Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են Միրզոյանն ու Կալասը Դուբլինում քննարկել են Հայաստան-ԵՄ գործընկերության զարգացման հարցեր Երևանի և 7 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն Կառավարությունն առաջարկում է քրեական պատասխանատվություն սահմանել պոռնկությամբ զբաղվող երեխայի ծառայությունից օգտվելու համար ՖԻՖԱ-ն ղեկավարում է մի մարդ, ով թույլ է տվել իրեն կուրացնեն Մարտին Լյութեր Քինգի ձեռագիրը աճուրդի կհանվի Christie's աճուրդի տանը Մինչև տարեվերջ կավարտվի 300 դպրոցի և 500 մանկապարտեզի շինարարությունը. 6,9 մլրդ դրամի լրացուցիչ հատկացում Զելենսկին և Ալիևը բանակցություններ են վարել Դուբլինում Ազգային արխիվի Արարատի մասնաճյուղի պայմանները կբարելավվեն Անցած գիշեր Հորմուզի նեղուցում երկու լցանավ է պայթել Ուսման Նուրմագոմեդովը Աբու Դաբիում ձերբակալվել է Nvidia-ի տնօրենների խորհուրդը քննարկում է Ջենսեն Հուանգի պաշտոնանկության հարցը. WSJ

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՄիրզոյանն ու Կալասը Դուբլինում քննարկել են Հայաստան-ԵՄ գործընկերության զարգացման հարցերԵրևանի և 7 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինենԱՄՆ բանակի զինծառայողը նկատողություն է արել ԱՄՆ պաշտպանության նախարարին (տեսանյութ)Կառավարությունն առաջարկում է քրեական պատասխանատվություն սահմանել պոռնկությամբ զբաղվող երեխայի ծառայությունից օգտվելու համարՖԻՖԱ-ն ղեկավարում է մի մարդ, ով թույլ է տվել իրեն կուրացնեն Մարտին Լյութեր Քինգի ձեռագիրը աճուրդի կհանվի Christie's աճուրդի տանըՄինչև տարեվերջ կավարտվի 300 դպրոցի և 500 մանկապարտեզի շինարարությունը. 6,9 մլրդ դրամի լրացուցիչ հատկացումԶելենսկին և Ալիևը բանակցություններ են վարել ԴուբլինումԱզգային արխիվի Արարատի մասնաճյուղի պայմանները կբարելավվենԱնցած գիշեր Հորմուզի նեղուցում երկու լցանավ է պայթելՈւսման Նուրմագոմեդովը Աբու Դաբիում ձերբակալվել էNvidia-ի տնօրենների խորհուրդը քննարկում է Ջենսեն Հուանգի պաշտոնանկության հարցը. WSJԿաղնեփայտե տարաների ձեռքբերման համար աջակցություն կտրամադրվի լիզինգի պետական ծրագրովԲոլորը բարձր լռում էին, երբ մեզ համերաշխորեն սպանում էին. Ալեն Սիմոնյանը՝ ՀԱՊԿ-ում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու մասինԵՄ-ն Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կսահմանիCOP31 համաժողովի շրջանակում հանդիպել են Թուրքիայի և Իրանի նախագահներըՀամայնքային ոստիկանությանը կազատեն անհարկի ծանրաբեռնվածությունիցԱյս երկու կազմակերպություններին անդամակցելը անհամատեղելի էՄինչև 28 տարեկան՝ դիաբետով բուժառուների համար ձեռք կբերվի նոր սերնդի ինսուլինԵրևանի մաքսային և լոգիստիկ կենտրոնի կառուցման համար ՀՀ-ին 45 մլն եվրո կհատկացվիՇատ դրական հանդիպում ունեցանք Էրդողանի հետ. ՓաշինյանԺամանակավորապես կդադարեցվի «Հաղթանակ» կամրջի երթևեկությունըԱռաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՈրոշ դրվագներով անհամաձայնություն ունեմ. Սոնա Ղազարյանը՝ Արմեն Գրիգորյանի հոդվածի մասինTRIPP ընկերության ստեղծման համար անհրաժեշտ օրենսդրական փոփոխությունների փաթեթն ընդունվեց երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբԱրքայազն Ջորջի ստեղծած նկարը տեղ է գտել Country Life ամսագրի հատուկ համարումԿձևավորվի անշարժ գույքի հասցեների պաշտոնական էլեկտրոնային տեղեկատվական բազաԱդրբեջանի և Թուրքիայի միջև եղբայրությունը հավերժ է. Յըլմազ2027 թվականի հունվարի 2-ից սիգի ձկնկիթի՝ 6 ամսով արտահանման արգելք կսահմանվիՄանչեսթեր Յունայթեդի խնդիրները թիմին ուղեկցում են նաև խաղադաշտից դուրսԶանգվածային ծեծկռտուք Աբու ԴաբիումԲալիստիկ հրթիռներ են արտադրվում լեռներում և գետնի տակ գտնվող օբյեկտներումԳվարդիոլան կարող է նշանակվել ԱՄՆ ազգային հավաքականի գլխավոր մարզիչԱյդ միավորումը միայն արագացնելու է նրանց տապալումըՉինաստանը հերքել է լրտեսության մասին ԱՄՆ-ի մեղադրանքներըԿլիմայական փոփոխություններն արագանում ենԴոնովան Փարիզյանը իմ և գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանի դիտակետում էԻսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը կարող է փոխարինել Ֆլորենտինո Պերեսին Ռեալի նախագահի պաշտոնումՀայաստանի բռնցքամարտի տղամարդկանց հավաքականն ուսումնամարզական հավաք է անցկացնում Ուզբեկստանում173 մլն դրամի աջակցություն` Արենի տեսակի խաղողի մթերմանն օժանդակած ընկերությանըՀայաստանի և Ռուսաստանի արդարադատության նախարարները քննարկել են մի շարք հարցերԳազանջատում` Նոր Հաճնում և Նոր Գեղի բնակավայրում Մարդու մահը քաղաքական շահարկման առարկա մի՛ սարքեք. Տարոն Չախոյանը՝ Արսեն Գևորգյանի մասինՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստ 12.11.2026 (տեսանյութ)Խցանում առաջացնող իրավախախտումների մասով Ոստիկանությունը էականորեն խստացրել է վարչարարությունը. ՆԳՆ խոսնակՎենսը դիտարկում է Իրանի ուժային կառույցների հետ ուղղակի բանակցություններ անցկացնելու հնարավորությունը. Wall Street JournalՄաշտոցի պողոտայի որոշ հատվածներում կարգելվի կանգառըԿանադան կարգելի ռուս և բելառուս մարզիկների մուտքը երկիրՆաիրիի համայնքային ոստիկանները ավտոմեքենայից գողության դեպքեր են բացահայտել (տեսանյութ)
Հայաստան

Հայաստա­նի ինքնիշխանությունը Փաշինյանի գործողությունների հետևանքով հավասարվել է պատմական մինիմումի

«168 ժամը» գրում է. «2020 թվականի նոյեմբերի 9-ի խայտառակ կապիտուլյացիայից հետո Հայաստանը հայտնվել է գրեթե կատարյալ մեկուսացման ու օտարացման մեջ, ինչն արտահայտվում է ամենատարբեր դրսևորումներով: Պատերազմում կրած պարտությանը հաջորդած հինգ և ավելի ամիսների ընթացքում Հայաստան գրեթե չի այցելել որևէ օտարերկրյա պաշտոնյա կամ պատվիրակություն, նույն կերպ հայկական որևէ պաշտոնյա կամ պատվիրակություն չի մեկնել ար­տերկիր: Առանձին բացառություն­ներ, իհարկե, եղել են, Հայաստան այցելել են տարբեր միջազգային պատվիրակություններ, բայց դրանք եղել են տարածաշրջանային այցերի համատեքստում արարողակարգային ու պարիտետային տրամաբանությամբ: Իսկ հայ պաշ­տոնյաներն արտերկիր են մեկնում որևէ վերպետական կազմակեր­պության, ասենք Եվրասիական մի­ության միջոցառումներին մաս­նակցելու նպատակով միայն:

Դրա­նից դուրս ոչ որևէ լուրջ պաշտոնյա է այցելում Հայաստան, ոչ էլ որևէ հայ, առավել ևս բարձրաստիճան պաշտոնյա է լինում այս կամ այն երկրում: Աշխարհը, կարծես, փակ­վել է Հայաստանի համար: Իշխանության գալուց հետո մի­ջազգային վոյաժներից աչք չբա­ցող Նիկոլ Փաշինյանը վերջին ան­գամ ինքնաթիռ է նստել անհիշելի ժամանակներում, այն էլ ԵԱՏՄ ինչ-որ անիմաստ միջոցառման մաս­նակցելու նպատակով: Երկկողմ մակարդակում Նիկոլ Փաշինյանին չեն ընդունում որևէ երկրում, ան­գամ նույն ԵԱՏՄ «եղբայրական պետություններում»:

Արևմուտքի մասին խոսելն ան­գամ ավելորդ է: Եվրոպան ու ԱՄՆ-ն, որտեղ այդքան անբռնազբոս այցելում էր Նիկոլ Փաշինյանն իշ­խանության սկզբնական շրջա­նում, (թեև գոնե ԱՄՆ-ում չարժա­նանալով որևէ լուրջ ընդունելու­թյան), հիմա փակվել են նրա առջև: Նիկոլ Փաշինյանն այլևս հե­տաքրքիր չէ որևէ երկրի կամ աշխարհաքաղաքական բևեռի, նա վերածվել է իսկական իզգոյի այդպիսին դարձնելով նաև Հայաստա­նը: Նիկոլ Փաշինյանի ղեկավա­րած պետությունը դադարել է հետաքրքրել որևէ մեկի, այն դեպ­քում, երբ աշխարհաքաղաքական ու տարածաշրջանային զարգա­ցումների իմաստով Հայաստանը գտնվում է շատ բևեռների հե­տաքրքրության տիրույթում:

Պար­զապես Նիկոլ Փաշինյանի վարած խայտառակ քաղաքականության արդյունքում Հայաստանով հե­տաքրքրվողներն իրենց հետաքրք­րություններն արդեն բավարարում են կամ Ռուսաստանի, կամ Թուր­քիայի հետ շփումներում: Հայաստան պետություն բառի բովանդա­կային իմաստով, այլևս չկա, կա տարածք, որտեղ առայժմ գործում է ռուսական պրոտեկտորատ: Այն կախված աշխարհաքաղաքական այս կամ այն զարգացումից, կա­րող է փոխվել. պրոտեկցիան, այսպես թե այնպես, կմնա, բայց մի պրոտեկտորը կարող է փոխարի­նել մյուսին: Դատելով ներկայիս տարածաշրջանային զարգացում­ներից ու Հայաստանի իշխանու­թյան պատրաստականությունից, դրա ամենամեծ հնարավորու­թյունն ունի Թուրքիան:

Հայաստա­նի ինքնիշխանությունը, որի մա­սին այդքան հպարտորեն ու պա­թետիկ առոգանությամբ հայտա­րարում էր Նիկոլ Փաշինյանը, նրա իսկ գործողությունների արդյուն­քում հավասարվել է պատմական մինիմումի, եթե ընդհանրապես կարելի է խոսել ինքնիշխանության մասին: Նա համաձայնել է զիջել Հայաստանի ինքնիշխանությունը այս փուլում Ռուսաստանին, բայց բաց թողնելով հարմար պահի այն որևէ երրորդ կողմի, այդ թվում Թուրքիային վերազիջելու հնարա­վորությունը:

Նաև սա է պատճառը կամ հենց սա է պատճառը, որ Հա­յաստան այլևս որևէ լուրջ երկրից որևէ լուրջ պաշտոնյա չի այցելում, այցելողները մեկնում են կամ Մոսկվա, կամ Անկարա, որոնց միջև Հայաստանի հաշվով գոնե այս պահին ձևավորվել է «փոխշահավետ համագործակցության» մթնոլորտ: Այսինքն` Հայաստանից դուրս Հայաստանի մասին կարող են կայացվել ու կայացվում են որոշումներ, որովհետև Հայաստա­նում որոշումներ կայացնողն այդ իրավունքը պատվիրակել է այլոց Հայաստանում նոմինալ իշխանու­թյունը պահպանելու զրահապատ մեքենաներով ու թիկնապահներով շրջելու, բյուջետային միջոցները սեփական հայեցողությամբ ծախ­սելու, պարգևավճար ու ատկատ բաժանելու իրավունքի համար, վերջին հաշվով»,-գրում է թերթը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: