Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Միրզոյանն ու Կալասը Դուբլինում քննարկել են Հայաստան-ԵՄ գործընկերության զարգացման հարցեր Կառավարությունն առաջարկում է քրեական պատասխանատվություն սահմանել պոռնկությամբ զբաղվող երեխայի ծառայությունից օգտվելու համար ՖԻՖԱ-ն ղեկավարում է մի մարդ, ով թույլ է տվել իրեն կուրացնեն Մարտին Լյութեր Քինգի ձեռագիրը աճուրդի կհանվի Christie's աճուրդի տանը Մինչև տարեվերջ կավարտվի 300 դպրոցի և 500 մանկապարտեզի շինարարությունը. 6,9 մլրդ դրամի լրացուցիչ հատկացում Զելենսկին և Ալիևը բանակցություններ են վարել Դուբլինում Ազգային արխիվի Արարատի մասնաճյուղի պայմանները կբարելավվեն Անցած գիշեր Հորմուզի նեղուցում երկու լցանավ է պայթել Ուսման Նուրմագոմեդովը Աբու Դաբիում ձերբակալվել է Nvidia-ի տնօրենների խորհուրդը քննարկում է Ջենսեն Հուանգի պաշտոնանկության հարցը. WSJ Կաղնեփայտե տարաների ձեռքբերման համար աջակցություն կտրամադրվի լիզինգի պետական ծրագրով Բոլորը բարձր լռում էին, երբ մեզ համերաշխորեն սպանում էին. Ալեն Սիմոնյանը՝ ՀԱՊԿ-ում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու մասին

