ԱԺ արտահերթ ընտրության օրը նշանակում է ՀՀ նախագահը. Սահմանադրագետ
ԱԺ-ի արձակման պարագայում արտահերթ ընտրությունները դե յուրե նախագահի հրամանագրով են նշանակվում: Այդ մասին Aysor.am-ի հետ զրույցում ասաց սահմանադրագետ Գոհար Մելոյանը՝ մեկնաբանելով վարչապետի հայտարարությունը, որ հունիսի 20-ին Հայաստանում կանցկացվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ:
Գոհար Մելոյանն ընդգծեց՝ նախագահը ձեռնպահ չի կարող մնալ ընտրության նշանակումից:
«Երկրի սահմանադրական կարգը մի քանի անգամ տապալած բարձրաստիճան պաշտոնատար անձը՝ վարչապետը, հերթական անգամ հանցավոր ինքնավստահություն է դրսևորում ու մի շարք իրավակարգավորումներ ենթադրող պրոցեսի վերաբերյալ հայտարարություն է անում: Այս գործընթացում ներգրավված են լինում Աժ խմբակցությունները, ԿԸՀ-ն: Փաստացի որպես սուբյեկտ, ընտրության օրը նշանակում է ՀՀ նախագահը, փաստորեն, վարչապետը կարողանում է հանցավոր ինքնավստահություն դրսևորել և ընտրության հստակ օրվա մասին բարձրաձայնել», - նկատեց Մելոյանը:
Գործընթացը ներկայացնելով, նա նշեց, որ վարչապետը հրաժարականի դիմում է ներկայացնում, 7 օր անց, եթե որևէ թեկնածու չի ներկայացվում, այլ մարդ չի ընտրվում որպես վարչապետ, 14 օրը սպառելուց հետո, օրենքի ուժով ԱԺ-ն արձակվում է և նշանակվում են արտահերթ ընտրություններ:
«Այս պարագայում արդեն չեմ կարող ասել՝ իրենց որտեղի՞ց այդ հանցավոր ինքնավստահությունը: Իրավականության շրջանակում ամբողջապես չի տեղավորվում, թե ինչպես են հաշվարկել, որ ընրտության օրը հունիսի 20-ն է», - նշեց սահմանադրագետը:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Կներդրվի բռնության ենթարկված երեխայի հայտնաբերման մեխանիզմ
Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ ԱԽ քարտուղարների հանդիպումը. Հայաստանը ևս մասնակցում է
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին