Ցանկացած նորմալ իրավաբան անմիջապես կկալանավորեր վարչապետի խորհրդականին. Գեւորգ Կոստանյան
Մենք տեսանք, որ Հայաստանում քրեական հետապնդումներն իրականում ոչ թե ուղղորդվում են իրավապահ համակարգերում, այլ իրականացվում են հենց վարչապետի աշխատակազմում։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը՝ անդրադառնալով Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի եւ նրա որդու` Ռաֆիկ Հայրապետյանի նկատմամբ հարուցված քրեական գործերի նախաքննությանը Նիկոլ Փաշինյանի իրավական գծով խորհրդական Աննա Վարդապետյանի կողմից միջամտելուն։
«Այսինքն՝ անձի մեղադրական որոշումը գրում է վարչապետի օգնականը։ Սա հանցագործություն է, նման բան երբեք չի եղել»,- նշեց Կոստանյանը։
Հարցին՝ արդյոք հնարավո՞ր է, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում քրեական գործ չհարուցվի վարչապետի խորհրդականի եւ ՀԿԳ քննիչի գործողությունների վերաբերյալ, այլ հարուցվի ՀԿԳ քննիչի էլեկտրոնային փոստից ապօրինի այդ նյութերը ներբեռնելու առթիվ, Կոստանյանը պատասխանեց, որ հենց այդպես էլ լինելու է. «Այդպես էլ լինելու է, որովհետեւ որեւէ նորմալ իրավաբանն անմիջապես կկալանավորեր վարչապետի խորհրդականին։ Իսկ նրանք չեն կարող քրեական գործ հարուցել եւ քննել վարչապետի օգնականի հետ կապված փաստերը, բնականաբար, քննելու են, թե ով է կոտրել էլ․ փոստը»։
Հարցին՝ արդյոք միջազգային կառույցներին դիմելով՝ հնարավո՞ր է պատասխանատվության ենթարկել վարչապետի խորհդականին, Կոստանյանը պատասխանեց. «Այս իշխանության ժամանակ դա բացառվում է, միայն իշխանափոխությունից հետո է դա իրականություն դառնալու»։
Հիշեցնենք, որ մարտի 10-ին 168.am-ը հրապարակել էր տեսանյութ այն մասին, որ Նիկոլ Փաշինյանի` իրավական գծով խորհրդական Աննա Վարդապետյանը միջամտում է գործարար, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի եւ նրա որդու` Ռաֆիկ Հայրապետյանի նկատմամբ հարուցված քրեական գործերի նախաքննությանը՝ ուղղումներ կատարելով գործերի նյութերի մեջ, եւ ըստ էության հրահանգավորում հիմնական դերակատարներին։
Փաստեր են հրապարակվել մասնավորապես այն բանի վերաբերյալ, որ գործով քննիչ Արթուր Այվազյանը, քրեական ոստիկանության բաժնի պետ Ռուբեն Դավթյանը էլեկտրոնային նամակագրությամբ հանձնարարականներ են ստանում Աննա Վարդապետյանից կոնկրետ որոշումների, մասնավորապես՝ Ռուբեն Հայրապետյանին եւ նրա որդուն` Ռաֆիկ Հայրապետյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասով։
Փաստաբան Ամրամ Մակինյանն էլ Աննա Վարդապետյանի եւ քննիչ Արթուր Այվազյանի կողմից պաշտոնեական դիրքն օգտագործելով մի շարք առերեւույթ հանցագործությունների կատարման մասին հաղորդում էր ներկայացրել Դատախազություն։
NEWS.am-ի հարցմանն ի պատասխան Քննչական կոմիտեն հայտնել էր, որ ՀԿԳ քննիչ Արթուր Այվազյանը զեկուցագիր է ներկայացրել գլխավոր դատախազին այն մասին, որ անձնական էլեկտրոնային փոստին ապօրինի հասանելիություն են ստացել եւ ներբեռնել տեղեկություններ։
Նշեք, որ այս պահին ԱԱԾ քննչական դեպարտամենտում նյութեր են նախապատրաստվում այդ հաղորդումների հիման վրա։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Կներդրվի բռնության ենթարկված երեխայի հայտնաբերման մեխանիզմ
Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ ԱԽ քարտուղարների հանդիպումը. Հայաստանը ևս մասնակցում է
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին