Փաշինյանի «գրասենյակն» ամեն ինչ անում է, որ ռազմագերիները չվերադառնան
«Փաստ» օրաթերթը գրում է
«sevastopol.su-ն «Ղարաբաղյան պատանդները. ո՞ւմ է ձեռնտու գերիներին չվերադարձնելը» վերնագրով հոդվածում գրում է, որ Երևանում սուտ են անվանել Բաքվի այն հայտարարությունը, թե Ադրբեջանը բոլոր ռազմագերիներին վերադարձրել է Հայաստան: Նմանատիպ իրադարձությունները առանց այդ էլ լարված տարածաշրջանում չեն կարող ուշադրություն չգրավել: Այնուամենայնիվ, իրավիճակն այստեղ շատ ավելի բարդ և շատ ավելի վատ է, քան կարող է թվալ: Թե՛ քաղաքական, թե՛ բարոյական առումով: Խոսքը մի քանի հարյուր հայ ռազմագերիների մասին է, որոնք գերեվարվել են եռակողմ հայտարարության պաշտոնական ստորագրումից հետո: Նման հանգամանքներում, ընդհանուր առմամբ, դիպվածները սովորական են. դժվար ռելիեֆ, անհասկանալի իրավիճակ, հակասական հրամաններ, թշնամու կողմից չգրավված տարածքներից զորքերի քաոսային դուրսբերում և այլն:
Ինչ-որ մեկը մոլորվել է, մեկ ուրիշը պարզապես ժամանակին չի ստացել հրամանը, իսկ ինչ-որ մեկն էլ չի ցանկացել լքել իր դիրքը: Արդյունքում որոշները գերեվարվել են և ներկայումս օգտագործվում են հետագա քաղաքական սակարկություններում, ինչը նույնպես, ընդհանուր առմամբ, սովորական է: Բայց իրականում նրանց շուրջ խաղը մի փոքր այլ է, քան կարող է թվալ առաջին հայացքից: Հայաստանի ներկայիս կառավարությունը ագրեսիվորեն պահանջներ է ներկայացնում ամենակոպիտ և ոչ դիվանագիտական ձևով: Եվ անգամ առաջին հայացքից այն տպավորությունն է, որ դա իր քաղաքացիներին արագ վերադարձնելու լավագույն միջոցը չէ: Հատկապես, երբ խոսքը պատերազմում պարտվածների մասին է: Եվ դա շատ ճիշտ տպավորություն է: Քանի որ, ըստ էության, Փաշինյանի «գրասենյակն» ամեն ինչ անում է, որ այդ ռազմագերիները չվերադառնան:
Կամ այնպես լինի, որ դա տեղի ունենա որքան հնարավոր է ուշ: Եվ անմիջապես ծագում է հին հռոմեական հարցը «Cui bono» (ո՞ւմ է ձեռնտու), իսկ պատասխանը միանշանակ է. այս իրավիճակն առավել ձեռնտու է հենց Փաշինյանին, քանի որ այդ մի քանի հարյուր ռազմագերիները գաղափարականորեն մոտիվացված, ամենաանհաշտելի ու Ղարաբաղը հավատարմորեն պաշտպանողներն են: Եվ ամենակարևորը, պարոն Փաշինյանը չի ցանկանում, որ հետ վերադառնան մի քանի հարյուր երիտասարդ, ուժեղ, մարտունակ և շատ զայրացած մարդիկ, որոնք զայրացած են հենց իր վրա: Իսկ այս պահին աթոռը օրորվում է նրա տակ: Եթե այս ամենը 100-150 տարի առաջ լիներ, ապա նա ուղղակի լուռ կհամաձայներ ադրբեջանցիների հետ, որ նրանք պարզապես սպանեն այդ գերիներին: Բայց հիմա այդ ժամանակները չեն: Սա նշանակում է, որ պետք է գործել այլ կերպ՝ ամեն կերպ հետաձգել նրանց վերադարձի գործընթացը:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում»:

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...