազանջատում` Նոր Հաճնում և Նոր Գեղի բնակավայրում Մարդու մահը քաղաքական շահարկման առարկա մի՛ սարքեք. Տարոն Չախոյանը՝ Արսեն Գևորգյանի մասինՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստ 12.11.2026 (տեսանյութ)Խցանում առաջացնող իրավախախտումների մասով Ոստիկանությունը էականորեն խստացրել է վարչարարությունը. ՆԳՆ խոսնակՎենսը դիտարկում է Իրանի ուժային կառույցների հետ ուղղակի բանակցություններ անցկացնելու հնարավորությունը. Wall Street JournalՄաշտոցի պողոտայի որոշ հատվածներում կարգելվի կանգառըԿանադան կարգելի ռուս և բելառուս մարզիկների մուտքը երկիրՆաիրիի համայնքային ոստիկանները ավտոմեքենայից գողության դեպքեր են բացահայտել (տեսանյութ)Այն դիրքորոշումը, որ ՀԱՊԿ-ն ունի տարածաշրջանային պետությունների նկատմամբ, անընդունելի էՄատենադարանի հարակից տարածքը ավտոկայանատեղիի չի վերածվի
Հայաստան

ՀՀ-ն ձու արտահանող երկրից դարձել է ձու ներկրող. ի՞նչ փոփոխություններ են եղել ձվի շուկայում վերջին տարիներին. Պարսյան

Հայաստանում «հավի ձվի» ապրանքային շուկայում առավել խոշոր ծավալներ ունեն 4 ընկերություններ՝ «Արաքս թռչնաֆաբրիկա» ՓԲԸ-ն, «Աշտարակ ձու» ՍՊԸ-ն, «Արզնու տոհմային ԹՏԽ» ԲԲԸ-ն և «Լուսակերտ» ՍՊԸ-ն: Այս մասին իր հոդվածում գրել է ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունում 2018 թվականին սպառվել է 726.8 մլն ձու, 2019 թվականին՝ 720.6 մլն ձու, իսկ 2020 թվականին՝ 754.6 մլն ձու: Ձվի սպառումը կտրուկ տատանվում է Սուրբ Զատիկի և Ամանորի նախօրեին, երբ սպառման ծավալներն ավելանում են 5-10 անգամ։ Այդ ժամանակահատվածում հավի ձու արտադրող ընկերությունները նաև ձու են ներկրում, մասնավորապես՝ Ռուսաստանի Դաշնությունից և Բելառուսից։ Նկատի ունենալով տարվա ընթացքում սպառման ծավալների այդպիսի կտրուկ տատանումները և արտահանման բացակայությունը՝ ձու արտադրող ընկերություններն իրենց արտադրական հզորությունները հաշվարկում են ոչ թե նախատոնական օրերի պահանջարկով, այլ միջին օրականով։ Հակառակ դեպքում՝ տարվա մյուս օրերին ձվի գերարտադրություն կլինի։Ձվի արտադրությունը նախնական փուլը ճտի արտադրությունը կամ ձեռքբերումն է, որը պահվում է մինչև 20 շաբաթ: Ստորև ներկայացված են Հայաստանի Հանրապետություն ճտի ներկրման վիճակագրական տվյալները:

 

Ներկայացված աղյուսակից պարզ է դառնում, որ ճտի ներկրման աշխարհագրության մեջ տեղի են ունեցել որոշակի փոփոխություններ: Մասնավորապես, եթե 2018 թվականին ճուտ ավելի շատ ներկրվել է Իրանի Իսլամական Հանրապետությունից, ապա արդեն 2019 թվականին ճտի ներկրման գերակշիռ մասը տեղի է ունեցել Վրաստանից: Հատկանշական է, որ 2000-ականներին Հայաստանն ինքն էր ձու և ճուտ արտահանում դեպի Վրաստան, իսկ այժմ արտահանող երկրից դարձել է ներկրող երկիր։

Հաջորդ կարևոր գործոնը ձվի արտադրության մեջ հավին տրվող կերի բաղադրիչներն են: Հարկ է նշել, որ հավի կերը բաղկացած է ցորենից, եգիպտացորենից, սոյայի և արևածաղկի քուսպից: Հավի կերը հիմնականում ներմուծվում է Ռուսաստանի Դաշնությունից, Վրաստանից և Ուկրաինայից: Ընդ որում, ձու արտադրող խոշոր ընկերությունները ինքնուրույն են ներմուծում հավի կեր, մինչդեռ փոքրերը ձեռք են բերում այն այլ ներմուծողներից: Հետևաբար, կերի համադրությունը տարբեր ընկերությունների մոտ տարբեր է, ինչն էական ազդեցություն է ունենում ձվի ինքնարժեքի վրա:

Անդրադառնալով ձվի շուկայում տիրող վերջին զարգացումներին՝ հարկ է նշել, որ 2021 թվականի մարտի վերջին տասնօրյակում նկատվում է ձվի դեֆիցիտ և գների բարձրացում, մասնավորապես՝ փոքր չափի մեկ ձուն վաճառվում է 75 դրամով, միջինը՝ 86, իսկ մեծ չափի ձուն՝ 100 դրամով:

ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների համաձայն՝ 2021 թվականի հունվար ամսին ձվի գինն աճել է 26.4%-ով՝ 2020 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ: Եթե 2018 թվականին ձվի արժեքը կազմում էր 40 դրամ, 2021 թվականին վերջինիս գինը հասել է միջինում 80 դրամի: Հարկ է նշել, որ ամենացածր գինը ձուն ունեցել է 2019 թվականի հունվար ամսին՝ 30 դրամ: Բացի այդ, պետք է նշել, որ առաջին տեսակի ձուն (փոքր), որը կազմում է ձվի շուկայի մոտ 65%-ը, սովորաբար մտնում է խանութ 58–60 դրամով և վերավաճառվում 68–75 դրամով:

Ձվի արտադրության ոլորտում գործունեություն իրականացնող տնտեսվարող սուբյեկտները ձվի շուկայում առաջացող պակասուրդը և գների շեշտակի բարձրացումը բացատրում են մի քանի գործոններով։

Դրանցից առաջինը, խոշոր տնտեսվարողների անցումն է կենտրոնացված մատակարարման, որի արդյունքում միջնորդ օղակները դուրս են մնացել մատակարարման շղթայից: Վերջիններս մեծ քանակությամբ ձու ձեռք են բերում սուպերմարկետներից, այնուհետև վերավաճառում փոքր խանութներում: Փոքր խանութները, իրենց հերթին, օգտվում են սպառողների շրջանում առաջացած խուճապից և վերահսկողության բացակայությունից: Արդյունքում՝ ձվի շուկայում ստեղծվել է իրավիճակ, երբ սուպերմարկետներն արտադրանքը վաճառում են մեկ գնով, իսկ փոքր խանութները՝ այլ գնով, ինչին էլ գումարվում է սպառողների խուճապը և լրացուցիչ գնումները:

Որպես երկրորդ պատճառ նշվում է հավի կերի և էներգակիրների գների բարձրացմամբ պայմանավորված ձվի թանկացումը, որի պարագայում 2020 թվականի նոյեմբեր ամսից մինչև 2021 թվականի փետրվար ամիս ընկած ժամանակահատվածում ձվի գինը թանկացել է 20%-ով: Հիշեցնենք նաև, որ հիմնականում բիզնեսի համար 2020 թվականի հուլիս 19-ից 6 տոկոսով թանկացավ բնական գազի սակագինը, իսկ 2021 թվականի փետրվարի 1-ից 8 տոկոսով բարձրացավ նաև էլեկտրաէներգիայի սակագինը։ Անշուշտ, դրամի շուրջ 10 տոկոս արժեզրկումը ևս իր ազդեցությունը թողեց ներկրվող կերերի և ճտերի գների վրա։

Պատճառներից երրորդը կորոնավիրուսային համավարակով և 2020 թվականի սեպտեմբերի 27-ից հայտարարված ռազմական դրության հետևանքով սահմանների փակ լինելն է, որի արդյունքում ճտերի ներկրումը սեպտեմբեր ամսից հետաձգվել և իրականացվել է միայն նոյեմբեր ամսին։ Նաև դրանով է պայմանավորված, որ 2021 թվականի հունվարին Հայաստանի Հանրապետությունում արտադրվել է ընտանի թռչունների թարմ կամ պաղեցված միս 714.7 տոննայի չափով, որը նվազել է 2020 թվականի հունվար ամսվա համեմատ 19.9%-ով (2020թ.-ի հունվարին՝ 891.9 տոննա)։

Այնուամենայնիվ, ձվի թանկացման հիմնական պատճառն այն է, որ յուրաքանչյուր տարի գարնանը՝ Սուրբ Զատիկի տոնին ընդառաջ խանութներում և սուպերմարկետներում ստեղծվում է արհեստական իրարանցում ձվի շուրջ, որի շրջանակներում կտրուկ բարձրանում է վերոնշյալ արտադրանքի գինը՝ ապահովելով գերշահույթ տվյալ ոլորտում գործունեություն իրականացնող տնտեսվարող սուբյեկտների համար: