Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Հայաստանում ընտրական օրենսդրության փոփոխություններ են նախատեսվում․ մեկնարկել են քննարկումները Փաշինյանն ու Ալիևը Դուբլինում քննարկել են խաղաղության օրակարգն ու TRIPP-ի իրականացման ընթացքը․ նոր մանրամասներ Տիգրան Համբարձումյանը դարձել է շախմատի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են Միրզոյանն ու Կալասը Դուբլինում քննարկել են Հայաստան-ԵՄ գործընկերության զարգացման հարցեր Երևանի և 7 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն Կառավարությունն առաջարկում է քրեական պատասխանատվություն սահմանել պոռնկությամբ զբաղվող երեխայի ծառայությունից օգտվելու համար ՖԻՖԱ-ն ղեկավարում է մի մարդ, ով թույլ է տվել իրեն կուրացնեն Մարտին Լյութեր Քինգի ձեռագիրը աճուրդի կհանվի Christie's աճուրդի տանը Մինչև տարեվերջ կավարտվի 300 դպրոցի և 500 մանկապարտեզի շինարարությունը. 6,9 մլրդ դրամի լրացուցիչ հատկացում Զելենսկին և Ալիևը բանակցություններ են վարել Դուբլինում Ազգային արխիվի Արարատի մասնաճյուղի պայմանները կբարելավվեն

Հայաստանում ընտրական օրենսդրության փոփոխություններ են նախատեսվում․ մեկնարկել են քննարկումներըՓաշինյանն ու Ալիևը Դուբլինում քննարկել են խաղաղության օրակարգն ու TRIPP-ի իրականացման ընթացքը․ նոր մանրամասներՏիգրան Համբարձումյանը դարձել է շախմատի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՄիրզոյանն ու Կալասը Դուբլինում քննարկել են Հայաստան-ԵՄ գործընկերության զարգացման հարցերԵրևանի և 7 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինենԱՄՆ բանակի զինծառայողը նկատողություն է արել ԱՄՆ պաշտպանության նախարարին (տեսանյութ)Կառավարությունն առաջարկում է քրեական պատասխանատվություն սահմանել պոռնկությամբ զբաղվող երեխայի ծառայությունից օգտվելու համարՖԻՖԱ-ն ղեկավարում է մի մարդ, ով թույլ է տվել իրեն կուրացնեն Մարտին Լյութեր Քինգի ձեռագիրը աճուրդի կհանվի Christie's աճուրդի տանըՄինչև տարեվերջ կավարտվի 300 դպրոցի և 500 մանկապարտեզի շինարարությունը. 6,9 մլրդ դրամի լրացուցիչ հատկացումԶելենսկին և Ալիևը բանակցություններ են վարել ԴուբլինումԱզգային արխիվի Արարատի մասնաճյուղի պայմանները կբարելավվենԱնցած գիշեր Հորմուզի նեղուցում երկու լցանավ է պայթելՈւսման Նուրմագոմեդովը Աբու Դաբիում ձերբակալվել էNvidia-ի տնօրենների խորհուրդը քննարկում է Ջենսեն Հուանգի պաշտոնանկության հարցը. WSJԿաղնեփայտե տարաների ձեռքբերման համար աջակցություն կտրամադրվի լիզինգի պետական ծրագրովԲոլորը բարձր լռում էին, երբ մեզ համերաշխորեն սպանում էին. Ալեն Սիմոնյանը՝ ՀԱՊԿ-ում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու մասինԵՄ-ն Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կսահմանիCOP31 համաժողովի շրջանակում հանդիպել են Թուրքիայի և Իրանի նախագահներըՀամայնքային ոստիկանությանը կազատեն անհարկի ծանրաբեռնվածությունիցԱյս երկու կազմակերպություններին անդամակցելը անհամատեղելի էՄինչև 28 տարեկան՝ դիաբետով բուժառուների համար ձեռք կբերվի նոր սերնդի ինսուլինԵրևանի մաքսային և լոգիստիկ կենտրոնի կառուցման համար ՀՀ-ին 45 մլն եվրո կհատկացվիՇատ դրական հանդիպում ունեցանք Էրդողանի հետ. ՓաշինյանԺամանակավորապես կդադարեցվի «Հաղթանակ» կամրջի երթևեկությունըԱռաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՈրոշ դրվագներով անհամաձայնություն ունեմ. Սոնա Ղազարյանը՝ Արմեն Գրիգորյանի հոդվածի մասինTRIPP ընկերության ստեղծման համար անհրաժեշտ օրենսդրական փոփոխությունների փաթեթն ընդունվեց երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբԱրքայազն Ջորջի ստեղծած նկարը տեղ է գտել Country Life ամսագրի հատուկ համարումԿձևավորվի անշարժ գույքի հասցեների պաշտոնական էլեկտրոնային տեղեկատվական բազաԱդրբեջանի և Թուրքիայի միջև եղբայրությունը հավերժ է. Յըլմազ2027 թվականի հունվարի 2-ից սիգի ձկնկիթի՝ 6 ամսով արտահանման արգելք կսահմանվիՄանչեսթեր Յունայթեդի խնդիրները թիմին ուղեկցում են նաև խաղադաշտից դուրսԶանգվածային ծեծկռտուք Աբու ԴաբիումԲալիստիկ հրթիռներ են արտադրվում լեռներում և գետնի տակ գտնվող օբյեկտներումԳվարդիոլան կարող է նշանակվել ԱՄՆ ազգային հավաքականի գլխավոր մարզիչԱյդ միավորումը միայն արագացնելու է նրանց տապալումըՉինաստանը հերքել է լրտեսության մասին ԱՄՆ-ի մեղադրանքներըԿլիմայական փոփոխություններն արագանում ենԴոնովան Փարիզյանը իմ և գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանի դիտակետում էԻսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը կարող է փոխարինել Ֆլորենտինո Պերեսին Ռեալի նախագահի պաշտոնումՀայաստանի բռնցքամարտի տղամարդկանց հավաքականն ուսումնամարզական հավաք է անցկացնում Ուզբեկստանում173 մլն դրամի աջակցություն` Արենի տեսակի խաղողի մթերմանն օժանդակած ընկերությանըՀայաստանի և Ռուսաստանի արդարադատության նախարարները քննարկել են մի շարք հարցերԳազանջատում` Նոր Հաճնում և Նոր Գեղի բնակավայրում Մարդու մահը քաղաքական շահարկման առարկա մի՛ սարքեք. Տարոն Չախոյանը՝ Արսեն Գևորգյանի մասինՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստ 12.11.2026 (տեսանյութ)Խցանում առաջացնող իրավախախտումների մասով Ոստիկանությունը էականորեն խստացրել է վարչարարությունը. ՆԳՆ խոսնակՎենսը դիտարկում է Իրանի ուժային կառույցների հետ ուղղակի բանակցություններ անցկացնելու հնարավորությունը. Wall Street Journal
Մամուլ

«Հանճարը»․ ինչպես 28 տարում քարը քարին դրվածը քանդել 3 տարում

«Փաստը» գրում է․ «2018 թվականին «Սերժին մերժելու» նիկոլական հիմնական փաստարկներից մեկն էլ այն էր, որ պետական կառավարման համակարգը ներքևից մինչև վերև արդյունավետ չի աշխատում՝ կոռումպացված է, ուզուրպացված է, խնամի-ծանոթ-բարեկամով է և այլն: Այս մոտեցումը «թավշյա թամաշայի» դրայվերներից մեկն էր, մյուսների մասին առիթ ունեցել ենք խոսելու: Եվ այսպես, ինչպիսին էր իրավիճակն իրականում: Նախ՝ փաստենք, որ նախկին բոլոր նախագահների օրոք Հայաստանում եղել է կոռուպցիա, կաշառակերություն, հովանավորչություն: Այն հիմա էլ կա, այն կլինի նաև ապագայում: Չկա աշխարհում մի երկիր, որտեղ նման երևույթներ չլինեն, ուրիշ հարց է, թե իշխանություններն ինչպիսի արդյունավետությամբ են պայքարում դրա դեմ:

Նիկոլ Փաշինյանը մինչ իշխանափոխությունը, դիցուք, Հայաստանը համարում էր պադավատապետություն, նույնիսկ օրինակ էր բերում Դանիան, որտեղ ընդամենը 27 ծառայողական մեքենա կա, բայց իշխանության գալուց հետո շարունակեց նույն այդ պադավատապետության «կառավարումը» ավելի այլանդակ դրսևորումներով: Կամ՝ Նիկոլը քննադատում էր մեկ անձից պետական գնումների կոռուպցիոն ռիսկերով գնման գործընթացը, բայց իր իշխանությունը ռեկորդ է սահմանել մեկ անձից գնումների տեսակարար կշռով: Նա ասում էր, թե պետական համակարգը լցված է խնամի-ծանոթ-բարեկամներով, բայց նայեք նրա իշխանությանը՝ պատգամավոր եղբորորդի, աներձագ, քավոր, քավորի եղբայր ու նման շատ մարդիկ:

Այսպես մի քանի օր կարող ենք թվարկել, բայց ասելիքս այլ է: Նախկին նախագահները, անշուշտ, «սուրբ» չեն եղել: Նրանց ժամանակ սխալներ ու թերություններ եղե՞լ են: Իհարկե, եղել են և ոչ քիչ: Այդուհանդերձ, պետական կառավարման համակարգում մշտապես առկա արատավոր բարքերին զուգահեռ, Հայաստանի նախկին բոլոր ղեկավարները, քարը քարին դնելով, կառուցել են ամուր պետական ինստիտուտներ, կառուցել են պետություն ու պետականություն: Գերակա են համարել մասնավորաբար եկեղեցին, բանակը, կրթությունը, դիվանագիտությունը, առողջապահությունը, վերջապես ազգային հենքով ընտանիքը և այլն: Հատուկ եմ շեշտում այս ոլորտները, քանի որ պետության, պետականության հիմքը առաջին հերթին սրանք են:

Եթե որոշակի պատմական էքսկուրս կատարենք, ապա ուրվագծվում է հետևյալ պատկերը: Առաջին նախագահի կառավարման ծանր տարիներին հիմք դրվեց Հայաստանի անվտանգության հիմնական երաշխավոր հանդիսացող Հայոց բանակի կազմավորման գործընթացին, հաջորդ նախագահները կայացրին և ամրապնդեցին մեր ձեռքբերումները, նույնը կարելի է ասել արտաքին դիվանագիտության և մնացած ոլորտների մասին: Միևնույն ժամանակ աներկբա է, որ բազմաթիվ դժվարությունների և զրկանքների գնով հայ մարդն իր երկրում առնվազն ապրում էր անվտանգ՝ հայ ժողովրդի գլխին դամոկլյան սրի պես կախված չէր պետական կարևորագույն ինստիտուտների կազմաքանդումը մասնավորապես, և պետականության կորստի սպառնալիքն ընդհանրապես: Ինչպես ժողովուրդն է ասում, մի քիչ լավ, մի քիչ վատ՝ մարդիկ աշխատում, ապրում էին՝ վաղվա օրվա հանդեպ լցված հույսով ու հավատով: Չպիտի ժխտել՝ անցած 28 տարիներին եղել է նաև արտագաղթ:

Մարդիկ հեռացել են Հայաստանից ավելի լավ կյանք ունենալու ձգտումներով: Այդուհանդերձ, Հայաստանի և ոչ մի նախկին ղեկավարի և իշխանության, իրենց կառավարման բոլոր թերություններով, սխալներով և բացթողումներով հանդերձ, չենք կարող մեղադրել պետության կենսական նշանակության ոլորտներն ու ինստիտուտները պարալիզացնելու և կազմաքանդելու մեջ: Նիկոլ Փաշինյանը «հանճար» է: Միայն յուրատեսակ «տաղանդ» ունեցող ղեկավարը կարող է 28 տարվա կառուցածը 2,5-3 տարում այս կերպ քանդել, ավերել: Առանց էմոցիաների, սթափ նայենք ցանկացած ոլորտի. կոլապսի ենթարկված առողջապահության համակարգ՝ կորոնավիրուսից մահացած 5000-ից ավելի մարդ՝ պինցետն ու տնական արաղը վկա:

Պաշտպանության և անվտանգության ոլորտ, բանակ՝ պատերազմում պարտություն, հազարավոր զոհեր, վիրավորներ, անհետ կորածներ ու գերիներ, բարոյահոգեբանական ծանր վիճակ, գրեթե կազմաքանդված ենթակառուցվածքներ՝ 10 տոկոսով պայթող Իսկանդերն ու կլուբնիկը վկա: Եկեղեցի՝ պարբերաբար հարձակում եկեղեցու վրա, արժեքների հետևողական խեղում, պախարակում՝ Նիկոլի՝ Հիսուս Քրիստոսի հետ համեմատվելու դրվագները վկա: Չենք խոսում տնտեսության, սոցիալական, կրթական, դատական և մյուս ոլորտների մասին, որտեղ տոտալ անկում է: Սա է իրականությունը: Մի խոսքով` այս շարքը նույնպես կարելի է անվերջ՝ ոլորտ առ ոլորտ երկար թվարկել: Բայց այս ամենը բոլորդ եք տեսնում՝ ամեն օր, ամեն ժամ...

Հիմա կարո՞ղ ենք ողջամիտ և պարզ հարց ձևակերպել՝ հայ ժողովուրդը գործ ունի ապիկար կառավարչի՞, թե՞ միտումնավոր ավերողի հետ: Երկու դեպքում էլ հետևանքը չի փոխվում: Եզրակացությունը մեկն է՝ Նիկոլ Փաշինյանը և իր թիմը Հայաստանը, որպես պետություն, հետևողականորեն տանում են պարալիզման և կազմաքանդման: Այս կործանարար ընթացքը ժամ առաջ պետք է կանգնեցնել, հակառակ դեպքում սերունդներին ասելիք պարզապես չի լինելու»,-գրում է թերթը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: