Ընդդիմադիր դաշտում խառնաշփոթ է. ընտրությունների մասին հայտարարությունը բլե՞ֆ է
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ հայաստանյան ընդդիմադիր դաշտում իսկական խառնաշփոթ է: Բանն այն է, որ «Հայրենիքի փրկության շարժման» մեջ ներառված կուսակցության առաջնորդները կողմ են, որպեսզի Ընտրական օրենսգրքում ռեյտինգային ընտրակարգը չհանվի, քանի որ, ըստ իրենց, այդկերպ իրենց կհաջողվի ընտրություններում ցանկալի ձայներ հավաքել։
Իսկ քանի որ իշխանությունները նպատակ ունեն ռեյտինգային ընտրակարգը հանել օրենգրքից, այն դժգոհություն է ստեղծել ընդդիմության համար: Ըստ մեր աղբյուրների՝ անգամ քննարկվում է այն հարցը, որ եթե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գնա այն ճանապարհով, որ ռեյտինգային ընտրակարգը հանվի Ընտրական օրենսգրքից, այդ դեպքում իրենք գուցե չմասնակցեն ընտրությունների, քանի որ ստացվելու է երեւանյան խորհրդարան, ուր ներկայացված չեն լինի մարզերը: Մեր աղբյուրները փոխանցում են, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւս կողմ է ռեյտինգային ընտրակարգի պահպանմանը, բայց նրա թիմի 40 տոկոսը դեմ է, որ ռեյտինգային ընտրակարգը շարունակի գործել:
Ի դեպ, նշենք, որ Ընտրական օրենսգիրքը սահմանադրական օրենք է, ու նաեւ անհրաժեշտ է, որ այն ընդունվի քաղաքական կոնսենսուսի պայմաններում, ուստի այն հանելու համար պետք է խորհրդարանի ընդդիմությունը եւս իր համաձայնությունը տա: Ընդդիմությունը մտահոգված է նաեւ այն հարցի շուրջ, որ, հնարավոր է, Նիկոլ Փաշինյանի՝ հունիսի 20-ին արտահերթ խորհրդարանական ընտրությունների գնալու հայտարարությունը մեծ բլեֆ է, ու, կարծես թե, վերջինս նպատակ չունի գնալ արտահերթ խորհրդարանական ընտրությունների:
Իսկ թե ինչ հագուցալուծում կստանա այս հարցը, դժվար է ասել, քանի որ այժմ էլ բոլորը շունչները պահած սպասում են, թե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երբ հրաժարական կներկայացնի, իսկ հրաժարականի ժամկետը ապրիլի 20-ից 30-ը ընկած ժամանակահատվածն է»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...