Միրզոյանն ու Կալասը Դուբլինում քննարկել են Հայաստան-ԵՄ գործընկերության զարգացման հարցերԱՄՆ բանակի զինծառայողը նկատողություն է արել ԱՄՆ պաշտպանության նախարարին (տեսանյութ)Կառավարությունն առաջարկում է քրեական պատասխանատվություն սահմանել պոռնկությամբ զբաղվող երեխայի ծառայությունից օգտվելու համարՖԻՖԱ-ն ղեկավարում է մի մարդ, ով թույլ է տվել իրեն կուրացնեն Մարտին Լյութեր Քինգի ձեռագիրը աճուրդի կհանվի Christie's աճուրդի տանըՄինչև տարեվերջ կավարտվի 300 դպրոցի և 500 մանկապարտեզի շինարարությունը. 6,9 մլրդ դրամի լրացուցիչ հատկացումԶելենսկին և Ալիևը բանակցություններ են վարել ԴուբլինումԱզգային արխիվի Արարատի մասնաճյուղի պայմանները կբարելավվենԱնցած գիշեր Հորմուզի նեղուցում երկու լցանավ է պայթելՈւսման Նուրմագոմեդովը Աբու Դաբիում ձերբակալվել էNvidia-ի տնօրենների խորհուրդը քննարկում է Ջենսեն Հուանգի պաշտոնանկության հարցը. WSJԿաղնեփայտե տարաների ձեռքբերման համար աջակցություն կտրամադրվի լիզինգի պետական ծրագրովԲոլորը բարձր լռում էին, երբ մեզ համերաշխորեն սպանում էին. Ալեն Սիմոնյանը՝ ՀԱՊԿ-ում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու մասինԵՄ-ն Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կսահմանիCOP31 համաժողովի շրջանակում հանդիպել են Թուրքիայի և Իրանի նախագահներըՀամայնքային ոստիկանությանը կազատեն անհարկի ծանրաբեռնվածությունիցԱյս երկու կազմակերպություններին անդամակցելը անհամատեղելի էՄինչև 28 տարեկան՝ դիաբետով բուժառուների համար ձեռք կբերվի նոր սերնդի ինսուլինԵրևանի մաքսային և լոգիստիկ կենտրոնի կառուցման համար ՀՀ-ին 45 մլն եվրո կհատկացվիՇատ դրական հանդիպում ունեցանք Էրդողանի հետ. ՓաշինյանԺամանակավորապես կդադարեցվի «Հաղթանակ» կամրջի երթևեկությունըԱռաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՈրոշ դրվագներով անհամաձայնություն ունեմ. Սոնա Ղազարյանը՝ Արմեն Գրիգորյանի հոդվածի մասինTRIPP ընկերության ստեղծման համար անհրաժեշտ օրենսդրական փոփոխությունների փաթեթն ընդունվեց երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբԱրքայազն Ջորջի ստեղծած նկարը տեղ է գտել Country Life ամսագրի հատուկ համարումԿձևավորվի անշարժ գույքի հասցեների պաշտոնական էլեկտրոնային տեղեկատվական բազաԱդրբեջանի և Թուրքիայի միջև եղբայրությունը հավերժ է. Յըլմազ2027 թվականի հունվարի 2-ից սիգի ձկնկիթի՝ 6 ամսով արտահանման արգելք կսահմանվիՄանչեսթեր Յունայթեդի խնդիրները թիմին ուղեկցում են նաև խաղադաշտից դուրսԶանգվածային ծեծկռտուք Աբու ԴաբիումԲալիստիկ հրթիռներ են արտադրվում լեռներում և գետնի տակ գտնվող օբյեկտներումԳվարդիոլան կարող է նշանակվել ԱՄՆ ազգային հավաքականի գլխավոր մարզիչԱյդ միավորումը միայն արագացնելու է նրանց տապալումըՉինաստանը հերքել է լրտեսության մասին ԱՄՆ-ի մեղադրանքներըԿլիմայական փոփոխություններն արագանում ենԴոնովան Փարիզյանը իմ և գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանի դիտակետում էԻսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը կարող է փոխարինել Ֆլորենտինո Պերեսին Ռեալի նախագահի պաշտոնումՀայաստանի բռնցքամարտի տղամարդկանց հավաքականն ուսումնամարզական հավաք է անցկացնում Ուզբեկստանում173 մլն դրամի աջակցություն` Արենի տեսակի խաղողի մթերմանն օժանդակած ընկերությանըՀայաստանի և Ռուսաստանի արդարադատության նախարարները քննարկել են մի շարք հարցերԳազանջատում` Նոր Հաճնում և Նոր Գեղի բնակավայրում Մարդու մահը քաղաքական շահարկման առարկա մի՛ սարքեք. Տարոն Չախոյանը՝ Արսեն Գևորգյանի մասինՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստ 12.11.2026 (տեսանյութ)Խցանում առաջացնող իրավախախտումների մասով Ոստիկանությունը էականորեն խստացրել է վարչարարությունը. ՆԳՆ խոսնակՎենսը դիտարկում է Իրանի ուժային կառույցների հետ ուղղակի բանակցություններ անցկացնելու հնարավորությունը. Wall Street JournalՄաշտոցի պողոտայի որոշ հատվածներում կարգելվի կանգառըԿանադան կարգելի ռուս և բելառուս մարզիկների մուտքը երկիրՆաիրիի համայնքային ոստիկանները ավտոմեքենայից գողության դեպքեր են բացահայտել (տեսանյութ)Այն դիրքորոշումը, որ ՀԱՊԿ-ն ունի տարածաշրջանային պետությունների նկատմամբ, անընդունելի էՄատենադարանի հարակից տարածքը ավտոկայանատեղիի չի վերածվի
Հայաստան

Սկզբում մտածում են քանդելու մասին, իսկ հետո նոր սարքելու. Որտե՞ղ են երաշխիքները, որ ակադեմիական քաղաք կկառուցվի

Առաջին հայացքից ակադեմիական քաղաքի գաղափարը հետաքրքիր է, բայց Հայաստանի պարագայում ուղղակի ծիծաղելի է։ «Փաստինֆո»-ի հետ զրույցի ժամանակ այս մասին ասաց Գիտությունների ազգային ակադեմիայի գիտակրթական միջազգային կենտրոնի դեկան, կրթության ոլորտի փորձագետ Ատոմ Մխիթարյանը՝ անդրադառնալով վարչապետի հայտարարությանը։

Նշենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Արմավիրի մարզ կատարած այցի ժամանակ ասել է, որ գաղափար ունեն Երևանի բուհերի շենքերը վաճառել և ստացված գումարով Երևանից դուրս ակադեմիական քաղաք կառուցել։

Փորձագետը նկատեց՝ հայտարարում են, որ անհրաժեշտ է Երևանում համալսարանների շենքերը վաճառել և դրանից հետո մտածել այդ ակադեմիական քաղաքի կառուցման մասին, իսկ որտե՞ղ են երաշխիքները, որ նման քաղաք կկառուցվի։ Ակադեմիական քաղաքներ կան ամբողջ աշխարհում, որտեղ հավաքվում են գիտնականներ, դասախոսներ, ուսանողներ։ Այնտեղ ապահովվում է ակադեմիական այն միջավայրը, որտեղ հնարավոր է ավելի մեծ արդյունքներ գրանցել։ Ատոմ Մխիթարյանի խոսքով գաղափարը շատ դրական է, բայց Հայաստանի պարագայում դա անիրականանալի է, քանի որ մեծ ներդրումներ է պահանջում.

«Նույնիսկ այն շենքերը, որոնք պետք է վաճառվեն, դրանց գումարը չի բավականացնի, որպեսզի այդպիսի մեծ կամպուս ունենանք Հայաստանում, թեկուզ մեկ հատ։ Այսինքն` սա առանց գնահատելու հայտարարություն է և պետք է մանրամասն մշակվի, ռազմավարական ծրագրի վերածվի, բյուջետավորվի և հետո նոր իրականություն դառնա։ Դրա համար տասնյակ տարիներ են անհրաժեշտ»,-նշեց Ատոմ Մխիթարյանը։

Նրա խոսքով արտահերթ ընտրություններն են մոտենում և բուհերում կենտրոնացած մտավորականության, գիտական հասարակության ձայները շահելու համար է նման հայտարարություն արվում, բայց Ատոմ Մխիթարյանը վստահ է՝ մտավորականությունն այդ խայծը կուլ չի տա։

«Նաև կարևոր է, թե գաղափարն ով է ասում։ Եթե այնպիսի մարդ է ասում, որն այդ ամեն ինչի մեջով անցել է և պատկերացնում է դրա կարևորությունը, սա մի բան է, իսկ եթե դա ասում է մարդ, որը բարձրագույն կրթություն չունի, սա լրիվ այլ բան է՚,-ասաց փորձագետը։
Ատոմ Մխիթարյանը վարչապետին և նման ծրագրի շուրջ մտածողներին առաջարկում են առանց բուհերը քանդելու կամ կազմաքանդելու սկսել այդ ակադեմիական քաղաքի շինարարությունը և կազմավորումը.

«Այն ժամանակ, երբ կունենանք այդ քաղաքն իր ենթակառուցվածքներով և մնացած հնարավորություններով, պետք է պայմաններ ստեղծեն, որ այն դասախոսները, որոնք կցանկանան աշխատել այդ միջավայրում տեղափոխվեն։ Ոչ թե սա քանդեն, որ հետո սարքեն։ Այս կառավարության ձեռագիրն է՝ սկզբում մտածում են քանդելու մասին, իսկ հետո նոր սարքելու»,-նշեց փորձագետը։

Վերջինս ընդգծեց՝ գաղափարը լավն է, սակայն եթե լավ գաղափարն ասում է այնպիսի մարդ, որը վարկաբեկված է, գաղափարը նույնպես վարկաբեկվելու է ու չկարողանան այդ նույն բանն իրականացնել. «Ավելի լավ է ձեռնպահ մնալ նման բաներից և չխոսեն այն մարդիկ, որոնք դրանից գաղափար չունեն»,-եզրափակեց Ատոմ Մխիթարյանը։